22:00 26.06.2022
Ո՞ր մթերքներն են կայունացնում ուղեղի աշխատանքը, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, թերապևտ Յարոսլավ Աշիխմինը։ Բժիշկը նշել է, որ ուղեղի բջիջներին անհրաժեշտ են որոշակի սննդանյութեր՝ իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար։ Մասնավորապես, նրանց անհրաժեշտ է օմեգա-3 ճարպաթթուներ, ասել է Աշիխմինը։ «Դիետան պետք է անընդհատ հարստացնել օմեգա-3 ճարպաթթուներով՝ կա՛մ բնական աղբյուրներից՝ սննդից, կա՛մ օգտագործել […]
21:34 26.06.2022
Սննդաբան, Էսթետիկ կոսմետոլոգիայի կենտրոնի աշխատակից Ելենա Սոլոմատինան ասել է, որ չափից շատ ուտելը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։ Այս մասին նա հայտնել է Ura.ru-ին տված հարցազրույցում։ Սոլոմատինան բացահայտել է չափից շատ ուտելու վտանգները և ընդգծել, որ դրա հետևանքով սովորաբար տուժում են ներքին օրգանները։ Լցված ստամոքսը ճնշում է դիֆրագմը՝ դժվարացնելով սրտի կծկումը։ Ուստի նոպայի վտանգ […]
20:20 26.06.2022
Կրծքավանդակի ցավը, որն իր բնույթով սեղմող, ճնշող կամ այրող է և ուղեկցվում է շնչարգելությամբ, չի կարելի անտեսել, դա կարող է լինել սրտի կաթվածի նախանշան, ասել է ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Եվգենի Շլյախտոն։ «Ամենակարևոր ախտանիշը ցավն է: Ամենից հաճախ այն տեղայնացված է կրծոսկրում և սեղմող, ճնշող կամ այրող բնույթի է: Ավելի քիչ են տարբերակները, երբ […]
14:30 26.06.2022
Հոգեբանական գիտությունների թեկնածու Անաստասիա Լիսակովան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է, թե մարդու վարքագծի որ հատկանիշները կարող են ցույց տալ, որ նա ստում է։ «Պրոֆեսիոնալ ստախոսները, մասնավորապես՝ խաբեբաները, կարողանում են մոլորության մեջ գցել ունկնդիրներին՝ չմատնելով իրենց»,-նշել է Լիսակովան։ Այնուամենայնիվ, սովորական մարդու վարքագծի մեջ, ով փորձում է խաբել զրուցակցին, որպես կանոն, բնորոշ նրբերանգներ են հայտնվում, կարծում […]
19:45 25.06.2022
Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ մեկնարկել են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման 2023-2027 թվականների ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները: Աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված հանձնաժողով հրավիրել էր քննարկում՝ հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն պետ Մհեր […]
19:16 25.06.2022
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը: Նիստին մասնակցել են Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվել են 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքի հետ կապված մի շարք հարցեր, որոնք իրականացվում են ոստիկանություն-համայնքներ-բուժհաստատություններ-ՊՆ Զ և […]
17:54 25.06.2022
«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել «Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտի՝ խնդիրներ, առաջարկվող լուծումներ» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արմավիրի մարզպետարանի, Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ), ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության, ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու համայնքների ներկայացուցիչներ: Հանդիպման շրջանակում զեկույցներ են ներկայացվել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման, […]
17:12 25.06.2022
Առաջին անգամ ծխական փառատոն է անցկացվել Շիրակի մարզում։ Միջոցառման վայրը Փանիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակն էր: «Արի՛ գյուղ» ծխական փառատոնին մասնակցել են մարզի տարածաշրջանների 12 համայնքները։ Ընտրվել են այն գյուղերը, որոնք կաթողիկե համայնքներ են։ Նախաձեռնությունը «Հայկական կարիտաս»-ինն է՝ «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի շրջանակներում։ Փառատոնը գյուղական բնակավայրերի զարգացումը, համայնքների ավանդույթները կայուն պահելու, տեղի ինքնությունը բնութագրող […]
12:53 25.06.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին Երևան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական՝ 31-րդ նիստին: Երկրի ղեկավարը ելույթի իր խոսքում բարձր է գնահատել Հիմնադրամի գործունեությունը, ընդգծել, որ համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական արդյունքում հազարավոր տեղահանված բնակարաններով: Նիստի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշվել […]
12:51 25.06.2022
Հունիսի 24-ին ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ երթուղային ավտոբուսում գողացել են իր բջջային հեռախոսը: Էրեբունու քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հունիսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, միկրոավտոբուսում 26-ամյա աղջկա պայուսակից բջջային հեռախոսը գողացել է Էջմիածին քաղաքի 45-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Էրեբունու բաժին և տվել […]
21:00 24.06.2022
Բենիամինի հնավայրում պեղումներ են: Աշխատանքների վերսկսումը պայմանավորված է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությամբ, ըստ նախագծի, ճանապարհի մի հատվածն անցնելու է հնավայրի տարածքով: Բենիամինի հնավայրը զբաղեցնում է մոտ 100 հեկտար տարածք: Ներկայի գյուղը ևս կառուցված է հնավայրի վրա: Տասնամյակներ առաջ իրականացված պեղումների ընթացքում պարզվել է, որ հնավայր-բնակավայրը բացառիկ նշանակություն ունի՝ իր եզակի ու շատ արժեքավոր գտածոներով։ «Հայաստանի ամենակարևոր […]
20:55 24.06.2022
Կոտայքի մարզը պատրաստվում է մարզի մանկապատանեկան ճամբարներում ամբողջ հանրապետությունից հյուրընկալել շուրջ 3200 երեխաների: Զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը պետական հոգածությամբ կիրականացվի 2 հերթափոխով, 20 օր տևողությամբ՝ յուրաքանչյուր հերթափոխում 1600 երեխա: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ մինչ ծրագրի մեկնարկը Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության մասնագետների […]
