Թալիբները բացատրել են, թե ինչու են Աֆղանստանում արգելել գեղեցկության սրահները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+17.37 oC

Թալիբները բացատրել են, թե ինչու են Աֆղանստանում արգելել գեղեցկության սրահները

21:22 06.07.2023

Աֆղանստանում գեղեցկության սրահների արգելքը բացատրվում է նրանով, որ այդ հաստատությունների ծառայությունները «չափազանց մեծ բեռ են» դնում աֆղան ընտանիքների վրա, և որոշ ընթացակարգեր «հակասում են շարիաթի», ասել է առաքինության քարոզչության և արատների կանխարգելման նախարարության խոսնակ Ակիֆ Մոհաջերը։

Մոհաջերը բացատրել է, որ գեղեցկության սրահները «չափազանց մեծ բեռ են» դնում փեսայի ընտանիքի վրա հարսանեկան արարողություններից առաջ, և ընթացակարգերը, ինչպիսիք են հոնքերը պոկելը և մազերի երկարացումը, «հակասում են շարիաթի»: Թե կոնկրետ ինչ է պարունակում հակասությունը, պաշտոնյան չի մանրամասնել։

Աֆղանստանի մայրաքաղաքում և նահանգներում գեղեցկության սրահների արգելքի մասին երկու օր առաջ հայտարարել է Իսլամական առաջնորդության բարի հրամանների և դատապարտելի արգելքի նախարարությունը։ Ավելի ուշ Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը կոչ արեց երկրում իշխող «Թալիբան» շարժմանը վերացնել այս արգելքը, սակայն դրական որոշում չեղավ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի գեղասահորդները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի

22:11 19.05.2025

Հայաստանի գեղասահորդները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի

Հայաստանը ներկայացուցչական կազմով կմասնակցի գեղասահքի օլիմպիական վարկանիշային մրցաշարի, հաղորդում է մարզաձևի ֆեդերացիան: Սեպտեմբերին Պեկինում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Սեմյոն Դանիլյանցը, Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև պարային զույգը և Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։ 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ օլիմպիական մեդալակիր Ֆեդոր Կլիմովի գլխավորությամբ: […] ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարից (թարմացված)

22:04 19.05.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարից (թարմացված)

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ, «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը շրջվել է, բռնկվել և բախվել գազատարին՝ վնասելով այն․ առաջացած հրդեհից բռնկվել են մոտակայքում կայանած ավտոմեքենաները։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։ […] ...

SHANTNEWS

22:00 19.05.2025

SHANTNEWS

ՆԳՆ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանական համաշխարհային 4-րդ գագաթաժողովին

21:48 19.05.2025

ՆԳՆ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանական համաշխարհային 4-րդ գագաթաժողովին

Մայիսի 12-15-ը ՆԳ նախարարության պատվիրակությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված 4-րդ Ոստիկանական համաշխարհային գագաթաժողովին: ԱՄԷ կատարած այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հյուրընկալող կողմի ու գործընկեր այլ երկրների ոստիկանությունների ղեկավար կազմի հետ: Մայիսի 13-ին Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է գագաթաժողովի բացման արարողությանը, այնուհետև՝ «Տարածաշրջանային անվտանգության […] ...

«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա

21:35 19.05.2025

«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա

«Քյոլնը» կրկին վերադարձել է Գերմանիայի Բունդեսլիգա։ Ակումբը Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում տանը 4-0 հաշվով հաղթել է «Կայզերսլաուտեռնին»։ Հյուրերից 77-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել հայազգի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսը։ «Քյոլնը» 61 միավորով գրավել է առաջին տեղը, «Կայզերսլաուտեռնը» 53 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 12-18-ը

21:23 19.05.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 12-18-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.69 մ (18.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 30 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

BACK_TO_TOP