18:30 19.03.2022
Ճարտարապետական հարուստ ժառանգությամբ քաղաքի զարգացումն ու ընդլայնումը 19-րդ դարում եղավ Ամենափրկիչ եկեղեցու շուրջ, որի կառուցման պատմությունը սկսվում է 1858-1872 թվականներից։ Ալեքպոլցի վարպետները ոչ թե Անիի Մայր Տաճարի կրկնությամբ, այլ ճարտարապետական նմանությամբ կառուցեցին։ Ամենափրկիչը հայկական մանրանկարչությանն ու որմնանկարչությանը բնորոշ զարդանախշերով եկեղեցի էր մինչև խորհրդային աստվածուրացության տարիները։ Ու մինչև 88-ի երկրաշարժը եկեղեցին ծառայել է որպես թանգարան, հետո ֆիլհարմոնիա, ուր հնչել է դասական երաժշտություն։
«Այն բոլոր մեղանչումները, այն մեղքերը որ գործել էինք վերջին տարիներին մեզ բերեցին հասցրին այս օրվան, որ եկեղեցին խոնարհվեց։ Ես դա ընդունում եմ որպես հրավեր ապաշխարհության»,- ShantNews-ի հետ զրույցում նշել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Ֆիլհարմոնիայի վերածված կիսավեր եկեղեցին, նորից աղոթքների և ապաշխարության սրբավայր վերականգնելու ջանքերը սկիզբ առան 1998 թվին։ Ինչպես 19-րդ դարում էր, ժողովրդի հանգանակություններով սկսվեց Ամենափրկչի վերակառուցումը։ Այդ թվերին էլ հիմնվեց «Ամենափրկիչ» հիմնադրամը, բայց ծավալուն ու հիմնական աշխատանքները մեկնարկեցին 2000-ականներին և առաջին, ու թերևս, վերջին 70 մլն դրամ հատկացումը եկեղեցու վերականգնման գործում կատարվեց պետական բյուջեից, իսկ հետագա տարիներին և 2003-2014 թվականներին տարեկան քաղաքային բյուջեից եղել է 10-15 մլն դրամ հատկացումներ։ Դրանից հետո և մինչ այժմ եկեղեցու կառուցումը ընթանում է բարերարությամբ՝ Գյումրիի նախկին քաղաքապետի և Ղուկասյան ընտանիքի։
Մայր Աթոռը Սուրբ Ամենափրկիչի վերականգման գործում չի ունեցել մասնակցություն։ Շիրակի թեմը պատվիրել ու ֆինանսավորել է որմնանկարների աշխատանքը։ Կենտրոնում հայ մանրանկարչության առանձնահատկություններով որմնանկարն ամենամեծն է։
Արտաքինից եկեղեցին լիովին ավարտուն տեսք ունի, ներսում՝ դեռ ներքին հարդարման աշխատանքներ կան անելու։ Հատակի, դռների, երգչախմբի համար նախատեսված պատշգամբի աշխատանքները և եկեղեցու մեծ ջահը տեղադրելուց հետո եկեղեցու դռները բաց կլինեն։
«Ես միշտ ասել եմ ու կասեմ, որ Ամենափրկչի վերաբացումով, վերաօծումով փակվելու է երկրաշարժի էջը․․․ Ուրիշ որևէ այլ շինությամբ այն չի փակվելու»,- նշել է Շիրակի թեմի առաջնորդը։
Ներքին աշխատանքներն անավարտ են։ Ամենափրկիչ եկեղեցում արդեն զույգեր են օրհնություն ստանում։ Սա է նաև Ամենափրկիչի վերածննդի խոհրդանշական սկիզբը:
«Ես զույգերին իհարկե ուղղորդեցի, որ գնան գործող եկեղեցիներ, բայց քանի որ իրենք ուխտ էին արել, չկարողացա մերժել»,- նշել է Տեր Հովհանննես քահանա Ալեքսանդրյանը։
Գյումրիի ճարտարապետության առանձնահատկությունն է նաև այն, որ քաղաքի կենտրոնում և մեկ հրապարակում երկու եկեղեցիներ են դեմ առ դեմ հառնում։ Սուրբ Ամենափրկիչը Հայաստանի ամենամեծ եկեղեցիներից է, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչից հետո։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...