20:46 24.06.2022
Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության նախկին ղեկավար Էլիան Շահվանին, ում պաշտոնավարման ժամկետն արդեն լրացել է, ենթապատվիրակության նորանշանակ ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Նինո Սաբաշվիլիին, Հայկական Կարմիր խաչի Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է Ղարաբաղյան […]
20:33 24.06.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի և մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետերի: Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովը, […]
20:11 24.06.2022
Հունիսի 24-ին Աթենքում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեաս Կացանիոտիսը և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը: Հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հաձնակատարի գրասենյակից։ Ստորագրման արարողությանը նախորդել է […]
19:57 24.06.2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով, որը հանդիսանում է դատախազական այս կառույցի բարձրագույն պարգևը: Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ Պարգևը ՀՀ գլխավոր դատախազին հանձնվել է Մինսկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստի ընթացքում: […]
19:50 24.06.2022
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի մայիս ամսվա ընթացքում ծնվել է 148 երեխա (որից 1-ը զույգ)՝ 85 տղա և 63 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների․ Չարենցավանի ծննդատուն՝ 8 երեխա Նաիրիի ծննդատուն՝ 8 երեխա Աբովյանի ծննդատուն՝ 62 երեխա Հրազդանի ծննդատուն՝ 69 երեխա (որից 1-ը զույգ):
19:39 24.06.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է առաջին անգամ պաշտոնական այցով Շիրակի մարզում գտնվող Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Ողջունելով հյուրին՝ մարզպետը նշել է, որ Չինաստանը Հայաստանի գործընկերներից է և հույս հայտնել, որ փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը կնպաստի նաև իրենց համագործակցությունը. «Պարոն դեսպան, բարով եք […]
15:23 24.06.2022
Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք: Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության […]
23:37 23.06.2022
Եղանակային պատճառներով պայմանավորված՝ էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը, տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Կատարված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում հեռարձակումն արդեն վերականգնվել է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
23:01 23.06.2022
Հունիսի 22-ից մեկնարկած ճամբարային հավաքների շրջանակում N զորամասի հրետանային ստորաբաժանումների հետ անցկացվել են մասնագիտական գործնական պարապմունքներ: Բացազատվել են կրակի կառավարման կետեր, զինծառայողները հրետանային միջոցները բերել են մարտական վիճակի, ճշգրտել պայմանական հակառակորդի տեղակայման վայրն ու դիպուկ կրակով ոչնչացրել բոլոր թիրախները։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն և գործողությունների ներդաշնակման գերազանց կարողություններ։
22:44 23.06.2022
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի վարման հմտությունների զարգացման նպատակով հունիսի 23-ին N զորամասի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ։
22:17 23.06.2022
Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Երվանդ Քոչար փողոցում՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Փլուզվել է դպրոցի տուֆե պարսպի մի հատված, իսկ տապալման հետևանքով վնասվել են դպրոցի դիմաց կայանված Mercedes, Toyota Camry և Mazda […]
21:00 23.06.2022
Հայաստանի գլխավոր օրենքը 1995 թվականին ընդունվելուց հետո երկու անգամ փոփոխությունների է ենթարկվել՝ 2005 և 2015 թվականներին՝ հանրաքվեի միջոցով։ 2020-ին նորից Սահմանադրական բարեփոխումների նախագիծ էր մշակվել, որը կասեցվեց նախ համավարակի, հետո պատերազմական դրությամբ պայմանավորված։ Անցած տարեվերջին ձևավորվեց Սահմանադրական բարեփոխումների 13 անդամից կազմված խորհուրդ։ Միաժամանակ կազմված մասնագիտական հանձնաժողովը հանրային քննարկումներ գործընթաց է իրականացնում։ Գյումրիում կազմակերպված քննարկման մասնակիցներին […]
20:47 23.06.2022
Կառավարությունում քննարկվել է 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացնելու և այդ միջոցները ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու մասին հարցը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելի են, քան ի սկզբանե նախատեսված էր։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
20:36 23.06.2022
Եվրոպական հեռարձակողների միությունը լիովին հասկանում է հիասթափությունը այն հայտարարության առնչությամբ, որ 2023 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթը չի կարող անցկացվել այս տարվա հաղթող Ուկրաինայում։ Այս մասին ասվում է Եվրոպական հեռարձակողների միության տարածած հայտարարության մեջ։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Եվրոպական հեռարձակողների միությունը պատասխանատվություն է ստանձնել ապահովելու մասնակիցների և անձնակազմի անվտանգությունը, և պլանավորումը պետք է անմիջապես սկսվի ընդունող երկրում: […]
20:23 23.06.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով գործընկերներին շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը վկայակոչել է նախարարության և ՄԱԶԾ-ի միջև առկա է երկարաժամկետ համագործակցության և փորձի փոխանակման լավ պրակտիկան։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջև համագործակցությունը շարունակվում է ավելի քան 20 տարի: […]