11:05 23.05.2023
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացու անվամբ հնարավոր է Հայաստան ներմուծվի թմրամիջոցի պարունակությամբ առաքանի:
Տեղեկությունների իսկությունը ստուգելու, ինչպես նաև հնարավոր մաքսանենգության դեպքը կանխելու և բացահայտելու նպատակով` ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նշված քաղաքացու ինքնությունը, իսկ վերջինիս անվամբ ներմուծվելիք առաքանիներն անմիջապես վերցվել են հսկողության:
Օրեր անց Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և Զվարթնոց բաժնի աշխատակիցներն ԱՄՆ քաղաքացի Ա.Ք-ի անվամբ ՀՀ ներմուծված առաքանու մաքսային զննման արդյունքում հայտնաբերել են 10,8 գրամ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց, որը թաքցված է եղել առաքանու իրերի մեջ: Ձեռնարկված «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում՝ հիշյալ առաքանին ստանալիս, ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները չեն սահմանափակվել և շարունակել են ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու վերլուծական աշխատանքը` ԱՄՆ քաղաքացու հետ փոխկապակցված անձանց պարզելու և բացահայտելու նպատակով: Արդյունքում տեսադաշտում է հայտնվել մի նոր քաղաքացի` Է.Մ-ն:
Անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել առ այն, որ տվյալ քաղաքացու անվամբ Հայաստան է ներմուծվելու առաքանի, որը հնարավոր է պարունակի թմրամիջոցներ:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից մաքսային զննման է ենթարկվել ՀՀ քաղաքացու անվամբ ներմուծված առաքանին, որում առկա քաղցրավենիքի փաթեթի միջից հայտնաբերվել Է «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի 80 հաբ: Դրանք միախառնված և թաքցված են եղել նույն ապրանքանիշի քաղցրավենիքի հետ: Համատեղ իրականացված «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում՝ հիշյալ առաքանին ստանալիս, ՀՀ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է բնակության վայր` իր մասնակցությամբ բնակարանի խուզարկություն իրականացնելու նպատակով: Վերջինիս բնակության վայրից հայտնաբերվել է նաև 2 հատ «Մակարով» տեսակի հրազեն` լիցքավորված մարտական փամփուշտներով, բազմաթիվ օգտագործված ներարկիչներ` թմրամիջոցների հետքերով: Հայտնաբերվել են նաև բազմաթիվ այլ տարաներ` կրկին թմրամիջոցների հետքերով:
Բացահայտված «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի օգտագործումը չափազանց վտանգավոր է, քանի որ դրա գերդոզավորումից հանգեցնող մահվան դեպքերի ցուցանիշը, մյուս թմրամիջոցների հետ համեմատած՝ ամենաբարձրն է։ Համաձայն ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) պաշտոնական հրապարակումների՝ «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի 10 հաբից 6-ը պարունակում է մահացու չափաբաժին, իսկ համաձայն վիճակագրական տվյալների` Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2022 թվականի ընթացքում «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցից մահացել է շուրջ 72 հազար քաղաքացի և այս ցուցանիշը տարեցտարի ավելանում է: Ֆենտանիլի ազդեցության էֆեկտը 50 անգամ ավելի ուժեղ է քան հերոինի և 100 անգամ ավելի ուժեղ` քան մորֆինի ազդեցությունը:
ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ անօրինական ճանապարհով թմրամիջոցների տեղափոխումից և օգտագործումից:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:28 21.05.2025
Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահին և գլխավոր քարտուղարինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահ Էնրիկո Դելա Կասային և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը և քարտուղար Վահագն Թուխարյանը: Քննարկվել են Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն […] ...
17:21 21.05.2025
Վարչապետն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, ինչը հիմնված է երկկողմ բնական շահերի վրա: Նիկոլ Փաշինյանը համագործակցության ընդլայնման ու խորացման գործում շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը: […] ...
17:14 21.05.2025
Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքըՏավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել է անշարժ գույքի վարձակալության […] ...
17:07 21.05.2025
Երևանի քրեական ոստիկանները ավազակության դեպք են բացահայտելԱվազակության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր մայիսի 2-ին: Օտարերկրյա քաղաքացին Զաքյան փողոցում գտնվող հյուրանոցի հետնամասում հարվածել էր 42-ամյա քաղաքացու դեմքին և հափշտակել պայուսակը, որի մեջ փող, ոսկյա շղթա և այլ իրեր կային: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակությունը կատարել է 24-ամյա օտարերկրացի: Նա մայիսի 18-ին մայրաքաղաքի […] ...
17:00 21.05.2025
Ռոնալդուն «բացահայտել» է, որ կենսաբանորեն 11 տարով երիտասարդ է«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Whoop փոդքասթի ընթացքում խոսել է իր կայուն ֆիզիկական մարզավիճակի գաղտնիքների մասին: Պորտուգալացին խոստովանել է, որ Whoop համակարգը, որը զբաղվում է մարզիկների սրտի աշխատանքի, վերականգնողական ծրագրերի և քնի կառավարման ուսումնասիրություններով, պարզել է, որ 40-ամյա ֆուտբոլիստը կենսաբանորեն այժմ 28.9 տարեկան է. «Չէի հավատում, որ մարմինս այդքան երիտասարդ է: Սա նշանակում է, որ […] ...
16:49 21.05.2025
Պակիստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Հնդկաստանին, եթե վերջինը խախտի հրադադարըՀնդկաստանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի Պակիստանի կողմից ավելի հզոր պատասխանի։ Այս նախազգուշացումը հրապարակել է Պակիստանի զինված ուժերի խոսնակ Ահմեդ Շարիֆ Չուդհրին։ «Պակիստանը և Հնդկաստանը երկու միջուկային տերություններ են։ Եթե Հնդկաստանը ցանկանում է ռազմական հակամարտություն սկսել, ապա կրակի հետ է խաղում։ Մենք ավելի ուժեղ կհարվածենք, եթե նա փորձի խախտել հրադադարը», – բրիտանական Financial Times թերթին […] ...