TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք կունենա բնակարան

18:35 22.02.2022

Արցախի Թումանյան փողոցում «Հայաստան» հիմնադրամի կառուցած բնակելի համալիրը պատրաստ՝   սպասում է իր հասցեատերերին: Տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք այսուհետև կունենա սեփական բնակարանը: Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում, 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք: Բնակարաններով են […]

̰
Ինչպես օգտվել նոր ավտոբուսներից

14:42 22.02.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքի հանրային տրանսպորտը շարունակում է համալրվել նոր շարժակազմերով։ Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։ Մինչև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 […]

̰ ̰
ՊԵԿ-ը կատարելագործում է մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային համակարգը

12:37 22.02.2022

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են մաքսային գործընթացներն ամբողջությամբ թվայնացմանը միտված բարեփոխումները: Մասնավորապես՝ կատարելագործվում է մաքսային հայտարարագրերի ներկայացման և ներքին աշխատանքների կազմակերպման էլեկտրոնային համակարգը, որի գործարկումը նախատեսվում է 2022 թ. երկրորդ կեսին: Մաքսային գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու նպատակով ՊԵԿ–ը համագործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Արդեն իսկ հայտարարվել է  միջազգային մրցույթ վերոնշյալ էլեկտրոնային […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 41-ամյա դատապարտյալի դի է հայտնաբերվել

12:26 22.02.2022

2022 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ, 1981թ. ծնված, 2015թ. ՀՀ ՔՕ 104հ. 1մ. դատապարտված Կ. Ա.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Պատիժը կրելու ընթացքում դատապարտյալը պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, իսկ 2020 թվականին կատարել էր ինքնասպանության փորձ, որը կանխվել էր հիմնարկի աշխատակիցների կողմից: […]

̰
Շիրակի մարզի դպրոցների տնօրենների մրցույթները չեն կայանում կառավարման խորհուրդների չկազմավորվելու պատճառով․ Շիրակի մարզպետ

19:59 21.02.2022

Իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Շիրակի մարզպետը նշել է, որ ՏԻՄ ընտրություններից հետո մարզում ձևավորված հինգ շրջանային խոշորացված համայնքների աշխատանքում համագործակցությունը ստացվում է, առաջիկայում  կավարտվեն աշխատակազմերի ձևավորման վարչական ղեկավարների նշանակման հարցերը։ Իսկ թե Ամասիա խոշորացված համայնքում ընտրություններից հետո ստեղծված ճգնաժամն ինչպիսի հանգուցալուծում կունենա, մարզպետը հստակեցրեց, որ ստեղծված իրավիճակում «Քաղաքացիական […]

̰
Փետրվարի 14-20-ը Շիրակի մարզում ծնվել է 42 երեխա

19:40 21.02.2022

Անցած շաբաթ՝ փետրվարի 14-20-ը, Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 42 երեխա՝ 24 աղջիկ, 18 տղա։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
Ապօրինի ծառահատման հետքերով. Իջևանի ոստիկանների բացահայտումը

19:04 21.02.2022

Փետրվարի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Գանձաքար գյուղի տներից մեկի դարպասների մոտ հայտնաբերեցին հաճարենու 31 թաց գերան: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:   Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գանձաքար գյուղի 31-ամյա մի բնակիչ էր Արծվաբերդի անտառտնտեսության Նավուրի անտառպետության տարածքում ծառերն ապօրինի հատել և գերաններն իր «Ուրալ» մակնիշի մեքենայով նշված հասցե տեղափոխել:   Բացատրական աշխատանքի […]

̰
Անցկացվել է ոստիկանության շախմատի առաջնություն

17:35 21.02.2022

Համաձայն ոստիկանության մարզական միջոցառումների 2022 թվականի օրացուցային պլանի` փետրվարի 16-18-ը «Դինամո» մարզահամալիրում անցկացվեց ոստիկանության շախմատի առաջնություն: Մասնակցում էին ոստիկանության 18 ստորաբաժանումների հավաքական թիմերը: Ավանդական դարձած մրցաշարը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության, Երևանի շախմատի ֆեդերացիայի և «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Առաջնության ավարտից հետո փակման խոսքով հանդես եկան ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը և […]

̰
Կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ Մարտին Երիցյանը

16:39 21.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Շահենի Երիցյանը։ Մարտին Երիցյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 31-ին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է նախ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Երևանի երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել […]

̰
Անավարտ «Կասկադ». համալիրի շինարարությունն ավարտելու համար համայնքը բանակցում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ

13:20 21.02.2022

Երևանի «Հյուսիս-հարավ» առանցքի թամանյանական հորինվածքը 1970-ականներին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի շնորհիվ կերպար ստացավ: Նախագծով Կենտրոնը պետք է կապվեր Արաբկիրին ու Զեյթունին՝ միաժամանակ «Կասկադ» համալիրը վերածելով կրթամշակութային յուրահատուկ կենտրոնի: «Մենք նախատեսում էինք, որ Ազատության հուշարձանից շարժասանդուղքով կապ կլինի մինչև Թամանյանի պուրակ: 1988թ. երկրաշարժից հետո նախագիծը կասեցվեց»,- Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ պատմում է ՀՀ […]

̰
Եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման կարգից օգտվել է 748 ուսանող․ ՊԵԿ

12:47 21.02.2022

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ Հարկային օրենսգրքի փոփոխություններով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով սահմանվել է եկամտային հարկի վերադարձի իրավունք՝ աշխատող ուսանողների համար: ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով: Վարձու աշխատող […]

̰
Հայաստանում առաջին անգամ իրականացվել է մարդու ամբողջական գենոմի վերծանում

12:31 21.02.2022

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից հայտնում են, որ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի և կենսաինֆորմատիկայի խմբի գիտաշխատողներն առաջին անգամ Հայաստանում իրականացրել են մարդու ամբողջական գենոմի վերծանում նանոպորային սեքվենավորման կիրառմամբ։ Թեև կիրառված սարքավորման տեխնիկական սահմանափակումների պատճառով այն չի ապահովում գենոմի ամբողջական ծածկույթը, այդուհանդերձ, ստացված տվյալները թույլ են տվել նկարագրել մեծաքանակ գենետիկական տարբերակներ, գենոմի կառուցվածքային փոփոխություններ, ինչպես […]

̰
Աբովյանում վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներ ստացած 15-ամյա աղջիկն անգիտակից է

12:14 21.02.2022

Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Ունի գլխուղեղի և թոքերի սարջարդ, ազդրոսկրերի կոտրվածքներ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

̰
Հայաստանում բուստեր դեղաչափով 18 849 պատվաստում է կատարվել

10:15 21.02.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Փետրվարի 21-ի դրությամբ կատարվել է 1 992 891 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 077 319, ամբողջական պատվաստում` 896 723, բուստեր` 18 849:

̰
Հայ իրավաբանները կօգնեն Դոնբասից փախստականներին

17:00 20.02.2022

Ռուսաստանում գործող Հայ իրավաբանների ասոցիացիան հայտարարություն է տարածել` պատրաստակամություն հայտնելով աջակցել Դոնբասից Ռուսաստանի տարբեր մարզեր տեղափոխված փախստականներին։ Հայտարարության մեջ նշվում է, որ Դոնբասում իրավիճակի սրման պատճառով Լուգանսկի և Դոնեցկի մարզերից Ռուսաստանի տարբեր քաղաքներ տեղափոխված խաղաղ բնակչությունը բախվում է իրավական բնույթի խնդիրների։ Այդ պատճառով Հայ իրավաբանների ասոցիացիան որոշում է կայացրել բացել իրավական օգնության կենտրոններ Ռուսաստանի 57 […]

̰
Հայաստանցի հոգեբաններն ուսումնասիրում են համավարակի ու  պատերազմի հետևանքով երեխաների մոտ առաջացած իրավիճակները 

19:28 19.02.2022

  Մոտ 15 հոգեբաններ միջազգային փորձագետի օգնությամբ ծանոթանում են   այնպիսի նորագույն մեթոդներ, որոնք միտված են երեխաներին ու դեռահասներին դուրս բերել հոգեբանական ծանր իրավիճակներից։  Երկրում իրար հաջորդած իրադարձությունների՝ համավարակի ու 44 օրյա պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակները հաշվի առնելով, այժմ հոգեբաններն  ուսումնասիրում են թե երեխաներն ու դեռահասները ինչպես են տանում իրենց ընտանիքի վշտերը, մեծերի տագնապները, հուսահատություններն ու […]

̰
Զարեհ Սինանյանը Նիցցայում այցելել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և «Պարսամեան» հայկական ամենօրյա դպրոց

18:58 19.02.2022

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի` Ֆրանսիա այցի վերջին կանգառը Նիցցայում էր: SOS Armeni Cote d’Azur կազմակերպության նախագահ Սամսոն Օզարարատի ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելել է Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, շրջայց կատարեցլ «Պարսամեան» հայկական ամենօրյա դպրոցում: Ներկայացնելով գրասենյակի գործունեություն՝ Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Կոտ դ՛Ազուրի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդին մաս կազմող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց […]

̰
Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը

12:43 19.02.2022

Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցության հայտ ներկայացրած միակ թեկնածուն բուհի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն է։ Մրցույթն անցկացնում է նոր ձևավորված հոգաբարձուների խորհուրդը, որը, նախկին 24-ի փոխարեն, ունի 20 անդամ։ Մրցույթին բոլոր անդամները ներկա են, քվորում ապահովված է։ Մինչ մրցույթի մեկնարկը, հոգաբարձուների խորհուրդը հաստատել է օրակարգը, ապա 30 […]

̰
Անչափահաս եղբայրները հրկիզել և վնասել էին ՌԴ-ում բնակվող հարևանի գույքը

12:21 19.02.2022

Փետրվարի 17-ին ոստիկանություն զանգած Վեդիի բնակիչը խնդրել էր, որ ոստիկան մոտենա Գևորգ Մարզպետունու փողոց: Նշված հասցե մեկնած Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 5-ի ժամը 10.00-ից փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել ոստիկանություն զանգած քաղաքացու՝ ՌԴ-ում բնակվող եղբոր տուն և ոչինչ չգողանալով՝ հրկիզման միջոցով վնասել են գույքը: Հարուցված քրեական գործի […]

̰
Ազատանի միջնակարգ դպրոցի համար նոր մասնաշենքեր են կառուցվում

21:00 18.02.2022

  Ազատանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են։ 2018 թվականից էր այն ներառվել  դպրոցաշինական ծրագրում։ Ուսումնասիրությունների արդյունքում մարզային 26 դպրոցների մասնաշենքերի հետագա շահագործումը համարվել է խիստ վտանգավոր։ Շիրակի մարզում այդպիսիք են համարվել Արթիկի թիվ 2 հիմնական և Ազատանի միջնակարգ դպրոցները: Արթիկի դպրոցի շինարարությունը սկսվել էր 2021 թվականի նոյեմբերից։ Երկու համայնքներում դպրոցների կառուցման ծրագիրն իրականացվում է […]

̰
Գյումրիում գողությամբ զուգորդված ավազակային հարձակման վերջին դեպքերի մի մասը բացահայտվել է

20:30 18.02.2022

Գյումրիում արձանագրված գողությամբ զուգորդված ավազակային հարձակման վերջին դեպքերի մի մասը բացահայտվել է։ Դեռևս նախաքննության փուլում է գազալցակայանի վրա կատարված զինված ավազակային հարձակումը։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում բնակարանային գողությունների դեպքերը 2021-ին նվազել են նախորդ տարվա համեմատ։ Շիրակի մարզի դատախազության ամփոփ տվյալներով 2021 թվին արձանագրվել է գողության 212 դեպք, 2020-ի համեմատ դեպքերը նվազել են 40-ով, աճել են […]

