11:11 18.02.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն առցանց ձևաչափով մասնակցել է Հաշմանդամության հիմնահարցերով համաշխարհային հեղինակավոր գագաթաժողովին։ Նորվեգիայի և Գանայի կառավարությունների կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։ Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն […]
10:49 18.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի 34-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. փետրվարի 17-ին՝ ժամը 20:35-ին, «Հերացի» թիվ 1 […]
10:44 18.02.2022
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է: Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում […]
10:36 18.02.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով #որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է սոցիալական նպատակներով […]
10:31 18.02.2022
Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Լևոն Չաուշյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը և ցավակցում Չաուշյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա երաժշտության երկրպագուներին: Լևոն Չաուշյանը 1969 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1970 թվականին՝ դաշնամուրի բաժինը։ Եղել է Էդվարդ Միրզոյանի աշակերտը: 1973 թվականից դասավանդում […]
08:34 18.02.2022
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն իր թվիթերյան էջում արձագանքել է CoinDesk պորտալի հաղորդագրությանը, որ Կանադայի կառավարությունը խստացնում է կրիպտոարժույթով գործարքները, որոնք նպատակ ունեն օգնել պատվաստումների դեմ բողոքող բեռնատարների վարորդներին: Նա հրապարակել, ապա ջնջել է թվիթը, որտեղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին համեմատել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: Զետեղելով Հիտլերի լուսանկարը՝ գրել է․ «Դադարե՛ք ինձ Ջասթին Թրյուդոյի […]
21:01 17.02.2022
88-ի երկրաշարժի հետևանքով Գյումրիում ձևավորված տնակային ավանների թիվը նվազել է՝ 96-ից դառնալով 89։ Տնակային տարածքներ կան, որտեղ 2 կամ 3 ժամանակավոր կացարան է մնացել, ամենամեծը շարունակում է մնալ Գյումրիի ավտոկայան թաղամասը՝ հասցեավորումը 104 տնակային ավան, որտեղ դեռ 154 տնակ կա։ Քարտեզագրումը ցույց է տալիս, թե տնակն ինչ նշանակության հողատարածքում է տեղադրված։ Քարտեզում դրանք նշված են […]
20:20 17.02.2022
Հայաստանում աշխատանքային իրավունքների հիմնախնդիրներին նվիրված բազմակողմ հետազոտություններ են իրականացվել, որոնց արդյունքներն այսօր ներկայացվել են առցանց միջոցառման ժամանակ։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՀ-ում ԵՄ դեսպանի կարծիքով՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով […]
20:13 17.02.2022
Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Որոշում է կայացվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային գումար հատկացնել Երևանում մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման համար, մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը աջակցություն է հայտնել նեդրումային մի ծրագրի: Մինչ նիստի օրակարգին անդրադառնալը, սակայն, վարչապետը խոսել է ճանապարհների ապաշրջափակման համատեքստում ճանապարհաշինության մասին:
19:52 17.02.2022
Փետրվարի 18-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
19:35 17.02.2022
Վրաստանի դատախազությունը կեղծ փողեր տպելու և իրացնելու գործով ձերբակալել է 2 քաղաքացու։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։ Դատախազության տվյալներով` քաղաքացիներ Բ․Ց․-ն և Լ.Չ.-ն, վերջինիս բնակարանում գտնվող հատուկ սարքավորման միջոցով, սիստեմատիկ կերպով պատրաստել են 50 և 100-լարիանոց կեղծ թղթադրամներ, որոնք 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի փետրվարի 12-ը շրջանառվել են Թբիլիսիում և Ռուսթավիի ութ վայրերում։ «Մեղադրյալների […]
18:53 17.02.2022
