20:10 23.06.2022
Թուրքիայի Կարսի քաղաքի Ուչլեր թաղամասում հայկական պատմական գերեզմանները շարունակում են ավերվել և ոչնչանալ։ Քաղաքի բնակիչները պահանջում են հնարավորինս շուտ պահպանման տակ վերցնել դրանք։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Cumhurriyet» պարբերականը։ Աղբյուրի համաձայն՝ բնակիչների շրջանում որպես հայկական գերեզմանոց հայտնի այդ վայրում խաչի պատկերներով բազմաթիվ գերեզմանաքարեր կան։ Այստեղ է գտնվում նաև հայկական եկեղեցին, որը ևս փլվելու […]
19:36 23.06.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-25-ը Բրյուսելում մասնակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջաններին: Քննարկվել են ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների, հանձնաժողովների տարեկան հաշվետվությունները: Անդրադարձ է եղել նաև գալիք տարվա ռազմավարական ծրագրերին և առաջնահերթություններին։ Նստաշրջանների շրջանակում Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ, որի ընթացքում […]
19:25 23.06.2022
Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի հետ: Տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ Շնորհավորելով Ղազախստանի իր գործընկերոջը գլխավոր դատախազ պատասխանատու պաշտոնում նոր նշանակվելու կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը […]
19:07 23.06.2022
Արդեն մի քանի ամիս է՝ գույքագրվում են տարբեր համայնքների կրթօջախների շենքային պայմաններին վերաբերող խնդիրները, որոնք, մարզպետի համապատասխան որոշումներով, լուծում կստանան ըստ առաջնահերթության։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ Մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի հետ այսօր եղել է մարզի հեռավոր գյուղերի՝ Ռյա Թազայի, Վարդաբլուրի, Նորաշենի, Գեղադիրի, Ծաղկահովիտի, Կանյաշիրի դպրոցներում՝ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։ Մարզպետարանի […]
19:02 23.06.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է «Բիզնեսի հասանելիությունը արդարադատությանը և մրցակցության մասին օրենքի ընթացակարգը» խորագրով համաժողովին: Փոխնախարար Թումանյանցը բացման խոսքում ընդգծել է նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը՝ գործարար համայնքի հետ երկխոսություն անցկացնելու տեսանկյունից՝ բիզնես միջավայրի խնդիրները վեր հանելու և դրանց համար լուծման ճանապարհներ գտնելու համար: Մասնավորապես, շեշտադրվել են ներկայումս միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ արդարադատության նախարարության կողմից […]
15:46 23.06.2022
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է, մասնավորապես, կանոկարգել ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, այդ թվում՝ երեխաների ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերը, քաղաքացիության հարցերով լիազոր մարմինների կողմից իրականացվող գործողությունների և ժամկետների հետ կապված հարաբերությունները: Արդյունքում, կհստակեցվեն նաև քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերը, կպարզեցվի հիշյալ հարաբերություններում իրականացվող վարչարարությունը և […]
13:51 23.06.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի Ազատության պող. – Դ. Անհաղթի փող. (Լամբադա) տրանսպորտային հանգույցի՝ Կոմիտասի պող. – Ազատության պող. ուղղությունը։ «Հարգելի՛ քաղաքացիներ Ազատության պողոտա – Դավիթ Անհաղթի փող. («Լամբադա») տրանսպորտային հանգույցի նորոգմամբ պայմանավորված՝ հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Կոմիտասի պողոտա (շուկայի կողմից) – Ազատության պողոտա (դեպի «Հաղթանակ» զբոսայգի) ուղղությունը: Հիշեցնենք, որ […]
23:30 22.06.2022
Հունիսի 18-ին, ժամը 16-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում բացահայտ հափշտակել էին մի կնոջ բջջային հեռախոսը: Ավելի ուշ, երբ տուժողը հաղորդագրություն էր ուղարկել իր հեռախոսահամարին, կողոպտիչը հեռախոսը վերադարձնելու համար պահանջել էր 50 հազար դրամ: Ոստիկանության Շենգավիթի բաժնում մշակվեց օպերատիվ գործողությունների պլան, համաձայն որի՝ Հայկ Հովսեփյան փողոցի հարակից զբոսայգում տուժողը հեռախոսի դիմաց պետք է տար պահանջած գումարը: Ժամը […]
23:17 22.06.2022
Ալկոհոլի նույնիսկ փոքր չափաբաժինները կարող են խուճապի նոպա առաջացնել ինքնաթիռի ուղևորի մոտ, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի բժշկական բաժնի գլխավոր բժիշկ Սերգեյ Վոլգան։ «Ալկոհոլի փոքր չափաբաժինները ջրազրկում են առաջացնում, իսկ թռիչքի ժամանակ ավելացնում են թռիչքի գործոնով առաջացած ջրազրկումը, սա լրացուցիչ բացասական գործոն է, որն ազդում է, իսկ ջրազրկումն ինքնին կարող է […]
22:13 22.06.2022
Եթե թռիչքի և վայրէջքի ժամանակ գլխապտույտ և սրտխառնոց է նկատվում, ապա նախօրեին և թռիչքի ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ դեղամիջոցներ, իսկ վախենալու դեպքում կարող եք թեթև հանգստացնող դեղեր ընդունել. «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի սանիտարական մասի աշխատակից Սերգեյ Վոլգա: «Թռիչքի և վայրէջքի ժամանակ ծանրաբեռնվածությունը կարող է ազդել վեստիբուլյար ապարատի վրա, […]
21:42 22.06.2022
Հունիսի լույս 20-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ իրենց գյուղում ընկել է: Հիվանդանոց, ապա Այնթապ մեկնած Մասիսի քրեական հետախույզները նախ պարզեցին, որ դեպքը ոչ թե Այնթապում, այլ Նոր Խարբերդում է եղել: Նոր Խարբերդում իրականացրած միջոցառումների […]
21:28 22.06.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են, որ 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ շաքարավազի ներմուծման ինվոյսային արժեքը իջել է 18-20 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 0.5 տոկոսով՝ 410 դրամից դառնալով 408 դրամ։ 2021 թվականի մայիս և 2022 թվականի մայիս ամիսների […]
20:52 22.06.2022
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Օրերս ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի և Մասիսի բաժիններում արձանագրվել է մի քանի դեպք։ Մասնավորապես, Արարատի մարզային վարչության քրեական հետախույզների և Արտաշատի բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Արտաշատի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» գնդացրի, «Կալաշնիկովի» ինքնաձիգի և […]
20:15 22.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
19:42 22.06.2022
Ամառային հանգստի մեկնելուց առաջ Գյումրիի ավագանին անցկացրել է հերթական նիստը, որի օրակարգում էր 42 հարց։ Մոտ 5 ժամ տևած նիստի ընթացքում ֆինանսական հատկացումների ու նվիրատվությունների հարցերն էին առաջնահերթ: Քաղաքային բյուջեի եկամուտների և ծախսային մասի դրույթներում փոփոխություններ չկան։ Նիստի սկզբում, ավանդույթի համաձայն, ամփոփ տվյալներն են ներկայացվում, որից հետո առաջին հատկացումը՝ 3 միլիոն 500 հազար դրամ, կատարվեց […]
19:13 22.06.2022
Մեկ տարի առաջ սուբվենցիոն ծրագրով և ընդհանուրը՝ մոտ մեկ միլիարդ դրամ արժողության 63 նոր միկրոավտոբուսների մի մասն առաջիկա օրերին փորձնական դուրս կգա երթուղի։ Թե առաջինը որ երթուղով կշահագործվեն, առայժմ հստակ չէ, բայց Գյումրիի քաղաքապետն առաջարկում է այլևս չսպասել, որպեսզի բոլոր տեսակի խնդիրները լուծվեն։ Շիրակի մարզպետի մասնակցության Գյումրիի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տրանսպորտային միջոցները մեկ […]
18:56 22.06.2022
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել սեմինար-քննարկում ՝ կենսաբազմազանության պահպանություն թեմայի շրջանակներում։ Այն կազմակերպվել է շրջակա միջավայրի նախարարության, Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության և Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտի (SYKE) կողմից, որը ԵՄ Թվինինգ ծրագրի աջակցությամբ Հայաստանում իրականացվող՝ կենսաբազմազանության հզորացմանն ուղղված ծրագրի մաս է կազմում։ Սեմինարին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության աշխատակիցներ, անտառապահներ, «Սևան» ազգային […]
18:38 22.06.2022
2022-ին Գյումրիում նախատեսված է իրականացնել 14 մլրդ դրամի կապիտալ շինարարության պետական ծրագիր, որից 3,4 մլրդը բաժին է ընկնում սուբվենցիոն ծրագրերին։ Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետը Գյումրիի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցությանը։ Մարզպետարանի և քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել են պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների որակին, հայտնաբերված թերություններին ու ժամկետներում արձանագրվող ուշացումներին առնչվող հարցերը։ Թերացումներով […]
18:06 22.06.2022
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լոռու մարզի Չկալով համայնքի վարչական տարածքում՝ Դսեղ տանող ճանապարհին, քարեր են թափվել, ինչի հետևանքով ճանապարհը ժամը 12։20-ի դրությամբ դարձել է միակողմանի երթևեկելի։ Լոռու մարզային փրկարարական վարչությունից SHANTNEWS-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար Ս. Թումանյանից՝ Լոռու մարզային փրկարարական վարչություն ստացվել է գրություն՝ Լոռու մարզի Թումանյան […]
16:40 22.06.2022
