ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Լիտվայի ՆԳՆ ոստիկանության գլխավոր կոմիսարի ղեկավարած պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Լիտվայի ՆԳՆ ոստիկանության գլխավոր կոմիսարի ղեկավարած պատվիրակությանը

19:33 22.02.2022

Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետի հրավերով աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի ղեկավարած պատվիրակությունը։

 

Նույն օրը ոստիկանության վարչական համալիրում պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարներն ու պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

 

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ողջունելով հյուրերին՝ ընդգծեց, որ երկու գերատեսչությունների ղեկավարների ամենաբարձր մակարդակով հանդիպումը խոսում է երկու երկրների բարեկամական և արդյունավետ հարաբերությունները նաև իրավապահ ոլորտում ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ պատրաստակամության մասին։

 

ՀՀ ոստիկանության պետը նշեց, որ մշտապես զգացվել է լիտվացի գործընկերների աջակցությունը հատկապես ոստիկանների վերապատրաստման գործընթացում: Նա նաև խոսեց ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումների մասին։

 

Գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը Լիտվայի ոստիկանության համար առաջնահերթություն է։
Ռենատաս Պոժելան կարևորելով հանդիպումը՝ վստահություն հայտնեց, որ բարեկամական երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին ու անվտանգության ապահովմանը, արդյունավետ է լինելու։

 

Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանն ու Ռենատաս Պոժելան ստորագրեցին ՀՀ ոստիկանության և ԼՀ ՆԳՆ ոստիկանության դեպարտամենտի միջև փոխըմբռնման հուշագիր։

 

Նույն օրը Լիտվայի ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելան, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ, այցելեց պարեկային ծառայության Երևանի գունդ։
Պարեկային ծառայության ղեկավարությունը Լիտվայի ոստիկանության պատվիրակությանը ներկայացրեց պարեկային ծառայության մեքենաները, դրանց հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը, օգտագործվող հատուկ միջոցները և այլն։

 

Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը լիտվացի գործընկերներին ներկայացրեց ծառայության ստեղծման պատմությունը, պարտականությունները, ծառայողների սպառազինության ու ծառայության կառուցվածքային մանրամասներ։
Լիտվայի ոստիկանության պատվիրակությունը եղավ նաև պարեկային ծառայության կազմակերպման բաժնում և ծառայողական քննությունների բաժանմունքում։ Հյուրերը ծանոթացան ստորաբաժանումների աշխատանքին և քննարկեցին պարեկային ծառայությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալին.

23:22 27.05.2025

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալին.

Մայիսի 26-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Յուլիուս Պրանեվիչիուսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղազարյանը կարևորել է լիտվական կողմի հետ համագործակցությունը և միջազգային փորձի ներդրումը՝ որպես արդյունավետ կառավարման ու բարեփոխումների կարևոր բաղադրիչ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների վերակազմավորման […] ...

Արմավիրի մարզում ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա 4 վիրավոր

23:17 27.05.2025

Արմավիրի մարզում ճակատ ճակատի բախվել են «Լադա»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա 4 վիրավոր

Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ծաղկալանջ-Գեղակերտ ավտոճանապարհին ճակատ ճակատի բախվել են «Լադա» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք

23:08 27.05.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային և ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց […] ...

Ալիևն Արցախում Պակիստանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով է անցկացնում

23:02 27.05.2025

Ալիևն Արցախում Պակիստանի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով է անցկացնում

Բաքվում է Պակիստանի վարչապետը: Պաշտոնական այցի առաջին օրը Մոհամմադ Շահբազ Շարիֆը բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ: Հիշեցնենք՝ Պակիստանն աշխարհում միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ պետություն: Ի՞նչ նպատակով է գնացել Բաքու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, որ Մոհամմադ Շահբազ Շարիֆը Բաքվում էր ընդամենը 4 ամիս առաջ, այն […] ...

ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

22:56 27.05.2025

ՊԵԿ նախագահը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ […] ...

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն

22:49 27.05.2025

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն

Մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP