19:47 13.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 2030 թվականն ամրագրվել են կարևորագույն թիրախներ, որոնցից է՝ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝ […]
19:42 13.07.2023
Գյումրու համայնքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 16-ին Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում կազմակերպվելու և անցկացվելու է տարվա ամենաջրառատ տոնը՝ Վարդավառը: «Համահայկական Վարդավառ Գյումրիում» միջոցառմանը մասնակցելու համար քաղաքի երեք տարբեր հատվածներից՝ «Անի» թաղամաս (Հակոբ Մծբնեցի եկեղեցու տարածք), «Մուշ 2» թաղամաս («Մուշ» թաղամասի հրապարակ) և Վարդանանց հրապարակ, սկսած ժամը 12:00-ից միկրոավտոբուսները ուղևորներին անվճար կտեղափոխեն Մայր Հայաստան հուշահամալիրի տարածք:
19:34 13.07.2023
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Նախագահը ողջունել է զինծառայողներին և խրախուսական նվերներ հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների։ «Դուք շատ կարևոր խնդիր եք լուծում։ Դուք այն մարդիկ եք, ովքեր մեր սահմաններն ամուր են պահում՝ Հայաստանի Հանրապետության […]
19:19 13.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու, խուլիգանության, ապօրինի կերպով գազային զենք և ռազմամթերք կրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, […]
18:54 13.07.2023
Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել, այս մասին Ախուրյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել համայնքապետը։ «Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում եմ, որ առողջական խնդիրների պատճառով դիմում-հրաժարական եմ ներկայացրել Ախուրյան համայնքի ղեկավարի իմ լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Արդյունավետ աշխատանքի համար շնորհակալ եմ իմ գործընկերներին և համայնքի բնակիչներին: Մաղթում եմ […]
18:47 13.07.2023
Հունիսին Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջային ծառայությունների գներն աճել են 8,8 տոկոսով, գրում է BusinessPressNews-ը՝ վկայակոչելով ՌԴ պետական վիճակագրական դաշնային ծառայությանը («Ռոսստատ»): Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ տեղեկության՝ «Ռոսստատ»-ն առանձին է նշել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ցուցանիշը, որտեղ ևս զբոսաշրջային ծառայությունների գներն աճել են 8,8 տոկոսով։ Նույն չափով՝ 8,8 տոկոսով, գներն աճել են Հայաստանում և Ադրբեջանում։
15:13 13.07.2023
Ավարտվել է մի խումբ անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի միջոցով մի շարք քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, […]
11:57 13.07.2023
Հուլիսի 12-ին Արթիկի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Արթիկի բաժին է տեղափոխվել 47-ամյա Մկրտիչ Ա.-ն: Նա հունիսի 1-ից ՌԴ Սախայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության համար: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
11:48 13.07.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման` 8, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, խուլիգանության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր […]
11:31 13.07.2023
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Շենավան գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Տեղեկությունները հաստատվեցին, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք աճեցրել է հետագայում թմրանյութ պատրաստելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:12 12.07.2023
Հուլիսի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրին և Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանին։ Արփինե Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող աջակցության համար։ ՆԳ նախարարի տեղակալը նշելով Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման մասին՝ կարևորել է նաև նախատեսվող մյուս միջոցառումների կյանքի կոչումը։ Լաուրի Տաբուրն իր […]
21:05 12.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Մայիսի 9-ի փ․ 49 շենք, Մայիսի 9-ի փ․ 51 շենքի 4, 5, 6 մուտքեր, Չեխովի փ․ 6, 8, 8/1, 10, 10Ա շենքեր, Շիրակի փ․ 13, 15, 17 շենքեր և հարակից ոչ […]
21:00 12.07.2023
2022-2023 թվականների ընթացքում տարբեր սպորտաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին այսօր՝ հուլիսի 12-ին, ընդունել և պարգևատրել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Մինչ պարգևատրման արարողությունը Վարդգես Սամսոնյանը ողջունել, շնորհավորել և շնորհակալության իր խոսքն է հղել ներկաներին. «Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, ձեր շնորհիվ աշխարհի տարբեր […]
20:27 12.07.2023
Ադրբեջանից բռնի տեղահանված, Լոռու մարզի Սպիտակ համայնքում բնակվող՝ 1 և Ախթալա համայնքում՝ 3 ընտանիքի համար հատկացվել են Բնակարաների գնման վկայագրեր(ԲԳՎ)՝ բնակարաններ ձեռքբերելու նպատակով։ Վերջիններիս տրվել են Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հանձնաժողովի՝ այս տարվա մայիսի 23-ին կայացած նիստին տրված դրական եզրակացության համաձայն: Եզրակացությունը հաստատվել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետի համապատասխան հրամանով: Այսօր Լոռու մարզպետ […]
19:51 12.07.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին ընդունել է մի խումբ փաստաբանների։ Քննարկվել են փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առկա խնդիրները, անդրադաձ է կատարվել փաստաբանների՝ օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերին։ Նախագահ Հարությունյանը ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող բոլոր շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտադրելով գործադիր իշխանության հանձնառությունը հնարավորինս նպաստելու այդ նպատակի իրականացմանը:
19:42 12.07.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» քաղաքականության վերաբերյալ երկխոսության հարթակի երրորդ հանդիպումը: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, շահագրգիռ պետական, մասնավոր եւ ակադեմիական կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառումը նպատակ ուներ վեր հանելու Հայաստանում մթնոլորտային օդի որակի բարելավման հետ կապված […]
19:09 12.07.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր առցանց ձևաչափով հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ բարձրաստիճան գործընկերոջը՝ Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ կայացած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար: ՀՀ […]
18:53 12.07.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության կազմակերպչական աշխատանքների քննարկման նպատակով։ Բացման արարողության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ու միջոցառման բեմադրիչ Արամայիս Հայրապետյանը մարզպետի աշխատազմի պատասխանատուներին, մարզի մշակութային հաստատությունների ղեկավարներին, արվեստագետներին են ներկայացրել արարողության բեմականացմանն ու ուղիղ եթերով հրապարակվող ծրագրին առնչվող մանրամասներ։ Կարևորելով Համահայկական խաղերի նշանակությունն ու բացման […]
16:23 12.07.2023
Շարունակվում են ՊՆ մի շարք զորամասերի զինծառայողների համար հուլիսի 10-ին մեկնարկած ատեստավորման քննությունները: Հուլիսի 12-ին՝ վաղ առավոտյան, զինծառայողները ստուգարքներ են հանձնել 3 կմ և 1 կմ վազք վարժաձևերից, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, շարային և կրակային պատրաստություն առարկաներից: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր, ծանոթացել ատեստավորման […]
16:19 12.07.2023
Հուլիսի 16-ին` ժամը 15։00-ին, Երևանի քաղաքապետարանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը հրավիրում է միասին նշելու Վարդավառը: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի և ձնագնդի, պղպջակների և փրփուրի շոու, մանկական ինտերակտիվ թատրոն: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: Մուտքն ազատ է: Հասցե՝ Ծովակալ Իսակովի պող., […]
16:15 12.07.2023
Հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Մ.Պ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և տարածումը կանխելու փոխարեն, մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել և հրամայել նահանջել: Մասնավորապես՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մ.Պ.-ն, դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, նշանակված լինելով որպես N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի պատասխանատու, սեպտեմբերի 28-ին խնդիր […]
16:11 12.07.2023
Մեքենաներում օդորակիչները սկսում են անարդյունավետ աշխատել կամ դադարում են գործել ամենից հաճախ երկու պատճառով, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է Za Rulem ամսագրի գլխավոր խմբագիր Մաքսիմ Կադակովը։ Որպես կանոն, մեքենայում օդորակիչը խափանում է էլեկտրականության հետ կապված խնդիրների պատճառով, ասել է նա։ «Եթե օդորակիչի կոմպրեսորը չի միանում, ապա բոլոր կոնտակտներն ու լարերը պետք է «օղակավորել» համապատասխան […]
16:04 12.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում՝ 2023թ. հուլիսի 9-ին Սիսիանում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով 22-ամյա երիտասարդ է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2023թ. հուլիսի 9-ին՝ […]
15:52 12.07.2023
Հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մեկնարկել են անձնական օգնականի ծառայության փորձնական ծրագրի դասընթացները։ Անձնական օգնականի ծառայությունն ուղղված է հենաշարժական, տեսողական և հոգեկան խնդիրներով ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց միջավայրային արգելքների հաղթահարմանը՝ ապահովելով նրանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը։ Դասընթացի ընթացքում շուրջ 15 մասնակից կծանոթանա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրենսդրական կարգավորումներին՝ մասնավորապես անձնական […]
15:45 12.07.2023
Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին […]
14:52 12.07.2023
Հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում` Հուլիսի […]
14:26 12.07.2023
Առաջին անգամ առցանց հրապարակվել է «Լրատու» հայկական գրադարանային ասոցիացիայի գիտատեղեկատվական հանդեսի անդրանիկ համարը: Հանդեսի նպատակն է անդրադառնալ Հայաստանի գրադարանային համակարգում առկա խնդիրներին, արժևորել գրադարանների և մատենադարանների դերը հասարակական, մշակութային, գիտական, տեղեկատվական կյանքում, վեր հանել գրադարաններին և գրադարանային գործին առնչվող հարցերում ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների ընդունած որոշումները, ներկայացնել ոլորտում առկա ձեռքբերումները, հետազոտել հայ տպագրության պատմությունը, […]
14:08 12.07.2023
Թեղուտում կատարված դանակահարությունը բացահայտվեց համագործակցված աշխատանքի արդյունքումnbsp;
14:01 12.07.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական ընկերություն կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 13-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արտաշատ քաղաքի՝ Աբովյան, Կամոյի, Չարենցի, Աղայան և Ազատամարտիկների փողոցների, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, […]
13:55 12.07.2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին Արարատի մարզի Լանջազատ գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա Մարիամ Գ.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]