Գյումրիի Մուշ և Անի թաղամասերում շենքերի 25-30 տոկոսը չբնակեցված է կամ փակ դռներով բնակարաններն են։ «Կարին» համատիրության սպասարկման տարածքում են 52 շենքերի 1750 բնակարաններ, որտեղ մեծ թիվ են կազմում փակ դռները։ Ձմռանը շենքերում ջրագծերն ու կոյուղագծերը հաճախակի են սառչում, խցանվում։ Անհատապես ջրազրկելու հնարավորություն չկա, խնդիրը կարգավորելու համար ստիպված են լինում ամբողջ շենքը ջրազրկել: «Էն մյուս […]
14:06 17.02.2022
Փետրվարի 16-ին կյանքից հեռացել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող, ֆմգթ Նորայր Մելիքյանը։ Նորայր Մելիքյանը ծնվել է 1948թ-ի դեկտեմբերի 27-ին Արտաշատում։ 1968-1974թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետում։ 1973թ-ից սկսել է զբաղվել գիտական հետազոտություններով՝ ընդունվելով ԲԱ աշխատանքի։ 1974թ-ին ավարտելով ԵՊՀ-ն, նա՝ որպես ավագ լաբորանտ, սկսել է զբաղվել հետազոտական նոր թեմայով պրոֆ. Լյուդվիգ Միրզոյանի […]
12:26 17.02.2022
Մարտի 20-ից Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են վերացնել երկրում կիրառվող գրեթե բոլոր սահմանափակումները՝ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին։ Այս մասին չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին, հայտնել է ռուսական DW ծառայությունը։ Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը հաստատել է պլանը, որը բաղկացած է երեք կետից և նախատեսում է սահմանափակումների փուլային վերացում։ Առաջին փուլը, որը վերացնում է անձնական շփման արգելքը COVID-19-ի դեմ պատվաստվածների […]
23:56 16.02.2022
Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավման և զինվորական կարգապահության խնդիրների քննարկման նպատակով փետրվարի 14-ից 16-ը N զորամիավորումում անցկացվել են մեթոդագործնական հավաք-պարապմունքներ։ Քննարկվել են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման, մարտական հերթապահության կազմակերպման հետ կապված հարցեր։ Ներկայացվել են առկա բացթողումները և դրանց շտկմանն ուղղված անհրաժեշտ քայլերը, սահմանվել առաջիկա անելիքները։ Ցուցումներ են տրվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինվորական կարգապահության ամրապնդմանն […]
19:52 16.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզի […]
19:28 16.02.2022
Հնդկաստանի հարավային Կարնատակա նահանգի իշխանությունները արգելել են հիջաբ կրող կին մուսուլման ուսանողներին հաճախել դասերին, հայտնում է The National-ը։ Հրատարակությունը նշում է, որ անցած շաբաթ նահանգում փակվել են դպրոցներն ու քոլեջները բռնության վախի պատճառով այն բանից հետո, երբ կառավարությունն արգելել է մուսուլման կին ուսանողներին դասասենյակում հիջաբ կրել: Անցյալ շաբաթ Կարնատակայի Գերագույն դատարանը ժամանակավոր արգելք դրեց դպրոցներում […]
19:20 16.02.2022
Կիբերհանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են խարդախության փաստ՝ ձերբակալվել է հանցավոր խմբի վեց անդամ: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Ձերբակալվածներին սպառնում է վեցից ինը տարի ազատազրկում։ Հետաքննության տվյալներով՝ 2022 թվականի սկզբին մեղադրյալները հանցավոր խմբի անդամների հետ ծրագրել են խարդախության միջոցով տիրապետել ֆինանսական հաստատություններից մեկին պատկանող խոշոր չափի գումարին։ Պլանը կատարելու համար […]
18:45 16.02.2022
Գյումրիի երկաթուղային կայարանի առանձնահատուկ ճարտարապետությանը բնորոշ շենքին հանդիպակաց՝ պատմամշակութային հուշարձան Սևյանի մշակույթի պալատը ժամանակին քաղաքի այցեքարտն էր, այստեղ էին զուգորդվում մշակույթի առանձնահատկությունները։ 1929 թվականի կառույցը 88-ի երկրաշարժի հետևանքով չի փլուզվել, ավելի շատ հրդեհից է տուժել, հետո հաջորդած տարիներին որևէ պահպանություն չի տարվել, բաց տանիքով ու վնասված պատերով շենքը մաս-մաս քանդվել է։ Այս 30 տարիների ընթացքում […]
14:00 16.02.2022
Արտաշատի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել։ Այս մասին տեղեկացնում են Արտաշատի ԲԿ-ից։ «Oրը սկսում ենք բարի լուրով։ Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել. 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով տղան ընտանիքի առաջին երեխան է, ծնվել է բնական ճանապարհով: Ծնողները բնակվում են Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրում: Փոքրիկին […]
