16:18 18.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մի շարք քաղաքացիների կողմից տևական ժամանակ հարկեր և մաքսատուրք չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ երեք եղբայրները ստեղծել, կազմակերպել և ղեկավարել են հանցավոր մեխանիզմ, որի միջոցով երկար ժամանակ ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը չվճարելով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 267. 974.520 ՀՀ դրամի չափով վնաս:
Մասնավորապես, հիշյալ երեք եղբայրները և ՍՊ 4 ընկերությունների տնօրեններ, Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ոչ հավաստի հայտարարագրման եղանակով հագուստներ ներմուծելու շուրջ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, առանձնապես խոշոր չափերով ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը չվճարելու նպատակով, օրենքով նախատեսված հայտարարագրի մեջ խեղաթյուրված տվյալներ ներառելով, բեռնատար ավտոմեքենաների վարորդների օժանդակությամբ, Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի ներմուծել են հագուստներ:
Վերջիններս, բեռնատար ավտոմեքենայի 4 վարորդների օժանդակությամբ, նրանց վարած բեռնատար ավտոմեքենաներով 2022թ. հունիսի 24-ից մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ, պարբերաբար Վրաստանի Հանրապետությունից արտահանել են հագուստներ՝ որպես ՀՀ-ում գրանցված ՍՊ ընկերությունների անվամբ մատակարարվող ապրանքներ: Յուրաքանչյուր անգամ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժին է մոտեցել միրգ-բանջարեղենով և հագուստով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենա: Սկզբում ռենտգեն զննության է ենթարկվել միրգ-բանջարեղենով բեռնված ավտոմեքենան, որից հետո դրա վրա փակցվել են հագուստով բեռնված ավտոմեքենայի հաշվառման համարանիշերը, և նույն ավտոմեքենան կրկին ենթարկվել է ռենտգեն զննության՝ հագուստով բեռնված ավտոմեքենայի փոխարեն:
Բացի այդ, հիշյալ անձինք մաքսային մարմիններին ներկայացված մաքսային հայտարարագրերում ներառել են կեղծ տվյալներ՝ հագուստները ձևակերպելով որպես ՍՊ ընկերությունների անվամբ ներմուծվող ձմերուկ, կարտոֆիլ, արքայանարինջ և մանդարին: Երեք եղբայրների կողմից փաստացի ղեկավարվել է նաև հիշյալ 4 ՍՊ ընկերությունների գործունեությունը:
Նկարագրված եղանակով հանցավոր խումբը Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծել է ընդհանուր 437.436.905.52 ՀՀ դրամին համարժեք 1,078,569 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով 209.404 կգ հագուստ, որի արդյունքում պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 154,632.772 ՀՀ դրամի մաքսատուրք և 113,341,748 ՀՀ դրամի ավելացված արժեքի հարկ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք եղբայրներին և ՍՊ 4 ընկերությունների տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Եղբայրներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը: ՍՊ ընկերությունների տնօրեններից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:
Հիշյալ 7 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, մեղադրյալների անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:
Բեռնատար ավտոմեքենաների 4 վարորդների մասով նախաքննությունը շարունակվում է: Վերջիններիս նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, և հայտարարվել է հետախուզում:
11:40 16.05.2025
AFP. Ռուբիոն ժամանել է ՍտամբուլԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, որտեղ այսօր նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը։ Մայիսի 15-ին Ռուբիոն այցելել է Անթալիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ ...
11:30 16.05.2025
Մեսսին շնորհավորել է «Բարսելոնային»«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, «Բարսելոնայի» լեգենդ, թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է կատալոնական ակումբին Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: «Շնորհավորանքներ»,- գրել է նա Ինստագրամի Stories բաժնում: «Բարսելոնան» Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի է դարձել մոտակա հետապնդող «Ռեալի» համար: Կատալոնական ակումբը երկրի չեմպիոն է հռչակվել 28-րդ անգամ: Նույնքան անգամ էլ «Բարսելոնան» […] ...
11:19 16.05.2025
Կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Արթուր ՀովհաննիսյանԵթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառներին ու կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նախ նշեց, որ Գասպարյանի իր […] ...
11:05 16.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-16-ըԲացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...
10:52 16.05.2025
«Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն«Բարսելոնան» 28-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն, նախորդ անգամ տիտղոսը ակումբը նվաճել էր 2022/2023 մրցաշրջանում: Լա լիգայի 36-րդ տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հյուրընկալվելիս կատալոնական դերբիում 2-0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»: Գեղեցիկ գոլ է խփել և կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին գոլային փոխանցում կատարել իսպանացի 17-ամյա Լամին Յամալը: «Բարսելոնան» առաջնության ավարտից երկու տուր առաջ 85 միավորով անհասանելի է […] ...
10:43 16.05.2025
Ռուբիոն Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացումըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանիի հետ քննարկել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հարցեր։ «Պետքարտուղարը վստահեցրել է Սիրիայի նախարարին, որ Միացյալ Նահանգներն աջակցում է պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ Սիրիայում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Նա նաև ողջունել է Սիրիայի կառավարության կոչերը՝ Իսրայելի հետ խաղաղության հասնելու և […] ...