16:38 29.04.2022
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Վահան Գևորգյանն (Ֆորշ) իրեն լավ է զգում, վերականգնվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց երգչի որդին՝ Արեգ Գևորգյանը: «Միկրոինսուլտ է եղել, որը վախենալու չի և կանցնի՝ առանց հետքեր թողնելու»,- նշեց Արեգ Գևորգյանը: Գևորգյանների ընտանիքին մոտ կանգնած մարդիկ «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնեցին, որ արդեն մի քանի օր է՝ երգիչը հիվանդանոցում է: Երկու […]
15:15 29.04.2022
Անցած տարվա փետրվարին Կապանում բնակարանային գողության փորձ ու երկու ավազակային հարձակում էր եղել: Փետրվարի 19-ին՝ ժամը 21-ի սահմաններում, անհայտ անձը բաց դռնով մտել էր Երկաթուղայինների փողոցի տներից մեկը, բայց միջանցքում հանդիպելով տանտիրոջը՝ դիմել էր փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկում, երբ ժամեր անց նույն թաղամասից կրկին ահազանգեցին. […]
14:29 29.04.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի վարկանիշն ընկել է․ այն ամենացածր մակարդակում է՝ քաղաքական գործչի պաշտոնավարումից ի վեր։ Այս մասին ապրիլի 28-ին հայտնել է Welt թերթի կայքը։ Գերմանիայի բնակիչների՝ Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելու վերաբերյալ կարծիքը կիսվել է։ Միայն 39%-ն է գոհ կամ շատ գոհ կանցլերի աշխատանքից։ Սրանով միայն 33%-ն է համոզիչ համարում քաղաքական գործչի կուրսը Ուկրաինայի հարցում։ […]
13:51 29.04.2022
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին՝ ժամը 10:50-17:30-ն, դադարեցվել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ դադարեցվել է Վարդենիս համայնքի Կարճաղբյուր, Խաչաղբյուր, Ծովակ, Լճավան, Մաքենիս, Լուսակունք, Վանեվան բնակավայրերի գազասպառողների, «Անուշ Քնար», «Գոգա և Սեդա Հարությունյաններ», «Ինեսա և Իրինա քույրեր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Կապավոր» ՍՊԸ-ի, «ՀԱԳԱ» թռչնաբուծարանի գազամատակարարումը:
13:10 29.04.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Թ.-ն, 2002-2022 թվականների ընթացքում զբաղեցնելով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը, ունենալով դոցենտի կոչում և հանդիսանալով ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմնի անդամ, ակնհայտ ապօրինի գործողության համար ուսանողներից ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես` Ա. Թ.-ն, նույն […]
12:38 29.04.2022
ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարել է Ռուսաստանի հարավ և կենտրոնական հատված թռիչքների սահմանափակումների երկարաձգման մասին։ «Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թ․-ի մայիսի 7-ը՝Մոսկվայի ժամանակով ժամը 3:45-ը»,- ասվում է գործակալության կայքում։ Խոսքն այնպիսի քաղաքների օդանավակայանների մասին է, ինչպիսիք են Անապան, Բելգորոդը, Բրյանսկը, Վորոնեժը, Գելենջիկը, Կրասնոդարը, Կուրսկը, Լիպեցկը, Դոնի Ռոստովը, […]
12:32 29.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական անհրաժեշտ այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են ամիսներ առաջ Կապան քաղաքում կատարված ավազակության դեպքերը: Նախնական տեղեկություններով, 2021թ. փետրվարի 27-ին առերևույթ հանցագործություն կատարած անձինք, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի, […]
12:16 29.04.2022
Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 28-ին Երևան քաղաքի Այվազովսկու փողոցի տներից մեկում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Հենրիկ Ե.-ն, որը Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
10:53 29.04.2022
ԵԽ «TAIEX” ծրագրի շրջանկաներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են աղբահանության վարձավճարների հաշվարկման մեթոդաբանության և աղբահանության ինքնածախսածածկման համակարգի ներդրման hնարավորությունները։ Լիտվացի փորձագետների կողմից ներկայացվել է Լիտվայի աղբահանության կազմակերպման ու վարձավճարների սահմանման ու հավաքագրման փորձը։ Փորձագետների եռօրյա այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Երևանի ու Աբովյանի աղբահանության համակակարգերը տեղերում։ Ուսումնասիրության ու […]