̰
Արցախի նախագահն ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամներին

20:10 18.02.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 18-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն հասարակական կազմակերպության անդամներին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Քննարկվել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին տեղյակ է պահել անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ տարվող աշխատանքների […]

̰
Խորհրդարանում նշվել է Գիրք նվիրելու օրը

16:49 18.02.2022

Փետրվարի 19-ին Հայաստանում և Արցախում 2008 թվականից նշվում է Գիրք նվիրելու օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Գեղեցիկ և յուրօրինակ տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ ու հանդիպումներ հայտնի գրողների հետ, անցկացվում են գրքի քննարկումներ: Տոնից անմասն չի մնում նաև խորհրդարանը. յուրաքանչյուր տարի […]

̰
23-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

16:29 18.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 23-ամյա երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. փետրվարի 18-ին՝ ժամը 09:58-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սպորտի փողոցի տներից մեկում իր հարազատն ինքնասպան է եղել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել […]

̰
Ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

16:17 18.02.2022

Փետրվարի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արարատյան փողոցի 33-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Նույն օրը քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին Հրազդանի կիրճում ու բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, նմանատիպ զանգվածով տարա և մոխրացած հետքերով […]

̰
Ուկրաինայում ասել են, որ Դոնբասի կամ Ղրիմի դեմ ռազմական գործողություններ չեն ծրագրում

14:48 18.02.2022

Ուկրաինան ռազմական գործողություններ չի ծրագրում Դոնբասի կամ Ղրիմի դեմ. այս մասին ուրբաթ օրը հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ «Մենք Դոնբասի կամ Ղրիմի դեմ ռազմական գործողությունների մտադրություն չունենք: Մի հավատացեք նման հաղորդագրություններին»,- ասել է պաշտպանության նախարարը՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում։ Դոնբասում լայնածավալ էսկալացիայի հավանականությունը ցածր է գնահատվում, հավելել է նա։ «Մենք դիտարկում ենք իրավիճակի […]

̰
«Օսկարի» մասնակիցներից կպահանջվի COVID-19-ի դեմ պատվաստման վկայական կամ բացասական թեստ

12:50 18.02.2022

«Օսկար» մրցանակաբաշխության բոլոր մասնակիցները պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ կամ ունենան բացասական PCR թեստ։ Հինգշաբթի օրը՝ փետրվարի 17-ին, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով Ամերիկյան կինոակադեմիայի աղբյուրներին։ Նշվում է, որ միջոցառմանը հրավիրված է եղել մոտ 2,5 հազար հյուր։ Միևնույն ժամանակ, պատվաստման կամ թեստավորման պահանջը կանդրադառնա ինչպես հյուրերի, այնպես էլ մրցանակների թեկնածուների վրա: Հրապարակման […]

̰
Կալանավորում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու մեղադրանքով

12:08 18.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Հավելենք, որ 2022թ. փետրվարի 10-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գտնվող «Ֆորդ Տրանզիտ» […]

̰
Լուսավորչի փողոցում օտարերկրացիներին ապօրինի զրկել էին ազատությունից և սպառնալիքներ հնչեցրել. ոստիկանների բացահայտումը

11:38 18.02.2022

Փետրվարի 16-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած օտարերկրյա քաղաքացիները հաղորդում էին տվել, որ փետրվարի 5-ի ժամը 22.30-ից կեսգիշերն ընկած ժամանակահատվածում Գրիգոր Լուսավորչի փողոցի ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցները, ակնհայտ անհամապատասխան հաշիվը վճարելու շուրջ ծագած խնդրի պատճառով, իրենց մեկուկես ժամ ապօրինի զրկել են ազատությունից և հնչեցրել ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքներ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների […]

̰
BACK_TO_TOP