16:00 01.09.2022
Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո թե՛ Շառլ Միշելի, և թե՛ Հայաստանի կառավարության կողմից տարածված տեքստերում նշվում է, որ հանդիպմանը խոսվել է նաև գերիների, ձերբակալված անձանց մասին։
Վահագն Հակոբյանի այն հարցին, թե արդյո՞ք առաջիկայում կարելի է սպասել գերիների վերադարձին, թե ամեն դեպքում Ադրբեջանը շարունակելու է այդ ցավոտ թեման իր ձեռքում պահել մինչև վերջ իր ուզածին հասնելու համար, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը պատասխանեց․
«Ադրբեջանը, որպես գործիքակազմ, այս հարցը պահելու է իր ձեռքում, որպեսզի հնարավորինս մեզանից քաղաքական զիջումներ կորզի, բայց չեմ բացառում, որ մոտ ժամանակներս, նաև ձևական բարի կամքի դրսևորում կարող է, իհարկե, ոչ բոլոր մեր տղաներին, բայց որոշ քանակ ազատել։ Այն, որ նախորդ հանդիպման ժամանակ նշված է եղել զուտ հումանիտար խնդիրներ, իսկ հիմա ավելի մասնավորեցվում է, կարծում են՝ այստեղ որևէ խնդիր չկա, որովհետև մշտապես հումանիտար խնդիր ասելով՝ մենք առաջինը հասկանում ենք մեր տղաների շուտափույթ վերադարձը, իսկ Ադրբեջանն առաջ է քաշել ականազերծման քարտեզների հարցը, և նաև առաջ է քաշում առաջին՝ մասնավորապես Ղարաբաղյան պատերազմից հետո անհետ կորածների հարցը։ Նա չափազանց մեծ թվեր է հնչեցնում, որոնք, ըստ էության, իրականությանը չեն էլ համապատասխանում, և ինչպես տեսնում ենք՝ հայկական կողմը նույնպես բարձրացնում է անհետ կորածների հարցը։ Իհարկե, հումանիտար հարցերն ամենանուրբն են, ամենացավալին են և ոչ միայն հայկական կողմի մոտ, դա նաև շատ նուրբ հարց է Ադրբեջանի համար։ Եվ Ադրբեջանը սովորաբար միջազգային գործընկերների հետ բարձր մակարդակով շփումների ժամանակ մշտապես դա ընդգծում է, որ շատ հաճախ այն հակահայկական հռետորաբանությունը, որ ինքն օգտագործում է, դա արվում է նրա համար, որպեսզի հնարավորինս մեղմի ադրբեջանական ժողովրդի ներսում այդ դժգոհությունը հումանիտար խնդիրների հետ կապված, որը, իհարկե, նորից քարոզչական հնարք է»,- ասաց Արմինե Մարգարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն16:55 12.06.2025
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԼուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
16:46 12.06.2025
ՃՏՊ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղումՀունիսի 12-ին՝ ժամը 13:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, ապա առաջ ընթանալով […] ...
16:41 12.06.2025
42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել իր շանըՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է իր շանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ 42-ամյա տղամարդը հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...
16:36 12.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀանրապետության տարածքում հունիսի 12-13-ի կեսօրից հետո, 14-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 12-ի և 13-ի երեկոյան ժամերին, […] ...
16:30 12.06.2025
«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացել է արդեն 7868 մասնակից«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը տեղի է ունեցել Երևանում: «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը նշել է, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել հանդիպումներին՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
16:25 12.06.2025
Խորհրդարանում հյուրընկալվել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունըՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամները հունիսի 12-ին հանդիպել են Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ բարեկամական կապեր: Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ Արսեն Թորոսյանը շեշտել […] ...