18:40 15.06.2022
Այսօր մարզխորհրդի հերթական նիստում քննարկված հարցերի մեծ մասը վերաբերել է գյուղատնտեսության ոլորտին: Լավ նորությունն այն էր, որ մարզի ջրամբարներում կուտակված ջրի պաշարները բավարար են, ու առայժմ շատ քիչ ծավալի ոռոգման ջրի պահանջ կա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հաջողվել է կուտակել մոտ երկու անգամ ավելի ջուր, միայն Վարդաքարի ջրամբարում դեռ անհրաժեշտ ծավալ չկա։ Հավաստիացում եղավ, […]
16:40 15.06.2022
Գեղարքունիքի մարզում անցկացվել է 2022 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը։ Նորակոչիկները հայոց բանակ են ճանապարհվել ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքից: Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից՝ զորակոչի արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի […]
14:11 15.06.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է շուտով վերանվանել «Կապիկի ծաղիկ» վիրուսը, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «ԱՀԿ-ն նաև աշխատում է գործընկերների և փորձագետների հետ ամբողջ աշխարհից՝ փոխելու «Կապիկի ծաղիկ» վիրուսի անվանումը: Մենք շուտով կհայտարարենք նոր անուններ»,- ճեպազրույցում ասել է Գեբրեյեսուսը: Ավելի վաղ տարբեր երկրներից ավելի քան 30 գիտնականներ նամակ էին գրել՝ կոչ […]
13:43 15.06.2022
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետությունում սկսված է պետական կենսաթոշակների վճարման գործընթացը: Վճարումները կիրականացվեն մինչև ս.թ. հունիսի 24-ը ներառյալ:
22:24 14.06.2022
Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանի համար անցնող օրը նույնպես նվիրված է եղել գիտությանն ու մշակույթին․ կեսօրին դասախոսություն է կարդացել Երևանի պետական բժշկական համալսանարում, ապա Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին, երեկոյան էլ Ազգային պատկերասրահում մասնակցել է իրեն նվիրված նամականիշի մարմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:46 14.06.2022
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տեղի է ունեցել «Աշխարհահռչակ հայեր. Արդեմ Փաթափության» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, «Հայ փոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն […]
19:50 14.06.2022
Հունիսի 13-17-ը Արագածոտնի մարզում կիրականացվի համայնքների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում։ Միջոցառումն այսօր առավոտյան մեկնարկեց Արագածոտնի մարզպետարանի դահլիճում՝ մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի և աշխատանքային խմբի հավաքով։ Ներկա էին փոխմարզպետներ Հարություն Գուլյանը, Էդգար Փարվանյանը, մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ, մարզային քաղպաշտպանության ծառայության պատասխանատու պաշտոնատար անձինք (ԱԻՆ, ոստիկանության, […]
14:15 14.06.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Վիտգենշտեյնի ժողովրդագրության և գլոբալ մարդկային կապիտալի կենտրոնի հիմնադիր տնօրեն Վոլֆգանգ Լուցի հետ։ Կառույցը, որը ժողովրդագրության մեթոդների առաջախաղացման և մարդկային կապիտալի ու բնակչության դինամիկայի վերլուծության համաշխարհային առաջատարներից է, գործընկերների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում ժողովրդագրության բարելավման, մարդկային կապիտալի զարգացման արդյունքների վերլուծության ոլորտներում: Հաշվի առնելով այն, […]
12:51 14.06.2022
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հինգշաբթի օրը ընդհանուր վիրտուալ ժողովի ժամանակ առաջին անգամ դիմելու է Twitter-ի աշխատակիցներին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Business Insider-ը: Մասկը կպատասխանի նախապես ուղարկված հարցերին։ Ենթադրվում է, որ կշոշափվեն զանգվածային կրճատումների և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Twitter սոցիալական ցանց վերադառնալու թեմաները։ Ապրիլի 25-ին Twitter-ի ղեկավարները հայտարարեցին, որ Մասկը ձեռք կբերի […]
19:40 13.06.2022
«Զանգակ» մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում կառուցվում է նոր շենք: Շենքի կառուցման համար հատկացվել է մոտ 245 մլն դրամ, որից մոտ 24 մլն դրամը համայնքի ներդրումն է: Մանկապարտեզը նախատեսված է 75 երեխայի համար: Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը եղել է […]
19:24 13.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: 2004 թվականից Հայաստանում գործունեություն իրականացնող Սինոփսիս Արմենիա ընկերությունը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման և կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում: Ընկերությունը հյուրընկալել է մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, Scripps Research ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանին, որը Հայաստան է […]
19:09 13.06.2022
Հունիսի 13-ին մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը: Պարտադիր զինվորական ծառայության մեկնող երիտասարդների հետ տարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ: Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման, ընդունման […]
19:03 13.06.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Վիսագինասի քաղաքապետ Էռլանդուս Գալագուզին: Հյուրերին ուղեկցել են Լիտվայում Հայաստանի դեսպան Հովհաննես Իգիթյանը և Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը: Ողջունելով Լիտվայի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաների այցն Արմավիրի մարզ՝ Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լիտվայի միջև տարբեր ոլորտներում սերտ […]
18:52 13.06.2022
Հունիսի 11-ին Ախուրյան համայնքի Կամո բնակավայրում օծվել է գյուղի նորակառույց եկեղեցու խաչը՝ ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի: Տեղեկացնում է Ախուրյանի համայնքապետարանը։ Միանավ, բազիլիկ եկեղեցին ունի 9 մ լայնություն և 15 մ երկարություն: Այն ներառված էր Մայր Աթոռի 2021 թվականի եկեղեցաշինական ծրագրում: Եկեղեցու շինարարությունն իրականացվում է ամերիկացի բարերար ամուսինների նվիրատվությամբ։ Եկեղեցու շինարարական […]
18:41 13.06.2022
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվել է Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի համաժողով, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել կոնվենցիայի գործադիր քարտուղար Մագելոն Դեժան-Պոնը և օտարերկրյա փորձագետներ Տապիո Հեյկիլան, Միրնա Բոժիչը, Իլեանա Կիսիլևիչն ու Մարտա Ռոդրիգեսը։ Եռօրյա միջոցառման առանցքում լանդշաֆտի հիմնախնդիրների և դրա վերաբերյալ կրթական ծրագրերի դիտարկումն էր։ Փորձագետները, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, Ճարտարապետության և շինարարության […]
18:41 13.06.2022
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախագահությամբ: Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. հունիսի 15-ին՝ ժամը 17:30-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:
18:07 13.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ. «Մեծ ցավով տեղեկացա թատրոնի և կինոյի անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին: Ավելի քան հինգ տասնամյակ բեմում և էկրանին՝ Ռաֆայել Քոթանջյանը ստեղծել է վառ և ինքնատիպ կերպարներ, որոնք արժանացել են համընդհանուր ճանաչման և սիրվել ոչ միայն […]
14:31 13.06.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 14-ին՝ ժամը 06:00-13:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ, 4-7-րդ միկրոշրջանների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:09 13.06.2022
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական 2 հայցադիմումներն ընդունվել են վարույթ: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունն այդ հայցադիմումներով պահանջ է ներկայացրել դատարանին «Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանից և նրան փոխկապակցված՝ ընտանիքի անդամ հանդիսացող 5 անձանցից հօգուտ Հայաստանի […]
11:35 13.06.2022
Հունիսի 12-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ծակած, արնահոսող վերքերով բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ: Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 11-ին, ժամը 19.00-ին, Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 55-ամյա թաղեցին: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ […]
19:33 12.06.2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 13-ին՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7, 8, 9, 10, 11, 13, 15, 17 փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Նորքի փողոցի (մասնակի), Ամառանոցային, Հովսեփյան, Նորքի Այգիներ փողոցների […]
18:55 12.06.2022
Հունիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վարդապետական լանջախաչ շնորհեց Կ. Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Տամատյանին, ով ձեռամբ Մայր Աթոռի Արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, հունիսի 11-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ արժանացել էր […]
17:17 12.06.2022
Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Ակունք բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
19:58 11.06.2022
«Արարատի մարզում ծանոթացա Այնթափ-Մխչյան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության, Եղեգնավան-Այգավան ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Չնախատեսված կանգառ ունեցա նաեւ Նոր Կյանք համայնքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի […]
19:21 11.06.2022
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայում հուլիսի 1-ից տարբեր քաղաքներում օտարերկրյա քաղաքացիների բնակության քվոտան նախատեսվում է կրճատել մինչև 20 տոկոս։ Վերջին ամիսներին Թուրքիայում նկատվում է Սիրիայից փախստականների հսկայական հոսք, ինչը տեղի քաղաքացիների շրջանում որոշակի դժգոհություններ է առաջ բերել։ Երկրի կառավարությունը մտադիր է նախագիծ իրականացնել հենց Սիրիայում՝ հավաքովի տներ կառուցելու համար՝ սիրիացի […]