12:49 16.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կապանաբնակ ամուսինների սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2022թ. փետրվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ոստիկանության Կապանի բաժնից ստացված նյութերի համաձայն՝ 2022թ. […]
11:35 16.02.2022
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 39 դեպք, որից 37-ով հաշվարկվել է 15.842.380 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 356.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է […]
11:30 16.02.2022
Փետրվարի 15-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նորագավիթի կամրջի տակ մեքենա է բախվել պատին, և շտապօգնության կարիք կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.00-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է պատին, ինչի հետևանքով 58-ամյա վարորդը՝ Վաչագան Ավետիսյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:24 16.02.2022
Փետրվարի 14-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 11-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ամուսիններ 71-ամյա Արամայիս և 64-ամյա Էլմիրա Գրիգորյանները տնից դուրս են եկել և չեն վերադարձել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում փետրվարի 15-ին, ժամը 18.20-ին, Կապանի քրեական հետախույզները Կարմրաքար բնակավայրի «Կարմրաքարի» մշակույթի չգործող շենքում հայտնաբերել են ամուսինների ինքնահրկիզված դիակները: Արտաքին […]
11:08 16.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1774 նոր դեպք ✓6630 թեստավորում ✓2574 առողջացած ✓ 28 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 410 155 դեպք, որոնցից 381 700-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8229 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 840 443 թեստավորում:
23:30 15.02.2022
Փետրվարի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ մարզի մի բնակիչ տանը թմրանյութ է պահում: Հարուցվում է քրեական գործ: Իսկ փետրվարի 13-ին Գառնիի նրա տանը և օժանդակ շինություններում խուզարկություն է կատարվում: 28-ամյա տանտերը, նախքան խուզարկությունը, ննջասենյակի պահարանից ներկայացնում է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող 18 գրամ զանգվածով, իսկ խորդանոցից՝ ինքնաձիգի 13 փամփուշտ, […]
23:27 15.02.2022
Բելգիայում կառավարությունը համաձայնեցրել է աշխատանքային բարեփոխումը։ Աշխատողները կարող են ընտրել 4-օրյա աշխատանքային շաբաթ. այս մասին հայտնում է Le Soir-ը։ Բարեփոխումը նախատեսում է, որ աշխատակիցները կարող են վերցնել 4-օրյա աշխատանքային շաբաթ և աշխատել ավելի երկար ժամերով, և երեք հանգստյան օր ունենալ: Ընդ որում, շաբաթական աշխատանքային ժամերի ընդհանուր քանակը պետք է նույնը լինի ինչպես 5-օրյա, այնպես էլ […]
22:36 15.02.2022
Շուրջ 40 երկրներից և տարածքներից մոտ 600 ընկերությունների ներկայացուցիչներ մասնակցում են երեքշաբթի օրը բացված Սինգապուրի ավիաշոու-2022-ին, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Այս միջոցառումը ընդգծում է Սինգապուրի հանձնառությունը սահմանների աստիճանական բացմանը և նորմալ կյանքի վերականգնմանը»,- բացման արարողության ժամանակ ասաց փոխվարչապետ, տնտեսական զարգացման հարցերով համակարգող նախարար Հան Սվի Քիթը։ […]
19:46 15.02.2022
Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը 2021-ին բարեգործական նպատակների է հատկացրել իր ընկերության 5 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 5,7 մլրդ դոլար։ Այս մասին հայտնի է դարձել փաստաթղթերից, որոնք միլիարդատերը փոխանցել է ԱՄՆ համապատասխան մարմիններին։ Փաստաթղթերում նշված չէ, թե կոնկրետ ով է ստացել բաժնետոմսերը։ «Ինտերֆաքսը» գրում է, որ բարեգործությունն արվել է 2021-ի այն […]