10:47 29.04.2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ․ «Պարարվեստի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Պարը մշակութային այն կարևոր դրսևորումներից է, որ մղում է ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝ միևնույն ժամանակ կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր: Պարը, ի վերջո, մշակութային հաղորդակցման լեզու է, և այս տոնը կոչված […]
00:43 29.04.2022
Ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.), տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
22:33 28.04.2022
Ապրիլի 22-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին 7 տղամարդու՝ ավտոմեքենաներով հանդերձ։ Անձնական խուզարկություններով ու զննություններով հայտնաբերվեցին մեթամֆետամինով փաթեթներ, մարիխուանա ու ծխամորճ։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական հետախույզները պարզեցին, որ բերման ենթարկվածները […]
21:00 28.04.2022
Գյումրիի «Բարեկամության» զբոսայգու վերակառուցման լայնածավալ շինարարությունը մարտ ամսից վերսկսվել է։ 7 հեկտար տարածքում արդեն երկու ամիս է շինարարությունն ընթանում է ամբողջ ծավալով։ Հարթեցումից, ամբողջ տարածքը աղբի հսկայական շերտից մաքրելուց հետո տարվում են ներքին ենթակառուցվածքների անցկացման աշխատանքներ: Տարածքում կառուցում են ջրհորներ և պոմպակայան: Ամբողջ այգին կունենա նոր ու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ոռոգման համակարգեր: Հնարավորինս կպահպանվեն այգում […]
20:16 28.04.2022
Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզի Արարատ համայնքի Զանգակատուն և Արտաշատ համայնքի Վարդաշեն բնակավայրերում բարեկարգվում է ոռոգման ցանցը։ Վարդաշենում գյուղատնտեսությամբ է զբաղվում բնակչության 95 %–ը, առկա ոռոգման ջրատարը, խողովակները գտնվում են վթարային վիճակում, ինչի հետևանքով առաջանում է 50% ջրի կորուստ։ Ծրագրի արդյունքում վերակառուցվում է 500 մետր երկարությամբ ոռոգման համակարգը, ինչն […]
19:41 28.04.2022
Լինում են դեպքեր, երբ չկատարած պարտավորությունների դիմաց քաղաքացու աշխատավարձի վրա ամբողջությամբ արգելանք է դրվում։ Հնարավոր է, որ արգելանք դնելիս հարկադիր կատարողը տեղեկություն չունենա` արդյոք այդ հաշիվներով պարտապանն աշխատավարձ կամ այլ եկամուտներ ստանո՞ւմ է, թե՞ ոչ: Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված […]
19:18 28.04.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Օ դը Սենի փաստաբանական պալատների նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ փաստաբանների պալատի կողմից: Տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ Փոխնախարարը կարևորել է փաստաբանության՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ինստիտուտի […]
18:46 28.04.2022
Այսօր՝ ապրիլի 28-ին, կառավարության նիստում որոշում կայացվեց վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցություններին, ինչպես նաև հանձնուքներ ստանալուն վերաբերող սահմանափակումները: Որոշումը կայացվել է արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ազատազրկված անձանց և նրանց հարազատների առաջարկները: Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից, ինչը նշանակում է, որ մայիսի 1-ից ազատազրկված անձինք կարող են օգտվել տեսակցություններից՝ առանց պատվաստման, ՊՇՌ կամ […]
16:40 28.04.2022
SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, որն ավելի վաղ հայտարարել է Twitter-ը գնելու մասին, հայտնել է, որ հաջորդը գնելու է Coca-Cola ընկերությունը։ «Հաջորդը ես գնելու եմ Coca-Cola-ն, որպեսզի վերադարձնեմ ըմպելիքի բաղադրության մեջ կոկաինը»,- գրել է Մասկը Twitter-ում: Ինչպես ավելի վաղ հայտել էինք՝ նա Twitter-ը մտադիր է գնել 44 միլիոն դոլարով: Բացատրելով իր ներդրումները սոցցանցում՝ միլիարդատերը […]
15:25 28.04.2022
Կառավարությունն ընդունել է «1988-1992 թթ.-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձի կողմից զբաղեցրած բնակելի տարածքը սեփականաշնորհելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` ք. Երևան, Մոլդովական փողոց 29/1, ք. Երևան, Շիրակի փողոց 2/32, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց 4-րդ նրբանցք, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ […]
