19:05 21.06.2022
Համաշխարհային բանկի միջոցներով պատմական միջուկի փողոցների վերակառուցման աշխատանքների մեկնարկի հստակ ժամկետներ դեռ չեն նշվում, նախագծող ընկերության պատասխանատուները սա պայմանավորում են ընթացող նախապատրաստական աշխատանքներով։ Այսօր քաղաքապետարանում երրորդ հանրային քննարկումն է անցկացվել ծրագրի շուրջ, որտեղ բնապահպաններն ու նախագծողները ներկայացրել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության եզրակացությունները, խոսել են առկա ռիսկերից ու նախագծային մանրամասները քննարկել։ Ընդհանուր […]
19:00 21.06.2022
Մարտական գործողությունների ժամանակ հրամանատարական կազմի գործնական հմտությունների կատարելագործման, կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումների կայացման և մարտական փաստաթղթերի մշակման ունակությունների զարգացման նպատակով հունիսի 21-ին N զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմի մասնակցությամբ անցկացվել են շտաբային մարզումներ:
18:37 21.06.2022
Հունիսի 21-ին N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։ Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Ստուգվել են կրակային վարժաձևերի կատարման և հաստիքային զենքերից կրակի վարման անհատական հմտությունները։
15:00 21.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում օրերս կայացել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 6 և կանանց 9 թիմեր Երևանից և ՀՀ մարզերից: Առաջնության մասնակից թիմերը պայքարը սկսել են իրենց ենթախմբերում, որից հետո լավագույն 4 թիմերը դուրս են եկել կիսաեզրափակիչ: Կանանց […]
14:46 21.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Աշտարակի խճուղում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 21-ին` ժամը 03:40-ի սահմաններում, 29-ամյա երիտասարդը հիշյալ վայրում իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է […]
14:22 21.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
14:05 21.06.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են, որ 2021 թվականի հոկտեմբեր և 2022 թվականի մարտ ամիսների ընթացքում 1 կիլոգրամ «Նոր Զելանդական» տեսակի կարագի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 12-15 տոկոսով: Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացել է 5-7 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 9 տոկոսով՝ 4312 դրամից դառնալով 4692 դրամ։ 2021 թվականի մայիս […]
20:59 20.06.2022
Հունիսի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մի կին մոտեցել էր բանկոմատից գումար կանխիկացնող մի կնոջ և օգնություն խնդրել, որ կարողանա նույն բանկոմատից օգտվել։ Ապա հրել էր բանկոմատից արդեն իսկ փող կանխիկացրած կնոջը, հափշտակել նրա 20 հազար դրամանոցն ու փախել: Տուժողից հաղորդում ընդունվեց։ Վաղարշապատի քրեական հետախույզների […]
20:15 20.06.2022
2022 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձին, քանի որ անվտանգության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ կարճատև տեսակցությունից դուրս գալուց հետո նրա հագին այլ կոշիկներ են: Խուզարկության արդյունքում կոշիկներում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 5 փաթեթ, որոնցից երեքում եղել են մարիխուանա […]
19:45 20.06.2022
Հունիսի 20-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Լևոն Քիրաջյանին ու Կարեն Առաքելյանին: Հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Սփյուռքում ապրող մեր հայրենակից Լևոն Քիրաջյանն ավելի քան 30 տարի ամեն ամիս «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցում որոշակի գումար՝ իր համեստ ներդրումն ունենալով հայրենիքի զորացմանը: Նրա օրինակին է հետևել […]
19:35 20.06.2022
Հունիսի 20-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է պարգևատրման արարողություն: Հրամանատարությունը խրախուսել է մարտական և մասնագիտական բարձր պատրաստությամբ, բարեխիղճ ծառայությամբ և զինվորական կարգապահությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների։
19:03 20.06.2022
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են՝ «Սփյուռքի երիտասարդ դեսպան 2022» ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետին մնացել է 10 օր: Հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի և Արցախի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը: Ծրագրի նպատակներից […]
18:51 20.06.2022
Հունիսի 20-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության վարժանքներ: Զինծառայողները զարգացրել են քողարկման, արգելագոտիների հաղթահարման, կրակի վարման անհատական հմտությունները, խմբի կազմում գործողությունների ներդաշնակման կարողությունները։
18:42 20.06.2022
Անցած երկու ամիսների ընթացքում Շիրակի մարզի գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններին պետական աջակցության ծրագրով մատակարարվել է շուրջ 3500 տոննա պարարտանյութ՝ նախապես հայտագրված 5000 տոննայի փոխարեն: Նախնական պահանջի ծավալների նվազումը պայմանավորված է մեկ պարկ պարարտանյութի շուկայական արժեքի թանկ գնով, ինչի պատճառով հողօգտագործողների մի մասը հրաժարվել է և ցանք կատարել առանց հողը պարարտացնելու: Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղում այս տարի […]
18:36 20.06.2022
Հունիսի 20-ին հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության զորամասերում անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Հավաքների շրջանակում քննարկվել են հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետության բարձրացման, պայմանական հակառակորդի օբյեկտների հայտնաբերման, թիրախների կոորդինատների ճշգրտման հետ կապված թեմաներ։ Զինծառայողներն իրականացրել են կրակային պատրաստության պարապմունքներ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ, հանձնել ստուգարքներ։