Նախարար Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզի Ակներ, Վերիշեն և Խոտ գյուղերում էր՝ ծանոթանալու իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի, մասնավորապես՝ արոտների կայուն կառավարման գործընթացի արդյունավետությանը։ «Պետք է պարզել, թե ինչպե՞ս պետք է փոփոխել ծրագրերը, որպեսզի մենք կարողանանք էապես լավացնել գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությունը, որի վերջնանպատակը գյուղատնտեսական տնտեսությունների եկամուտների ավելացումն է: Խնդիրներ կան նաև արոտների մասով․ փորձում ենք հասկանալ, […]
15:35 22.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին, որը կրում էր «Ինչպե՞ս կարող է կրթությունը նորարարության և առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին» խորագիրը: «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին ներկա են եղել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին […]
14:36 22.06.2022
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է դրամի արժևորմանն ու արտահանողների խնդիրներին, այն արհեստականորեն արժեզրկելու կոչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին խոսեց Orion Summit 2022 գագաթնաժողովում` պանելային քննարկման շրջանակում: Մարտին Գալստյանը նախ խոսեց դրամի արժևորման մասին: Անդրադառնալով դրան նպաստող գործոններին՝ նա նշեց Հայաստան օտարերկրյա այցելուների հոսքի մասին, ծառայությունների արտահանման աճի մասին: «Ձեզնից շատերն են […]
14:02 22.06.2022
Հունիսի 21-ին՝ ժամը 20։15-ին, ոստիկանության Սևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նալբանդյան փողոցում կռիվ է: Մեկնած օպերատիվ խումբը Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բակից բերման է ենթարկել նույն շենքի բնակիչ երեք երիտասարդի: Խուզարկությամբ բերման ենթարկվածներից 22-ամյա երիտասարդի գոտկատեղից հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ՝ շեղբի երկարությունը՝ 9 սմ, բռնակի երկարությունը՝ 12 սմ: Նա տվել է […]
13:14 22.06.2022
Լոռու մարզի Չկալով համայնքի վարչական տարածքում՝ Դսեղ տանող ճանապարհին, քարեր են թափվել, որի պատճառով ճանապարհը ժամը 12։20-ի դրությամբ դարձել է միակողմանի երթևեկելի։ Տեղեկությունը հայտնել է SHANTNEWS-ի թղթակիցը։ Նրա խոսքերով` պատահարի վայրում աշխատում են Փրկարար ծառայության ներկայացուցիչները, ճանապարհի քարաթափված հատվածը վերջիններիս կողմից սահմանազատվել է։ Լոռու մարզային փրկարարական վարչությունից տեղեկացրին, որ քիչ անց մեզ կտրամադրեն քարաթափման վերաբերյալ […]
12:08 22.06.2022
ՀՀ կառավարությունը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը դպրոցականների 2022-ի ամառային հանգստի կազմակերպման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1․ Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների` 2022 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն […]
10:13 22.06.2022
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 23-ին ժամը 09:30-17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան, Մյասնիկյան, Սայաթ-Նովա փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին «հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
22:57 21.06.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստորագրել է օրենք կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Ստամբուլի կոնվենցիայի վավերացման մասին։ Երկուշաբթի օրը Ուկրաինայի խորհրդարանը աջակցեց կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ «Ստորագրվել է Ստամբուլի կոնվենցիայի վավերացման մասին օրենքը: Դրա հիմնական բովանդակությունը պարզ է, բայց չափազանց կարևոր:Մենք կիսում […]
22:15 21.06.2022
Դեպքը մարտի 23-ին էր եղել: Տերյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից, օգտվելով բնակարանի դուռը կողպված չլինելու հանգամանքից, համակարգիչ էին գողացել: Ահազանգը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից. օտարերկրացի տանտիրուհին, պարզելով եղելությունը, 1-02 էր զանգել: Գողությունը ժամը 15.20-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում էր եղել: Հաղորդումից երկու ամիս անց ոստիկանության Կենտրոնական և Արաբկիրի բաժիների քրեական հետախույզների համագործակցության […]
21:00 21.06.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահին՝ Միհրան Խաչատրյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Տաթևիկ Ռևազյանին բարդ և պատասխանատու ժամանակահատվածում ոլորտը ղեկավարելու համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։ «Ձեր պաշտոնավարման 4 տարին եղել է բարդ և խնդիրներով լի։ Այս ժամանակահատվածը վստահաբար ձեր կենսագրության մեջ […]