12:28 28.04.2022
Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ մայիսի 1-ից հանվելու է նաև պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ […]
11:37 28.04.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Տաշքենդում ընթացող «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել Նիժնի Նովգորոդի մարզի փոխնահանգապետ Անդրեյ Սանոսյանի հետ։ «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում, մարզի տաղավարում կայացած հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Նիժնի Նովգորոդի մարզի արդյունաբերության, առևտրի և ձեռներեցության նախարար Մաքսիմ Չերկեսովը, մարզի […]
11:16 28.04.2022
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն ապրիլի 30-ից կվերսկսի աշխատանքը, հայտնում է ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ «Սիրելի հայրենակիցներ, զբոսաշրջիկներ, եկեք Ամբերդ՝ ճանաչեք մեր մշակութային ժառանգությունը։ Հայաստանի ինքնատիպ համալիր հուշարձանի՝ Ամբերդ ամրոցի, Վահրամաշեն կաթողիկե եկեղեցու, բաղնիքի, դղյակ-միջնաբերդի, գաղտնուղիների, մատուռի, բնակելի շինությունների և այլ ենթահուշարձանների մասին հետաքրքիր տեղեկությունները Ձեզ կտեղափոխեն միջնադարյան Հայաստան»:
11:08 28.04.2022
ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ վերջապես, գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ։ Այսօր կառավարության նիստին հատկացվելու է նախագծի ֆինանսավորումը` ազդարարելով մայրաքաղաքում այս խոշոր կապիտալ ծրագրի մեկնարկը։ ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ քանիցս քննարկել ենք […]
10:52 28.04.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը և «ԱԿՏ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում են թատերական պաստառների առաջին փառատոնը Հայաստանում։ Փառատոնին կարող են մասնակցել դիզայներներ, ստեղծագործողներ, թատրոններ/թատերախմբեր և կազմակերպություններ բոլոր երկրներից։ Մասնակցությունը փառատոնին անվճար է։ Փառատոնը մրցութային է, նախընտրական փուլը հաղթահարած աշխատանքները գնահատելու է միջազգային ժյուրին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ս․թ․ […]
20:24 27.04.2022
SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը նվազել է 29 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ նա Twitter-ի հետ պայմանավորվել է գնել սոցիալական ցանցը: Նման կորուստների պատճառ է դարձել Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկումը։ Երեքշաբթի օրը կայացած սակարկությունների արդյունքում ընկերության արժեթղթերը նվազել են ավելի քան 12%-ով։ Սա ամենաուժեղ օրական անկումն է 2020 թվականի փետրվարից ի վեր։ […]
19:27 27.04.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Խաչատրյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
18:53 27.04.2022
Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով շարունակվում են Աբովյանի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները: Միասնական ընդունարանի և մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական պաշտպանության բոլոր չորս ծառայություններ են մատուցվելու համայնքի շուրջ 35 000 շահառուներին։ Այս ծրագրով արդեն իսկ գործում է նմանատիպ 17 կենտրոններ: Տեղեկացնում է ՀԲ հայաստանյան գրասենյակը։
18:42 27.04.2022
Լոռու մարզպետարանի և Պարեկային ծառայության հետ համատեղ «Հարավկովկասյան երկաթուղին» այսօր իրազեկման ակցիա է իրականացրել մարզի երկաթուղային գծանցումներում։ Երկաթուղում ավտոտրանսպորտային միջոցների և հետիոտների մասնակցությամբ վթարային պատահարները կանխելու նպատակով իրականացված ակցիայի շրջանակներում տրանսպորտային միջոցների վարորդներին բաժանվել են անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական նյութեր՝ բացատրելով առավել հաճախ պատահող վթարային իրավիճակներից խուսափելու համար վարորդների պարտականությունները։ Ակցիային մասնակցել են Լոռու […]