18:08 20.06.2022
Հունիսի 20-ն աշխարհում նշվում է՝ որպես Փախստականների համաշխարհային օր։ Միգրացիոն ծառայության հաղորդմամբ՝ ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունից ապաստան և փախստականի կարգավիճակ են հայցել ավելի քան 250 օտարերկրացիներ՝ մեծ մասը Ուկրաինայից։ 2022 թ-ի հունվար-մարտ ժամանակահատվածում Միգրացիոն ծառայությունը (ՄԾ) ապաստանի հայցեր է ստացել աշխարհի 13 երկրներից՝ Ուկրաինա, Իրան, Իրաք, Կուբա, Լիբանան, Սիրիա և այլն։ Վերջին տասը տարիների ՀՀ-ը […]
15:57 20.06.2022
«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կարևորելով ուղևորների անվտանգությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը: Հարկ է նշել, որ համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել: Երևանյան բոլոր շենքերը կունենան հասցեագրման միանման ցուցանակներ: Հանձնարարվել է արագացնել գործընթացը: Ամբողջությամբ […]
21:47 19.06.2022
Հունիսի 23-ի գիշերը և կեսօրից հետո, 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 19-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում […]
19:40 19.06.2022
Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում հազարավոր քաղաքացիներ միացել են գների բարձրացման դեմ բողոքի ակցիային, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ակցիայի կազմակերպիչը «Շոր» ընդդիմադիր կուսակցությունն է, որի ներկայացուցիչները մայիսից հակակառավարական ցույցեր են անցկացնում Քիշնևում և մի շարք բնակավայրերում։ Քիշնևում ակցիային մասնակցել են բանվորներ, ուսուցիչներ, բժիշկներ, թոշակառուներ և երկրի այլ բնակիչներ։ Շատերը Մոլդովայի մայրաքաղաք են եկել շրջաններից։ «Մարդիկ այլևս […]
12:58 19.06.2022
Հունիսի 20-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Կայք բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
11:21 19.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]
10:25 19.06.2022
Հունիսի 17-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Նոր Հաճն, Եղվարդ և Աբովյան, Սյունիքի մարզի Կապան, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում, Կոտայքի մարզի Արզական, Զովունի, Կամարիս և Վերին Պտղնի, Արարատի մարզի Բարձրաշեն, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 […]
22:24 18.06.2022
«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք է կազմակերպել Ֆրանսիայի հրապարակում: Շարժման մասնակիցները ելույթներ են ունեցել, ներկայացրել պետության զարգացման իրենց պատկերացումները: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները կարևորել են անվտանգային համակարգի հզորացման, ուժեղ ու մարտունակ բանակ ունենալու անհրաժեշտության հարցերը, առաջարկել են որպես պետական առաջնահերթություն որդեգրել «ամեն ինչ հանուն բանակի, պաշտպանության և անվտանգության» սկզբունքը: Նրանք խոսել են նաև […]
18:03 18.06.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը` տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ։ Հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Քննարկվել են հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցեր։ Նախագահը բարձր է գնահատել կազմակերպության դերը խոցելի խմբերի հետպատերազմյան հիմնախնդիրները հաղթահարելու գործում։
17:37 18.06.2022
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում անօթևանության խնդրի լուծման պետական ծրագիրը, որի բուն մեկնարկը եղել էր երկու տարի առաջ, երկու բաղադրիչ ուներ, կա՛մ բնակարանաշինություն, կա՛մ վկայագրի տրամադրում։ Շիրակի մարզի 7 գյուղերի 25 ընտանիքների համար նախընտրելին բնակարանաշինությունն էր։ Ծրագրով, սակայն, առայժմ ոչ ամբողջական լուծում է տրվել բնակապահովման խնդրին։ Գյուղական բնակավայրերում կան ընտանիքներ, որոնք դեռ անօթևանության կարգավիճակը հստակեցնում են […]
17:09 18.06.2022
ՎԶԵԲ-ի փողոցաշինական լայնածավալ ծրագրով հիմնանորոգված Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցի մայթերին, շինավարտի երաշխիքային ժամկետը դեռ չլրացած, լրացուցիչ կամ կրկնակի աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել։ Շինարարական թերությունները թե՞ այլ, ասենք, սալիկների անորակությունն են պատճառը․ երկուսն էլ պատասխանատուները չեն բացառում։ 10 օր է, որ շինարարության պատասխանատուն «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը սկսել է մայթերի վերանորոգումները։ Գարեգին Նժդեհ փողոցի ասֆալտապատումը և մայթերի […]
23:45 17.06.2022
Հունիսի 3-ի գիշերը Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի համակարգչային սրահից գողություն էին արել: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը, հափշտակել խաղային չորս համակարգիչ, տասնմեկ վահանակ ու բջջային հեռախոս: Գողության մասին հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց հաջորդ օրը: Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երեք տղամարդիկ, […]
23:20 17.06.2022
91 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Ժան Լուի Տրենտինյանը, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով նրա կնոջը։ Դերասանը «մահացել է ծերությունից այսօր առավոտյան իր տանը՝ շրջապատված իր սիրելիներով»։ Տրենտինյանի ամենահայտնի գործերը եղել են «Տղամարդը և կինը», «Սեր», «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմերը։