22:12 17.06.2022
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։ Օրերս Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է մի քանի դեպք։ Հատկապես արդյունավետ էր Մարտունու բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են պայթուցիչներով նռնակների, տարբեր հրազենների ու տրամաչափի 100-ից ավելի փամփուշտի և այլ […]
20:57 17.06.2022
ՀՀ կառավարությունն այսօր 2 մլն 341 հազար դրամ գումար է հատկացրել Շիրակի մարզի Արթիկ համայնքի Վարդաքար բնակավայրի մշակույթի տան և հանդիսությունների սրահի գույքի ձեռքբերման և կահավորման համար։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 4 մլն 682 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը 50 % է։ 13 անուն գույքը և տեխնիկան ձեռք է բերվել […]
20:55 17.06.2022
Հունիսի 17-ին, ժամը 18։01-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի տներից մեկի պատշգամբի տակ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
20:51 17.06.2022
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում սոցիալական բնակարանների նոր ծրագիր է իրականացվելու Գյումրիում: 2022թ.-ի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է Գյումրու համայնքապետարանին սեփականության իրավունքով պատկանող թվով 14 բնակարան վերանորոգել և տրամադրել անօթևան ընտանիքների: Բնակարանները շահառուներին կհանձնվեն անհատույց օգտագործման՝ առանց վարձավճարի: Գյումրիի համայնքապետարանը կպահպանի այդ բնակարանների հանդեպ սեփականության իր իրավունքը: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։
20:13 17.06.2022
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը և Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը հուշագիր են ստորագրել։ Հայտնում են Գյումրիի համայնքապետրարանից։ Հուշագրի հիմքում Գյումրիում զբոսաշրջության ստեղծարար զարգացման և թվայնացման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացման հնարավորություններն են, մասնավորապես, միասնական զբոսաշրջային թվային տեղեկատվական կայքի, Գյումրու ստեղծարար քարտեզի և ինֆորմացիոն կետերի նախագծման և իրագործման մրցույթների համատեղ կազմակերպումը: Վերը նշվածի […]
19:53 17.06.2022
Միջին նորոգման աշխատանքներ են մեկնարկել Երևան-Սևան մայրուղու 14,56 կմ հատվածում ։Այս պահին աշխատանքներն ընթանում են Աբովյանից Արզնի տանող ճանապարհահատվածում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։ Հայտնում են Կոտայքի մարզպետարանից։ Միջին նորոգումը ենթադրում է մաշված ասֆալտբետոնե շերտի փոխարինում նոր շերտով, իսկ հանված քերուկը տրամադրվում է մարզի համայնքներին։ Մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ մարզպետարանի […]
15:22 17.06.2022
Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարար Սիգնի Ռիսալոյի հետ։ Ինչպես հայտնում են նախարարությունից, ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են կենսաթոշակային ապահովության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և զբաղվածության քաղաքականության, […]
13:26 17.06.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 17-ին՝ ժամը 13:00-24:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի՝ 💧Արգավանդ, 💧Գեղանիստ, 💧Ազատաշեն, 💧Խաչփառ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:15 17.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր […]
20:42 16.06.2022
Ֆրանսիական Մոն դը Մարսան քաղաքի պատվիրակությունը այցելել է քույր քաղաք Գյումրի։ Այսօր պատվիրակությանը ընդունել է Գյումրիի քաղաքապետը։ Հանդիպման ընթացքում քննարկվել ու կարևորվել են երկու քաղաքների միջև մշակութային ու տնտեսական ուղղվածության կապերի ամրապնդման հնարավորությունների գործնական քայլերը ։ «Քննարկվել են ոչ միայն մշակութային, այլև տնտեսական հնարավոր համագործակցության ուղիները և տարբերակները։ Մշակութայինից կարող եմ առանձնացնել թանգարանների շուրջ ունեցած […]
20:31 16.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ Երևան քաղաքի բնակչի՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկացնենք, որ հիշյալ բնակիչը 2022թ. մայիսի 11-ին՝ ժամը 22:05-ին, «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ նյութերի […]
19:11 16.06.2022
Հունիսի 16-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին․ հանդիպմանը մասնակցել է նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Հայտնում են Սյունիքի մարզպետարանից։ Մարզպետը ողջունել է դեսպանի առաջին այցը Սյունիք ու կարևորել ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունները։ Համայնքի ղեկավարը շեշտել է ֆրանսիացի արդյունահանողների դերը Կապանում հանքարդյունաբերության ու քաղաքի տնտեսական զարգացման գործում, […]
19:00 16.06.2022
Քաղաքային դատարանի որոշմամբ Միխեիլ Սաակաշվիլիի սահմանի հատման գործով եզրափակիչ դատական նիստը կանցկացվի «Վիվամեդի» կլինիկայում։ Այս մասին որոշում է կայացրել դատավոր Նինո Չախնաշվիլին։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Դատախազությունը դիմել է դատարան՝ արտագնա նիստ անցկացնելու միջնորդությամբ։ Պաշտպանական կողմը դրա հետ համաձայն չէր։ Ինչպես նշել են Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները, Միխեիլ Սաակաշվիլին իրեն վատ է զգում և չի կարող մասնակցել […]
18:43 16.06.2022
Հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանին ու ՄԱԿ-ի այլ փորձագետների։ Հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Գեղարքունիքի մարզպետը ողջունեց հյուրերին՝ մարզ այցելելու համար, կարևորելով ՄԱԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզում մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի դերը Գեղարքունիքի մարզի և հատկապես սահմանամերձ […]
18:06 16.06.2022
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել ակադեմիայի նախագահության ընդլայնված նիստ, որի ժամանակ հայազգի ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին հանձնվել է ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ՝ համաշխարհային գիտության մեջ բացառիկ ներդրումների համար: ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովն այս որոշումն ընդունել էր հունիսի 9-ին:
17:11 16.06.2022
Glovo պատվերով առաքման ծառայությունն սկսել է իր գործունեությունը Գյումրիում: Glovo-ն ամեն ինչի հավելված է, որը կարող է օգտագործվել ամեն ինչ՝ սննդից մինչև մթերքներ և դեղագործական ապրանքներ առաքելու համար, այժմ այն ընդլայնում է իր ներկայությունը Գյումրիում, համագործակցելով տոպ բրենդների հետ և շուտով կարող է մեկնարկել բոլոր խոշոր քաղաքներում: Գյումրիում Glovo-ի գործընկերների շարքում կարող եք գտնել տոպ […]
14:22 16.06.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի պոմպակայանում պոմպի վթարով պայմանավորված, դադարեցվել է Դալարիկ գյուղի ջրամատակարարումը: Առաջիկա օրերին գյուղի ջրամատակարարումը կապահովվի շրջիկ մեքենաների միջոցով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
13:16 16.06.2022
Երևանյան գրադարաններում իրականացվող ծրագրերին ու առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այցելել է Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի՝ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում գտնվող մասնաճյուղեր, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի ու Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի ուղեկցությամբ փոխքաղաքապետը շրջել է գրադարաններում, տեղում քննարկել ոլորտի […]
12:26 16.06.2022
Ազգային Ժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվության շրջանակում ներկայացրել է նաև 2021 թ. սպորտի և երիտասարդության ոլորտներում կատարված աշխատանքները: Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահել նաև այս ոլորտները՝ կյանքի կոչելով մի շարք կարևոր միջոցառումներ: Մասսայական սպորտի խթանման նպատակով անցկացվել են մարզական […]
10:43 16.06.2022
Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի ծերացման հարցերով նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել հայ կաթողիկե եկեղեցու ու հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես՝ հունիսի 15-ին նախարար Մկրտչյանն այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան և Ս․ Նիկողայոս եկեղեցի ու հանդիպել վարժարանի տնօրեն Հ․ Նարեկ ծ․ […]
22:17 15.06.2022
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական պաշտոնյաներ, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, գիտական, մշակութային համայնքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ և հրավիրյալ այլ անձինք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է շրջանավարտներին, ելույթ ունեցել, ապա […]
21:30 15.06.2022
Հունիսի 12-ին` ժամը 23.16-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնում էր, որ Ավանի Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետից փող են հափշտակել։ Դեպքի վայր մեկնեցին Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբեր, նաև քննիչներ, փորձաքրեագետներ ու պարեկներ։ Պարզվեց, որ կատարվածն ավազակություն էր. ժամը 23-ի սահմաններում գլխարկով ու բժշկական դիմակով մեկը, ձեռքին […]
20:38 15.06.2022
Լյովա Կատվալյանի անվան թիվ 86 մանկապարտեզը հիմնադրման 30-ամյակը նշում է հիմնանորոգված պայմաններով: Կրթօջախն այսօր շուրջ 150 փոքրիկների առջև իր դռներն է բացում լուսավոր, գունավոր ու հարմարավետ խմբասենյակներով: Երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծված պայմաններին ծանոթացել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը: Լևոն Հովհաննիսյանը շրջել է մանկապարտեզում, զրուցել փոքրիկների հետ: Կարևոր այս նախագիծն իրագործվել է համայնքային բյուջեի […]
19:52 15.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]
19:47 15.06.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, Եվրոպական հանձնաժողովի թիմի ղեկավար Բելլա Նեստորովային, ԵՄ պատվիրակության ու Եվրոպական հանձնաժողովի այլ ներկայացուցիչների։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Հայաստանի գրասենյակի ղեկավար Գիորգի Ախալկացին, բանկի այլ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում խոսվել է «Թիմ Եվրոպա» նախաձեռնության «Դիմակայունություն […]
19:43 15.06.2022
Անցած 5 ամիսների ամփոփ տվյալներով՝ մարզի վեց խոշորացված համայնքները սեփական եկամուտների հավաքագրումներում թերակատարումներ ունեն, որը կազմում է 275 միլիոն դրամ։ Խնդրին անդրադարձ է կատարվել մարզխորհրդի հերթական նիստում։ Հավաքագրումների թերացումները հիմնականում վարձակալական հողերի և ավտոմեքենաների գույքահարկի չվճարումների հետևանք են։ Համայնքների ղեկավարները սա պայմանավորում են նաև սեփականատերերի երկրում չապրելու հանգամանքով, ինչը գումարները գանձելու հարցում խնդիրներ է առաջացնում։ […]