15:18 05.09.2022
Կորոնավիրուսի ցուցանիշները կայուն աճում են. թիրախում մինչև 2 տարեկան երեխաններն են ու 60 տարեկանից բարձր անձինք։ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ասուլիս է տվել և տեղեկացրել, որ վերջին 14 օրվա ընթացքում, նախորդ 14 օրվա համեմատ, գրանցվել է կորոնավիրուսի մոտ 23 տոկոս աճ: Նշենք, որ ավելի վաղ այդ աճն ընդամենը 10-12 տոկոս էր:
«Սա իրական պատկերը չէ, բոլորը չեն թեստավորվում: Այս պատկերը միայն թեստավորված բնակչության շրջանում է: Իրականում, վարակվածների թիվն ավելին է: Կորոնավիրուսային վարակի աճ գրանցվել է հանրապետության ամբողջ տարածքում, բոլոր տարիքային խմբերում: Առավել նկատելի աճ գրանցվել է մինչև 2 տարեկան երեխաների մոտ և 60-ից բարձր տարիքային խմբում»,- նշեց Գայանե Սահակյանը:
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության աճի վրա իր ազդեցությունը թողել է զբոսաշրջային ակտիվությունը: Մարդկանց շարժը մեծացել է, շփումներն ընդլայնվել են, ինչն էլ իր ազդեցությունն է թողել համավարակի տեմպի վրա: Առաջիկայում կրկին ցուցանիշների աճ է սպասվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսումնական տարին մեկնարկել է, դասավանդողները, ուսանողները, աշակերտներն ավելի շատ ժամանակ են անցկացնում փակ տարածքներում: Մասնագետի կարծիքով՝ սեպտեմբերի 15-ից հետո կխոսվի վարակվածների ավելի մեծ թվերի մասին:
Վարակվածների թվին զուգահեռ՝ հիվանդանոցներում ավելանում է նաև մահճակալային ծանրաբեռնվածությունը: Չնայած դրան՝ Գայանե Սահակյանը նկատեց, որ հիվանդությունը կլինիկաներում ծանր ընթացք չի ունենում:
«Հիմնականում մարդիկ հիվանդությունը ոտքի վրա են տանում: Այսինքն՝ առավել թեթև ընթացք է լինում: Դա նաև պատվաստումների արդյունք է: Քաղաքացիների մի մասը ձևավորված իմունային շերտ ունի»,- ասաց Գայանե Սահակյանը՝ ընդգծելով, որ հանրապետությունում ներկայումս հիմնականում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն է տարածված։
Մանրամասները՝ տեսանյութում։
13:48 30.07.2025
15 երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում ճանաչել ՊաղեստինըՆյու Յորքում Մերձավոր Արևելքի կարգավորմանը նվիրված համաժողովից հետո արևմտյան 15 երկրների արտգործնախարարները կոչ են արել ճանաչել Պաղեստին պետությունը, հաղորդել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք՝ Անդորրայի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարներս, արդեն ճանաչել կամ արտահայտել ենք մեր երկրների պատրաստակամությունը կամ […] ...
13:35 30.07.2025
ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։ Նույն օրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և […] ...
13:22 30.07.2025
470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր […] ...
13:11 30.07.2025
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմըԿատալոնական «Բարսելոնայում» նորամուտը գոլով նշած Շվեդիայի Մ21 հավաքականի հարձակվող Ռունի Բարդագժին Instagram-ում հատել է 1 միլիոն հետևորդի շեմը: 19-ամյա ֆուտբոլիստը ճապոնական «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղում փոխարինման դուրս գալուց հետո հաշիվը 2-1 է դարձրել, «Բարսելոնան» հաղթել է 3-1 հաշվով: Բարդագժին դանիական «Կոպենհագենից» է տեղափոխվել «Բարսելոնա»: ...
13:00 30.07.2025
Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Oգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում […] ...
12:49 30.07.2025
Հավայան կղզիների իշխանությունները կոչ են անում բնակիչներին տարհանվել ցունամիի սպառնալիքի պատճառովԱՄՆ Հավայան նահանգի իշխանությունները կոչ են արել բնակիչներին տարհանվել Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով, հաղորդում է ABC-ն։ Ավելի վաղ ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության (NOAA) կայքը հայտնել էր, որ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամին հասել է Հավայան կղզիների ափերին։ «Պաշտոնյաները կոչ են արել բնակիչներին լքել լողափերը և տարհանվել ավելի բարձր […] ...