Գավառ համայնքում 2023 թվականին իրականացվում են 1 միլիարդ 914 միլիոն 203 հազար 940 դրամի սուբվենցիոն ծրագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+37.09 oC

Գավառ համայնքում 2023 թվականին իրականացվում են 1 միլիարդ 914 միլիոն 203 հազար 940 դրամի սուբվենցիոն ծրագրեր

11:48 20.12.2023

Գավառ համայնքում 2023 թվականին իրականացվում են 1 միլիարդ 914 միլիոն 203 հազար 940 դրամի սուբվենցիոն ծրագրեր: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում 2023 թվականի ընթացքում, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի իրականացվում են 1 միլիարդ 914 միլիոն 203 հազար 940 դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 1 միլիարդ 146 միլիոն 257 հազար 780 դրամը կամ 60 տոկոսը կազմում է ՀՀ կառավարության,767 միլիոն 946 հազար 160 դրամը կամ 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանի ներդրումը։
Գավառ համայնքում ամենախոշոր երեք ծրագրերն իրականացվում են․
Ճանապարհաշինության
Երկու նախադպրոցական հաստատությունների կառուցման ոլորտներում։
Ճանապարհաշինության ոլորտում խոշոր ծրագիր է իրականացվել Գավառ քաղաքում եւ Նորատուս բնակավայրում։
Ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 295 միլիոն 900 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված էր ասֆալտապատմամբ հիմնանորոգել Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացի եւ Կաբելագործների փողոցները, Դաշտոյան նրբանցքը, Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորչի փողոցը եւ Պանթեոնի ներսի ճանապարհը։
Գրիգոր Նարեկացի փողոցն ասֆալտապատվել է 480 գծամետր երկարությամբ եւ 3872 քառակուսի մետր մակերեսով։ 1700,6 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում է իրականացվել նաեւ մուտքերում եւ ուղիներում, բազալտե սալիկներով կառուցվել է 2528,2 քառակուսի մետր մակերեսով մայթեր, 1106 գծամետր երկարությամբ տեղադրվել են բազալտե եզրաքարեր։ Կառուցվել է նաեւ 474 մետր երկարության հեղեղատար-կոյուղի։
Դաշտոյան նրբանցքն ասֆալտապատվել է 421 մետր երկարությամբ, 3444 քառակուսի մետր մակերեսով։ Եվս 446, 35 քառակուսի մետր կազմել են ասֆալտապատ մուտքերը եւ ուղիները, կատարվել է 45 խորանարդ մետր ծավալով գաբիոնային շարվածք։
Կաբելագործների փողոցում ասֆալտապատվել է 388 գծամետր երկարության եւ 2461 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ, 330 քառակուսի մետր մակերեսով մայթ, ճանապարհի երկայնքով մեկ տեղադրվել են բազալտե եզրաքարեր եւ ջրահեռացման երկաթբետոնյա վաքեր։
Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցն ասֆալտապատվել է 380 գծամետր երկարությամբ եւ 4062 քառակուսի մետր մակերեսով։ Եվս 455,81 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում կատարվել է մուտքերում եւ ուղիներում, 251 քառակուսի մետր՝ մայթերում։ Տեղադրվել են 335 գծամետր երկարության բազալտե եզրաքարեր։
Նորատուսի Պանթեոնում ասֆալտապատվել է 119 գծամետր երկարության եւ 1127 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ։ 478 գծամետր երկարությամբ տեղադրվել են բազալտե եզրաքարեր։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մարտ ամսից եւ նույն տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառ քաղաքի եւ Նորատուս գյուղի որոշ թաղամասերում բարեկարգ տեսք են ստացել ներհամայնքային ճանապարհները։
Գավառ համայնքում 2023 թվականին հաջորդ երկու խոշոր ծրագրերն իրականացվում են նախադպրոցական հաստատությունների կառուցման ոլորտում։
Բերդկունք գյուղում կառուցվում է 90 տեղանոց մանկապարեզ, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կապիտալ նորոգման է ենթարկվում Գավառի թիվ 7 մանկապարտեզի շենքը։
Բերդկունքի մանկապարտեզի շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 462 միլիոն 92 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Նորակառույց շենքը կլինի երկհարկանի, նկուղային հարկով, 1100 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլից, այս պահի դրությամբ իրականացվել են աշխատանքների մոտ 30 տոկոսը։ Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 24 ամսվա ընթացքում։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի Բերդկունք եւ Հայրավանք գյուղերում հիմնովին կլուծվի նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման խնդիրը։
Գավառ քաղաքի թիվ 7 մանկապարտեզի կապիտալ նորոգման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 180 միլիոն 575 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվել է իրականացնել 1 մասնաշենքի կապիտալ նորոգման եւ երկրորդ մասնաշենքի հատակի հիմնանորոգման, պատերի ներքին ու արտաքին հարդարման, ցանկապատի կառուցման, տարածքի բարեկարգման աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերից եւ 2023 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հասցվել ավարտի։
Ծրագրի իրականացման արդյունքում 2024 թվականի ընթացքում արդի չափորոշիչներին համապատասխանող մանկապարտեզն իր դռները կբացի 120 սաների առջեւ, իսկ Հացառատ թաղամասում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից կօգտվեն բոլոր երեխաները։
Բացի վերը նշված սուբվենցիոն երկու ծրագրերից, Գավառ քաղաքում եւ համայնքի մյուս բնակավայրերում իրականացվում են նաեւ արտաքին լուսավորության ցանցի, մանկական խաղահրապարակների կառուցման, համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման, կանգառների տեղադրման սուբվենցիոն ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 973 միլիոն 442 հազար 877 դրամ, որից 531 միլիոն 796 հազար 877 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 441 միլիոն 464 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա էր վարում․ իրականացվել է վարչարարություն

17:00 08.08.2025

Մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա էր վարում․ իրականացվել է վարչարարություն

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ...

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին

16:48 08.08.2025

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող […] ...

«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել է

16:40 08.08.2025

«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել է

Բիլբաոյի «Աթլետիկն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Կարգապահական կոմիտեն ակումբին տուգանել է 9000 եվրոյով: Տուգանքի պատճառը բասկյան թիմի երկրպագուների` կատալոնական «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 38-րդ տուրի (0-3) տնային խաղի ընթացքում բազմիցս հնչեցրած վիրավորական վանկարկումներն են: Կարգապահական կոմիտեի հաղորդագրության համաձայն «Աթլետիկի» երկրպագուների վանկարկումներում եղել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին ուղղված ատելության […] ...

Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համար

16:29 08.08.2025

Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համար

Իսրայելի պաշտպանության ուժերը զորքեր և ռազմական տեխնիկա են կուտակում Գազայի հատվածի հետ սահմանի մոտ՝ անկլավում ռազմական գործողությունը ընդլայնելու հնարավոր ծրագրերի համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Անանուն ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ռազմական ստորաբաժանումների շարժը և դրանց կենտրոնացումը պաղեստինյան անկլավի հետ սահմանի մոտ, ինչը վկայում է, որ իսրայելական ուժերը պատրաստվում […] ...

Մեղրաձորի բնակչի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:20 08.08.2025

Մեղրաձորի բնակչի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մեղրաձոր գյուղի բնակիչ 67-ամյա տղամարդը բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 26 թուփ։ Հանգամանքները պարզվում են։ ...

Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները

16:13 08.08.2025

Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է Լև Յաշինի անվան մրցանակի 10 հավակնորդների անունները: Տարվա լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում են՝ Ալիսոն Բեկերը – «Լիվերպուլ» Յասին Բունուն – «Ալ-Հիլալ» Լուկա Շևալյեն – «Լիլ» Տիբո Կուրտուան – «Ռեալ Մադրիդ» Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Էմիլիանո Մարտինեսը – «Ասթոն Վիլա» Յան Օբլակը – «Աթլետիկո Մադրիդ» Դավիդ Ռայան – «Արսենալ» Մաթս Սելսը – […] ...

BACK_TO_TOP