17:00 15.02.2022
Մոսկովյան քոլեջի 17-ամյա ուսանողը իր հետ դասի է բերել դեղորայք, որը ժամանակին իրեն նշանակել են սրտի համար, և տվել ընկերներին, որպեսզի փորձեն, ինչի հետևանքով ընկերներից մեկը մահացել է, RIA Novosti-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ «Արդյունքում նրա ընկերներից մեկի մոտ սրտի խնդիր է առաջացել, իսկ հետո մահացել է»,- ասել է աղբյուրը։ Դեպքը տեղի է ունեցել […]
16:00 15.02.2022
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն ահազանգում են՝ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը վտանգի տակ է դնում կենտրոնի գոյությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաշխատողները պնդում են՝ անթույլատրելի է քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող հաստատության տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը: Փետրվարի 15-ին կայացած ասուլիսի ընթացքում վերջիններս ներկայացրին, որ «Գրին Փրոփոերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 […]
22:19 14.02.2022
Երեկ գիշեր Վրաստան-Հայաստան սահմանահատվածում գրանցված երկրաշարժի թեմայով մամուլի ասուլիս է տվել արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենը՝ կոչ անելով քաղաքացիներին մշտապես լինել զգոն, բայց ոչ խուճապահար։ Երկրաբանների կարծիքով՝ ինչքան հեռանում ենք նախորդ երկրաշարժից, այնքան մոտենում ենք հաջորդ երկրաշարժին։ Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է ավելի քան 33 տարի․ պարզվում է երեկ գիշեր գրանցված 5․4 […]
19:55 14.02.2022
Մեկ տարի առաջ, փետրվարի 13-ին հայ-վրացական սահմանի նույն օջախային գոտում դարձյալ երկրաշարժ գրանցվեց, որը, ինչպես երեկ տեղի ունեցածը, ուղեկցվում էր ձայնով ու դղրդյունով։ «Ուղեկցվում էր ձայնով, մարդիկ փաստում էին, որ գռգռոց է եղել, ոնց որ բեռնատար ավտոմեքենա անցներ փողոցով: Դա բնական, սովորական երևույթ է, որովհետև մեր երկրում ուժեղ երկրաշարժերը ունեն մինչև 10 կմ խորություն, […]
18:45 14.02.2022
Նախօրեի երկրաշարժի հետևանքների ուսումնասիրման նպատակով Գյումրիում էին քաղաքաշինության կոմիտեի մասնագետները՝ նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջայց են կատարել Գյումրու վթարային շենքերում՝ երկրաշարժի հետևանքներին տեղում ծանոթանալու և վթարայինների խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին բնակիչների հետ զրուցելու։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Պատասխանատուները եղել են Իսահակյան փողոցի […]
15:13 14.02.2022
Այս երկրաշարժն իր ուժգնությամբ 2-րդն է Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։ Նա տեղեկացրել է, որ այսօր` ժամը 13-ի դրությամբ, արդեն գրանցվել է երկրաշարժի 165 հետցնցում, որոնց թիվը, ըստ մասնագետների, դեռ կավելանա։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:40 14.02.2022
Կայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 2009 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի և ճապոնական «Շիմիձու» ընկերության միջև կնքված համաձայնագրով: Պայմանագրի ավարտից հետո այս տարի արդեն կայանն անհատույց օգտագործման իրավունքով անցել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերությանը: Աղբավայրի 8 հա տարածքում անցկացված խողովակներով թունավոր գազերը մղվում են կայան ու ամբողջությամբ այրվում՝ բացառելով այդ նյութերի արտանետումը մթնոլորտ: «Երևանի քաղաքապետի […]
14:20 14.02.2022
Նախորդ շաբաթվա՝ փետրվարի 7-13, ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել հանրապետության սննդի շղթայի 375 օբյեկտներում՝ վերահսկելու համար հակահամաճարակային կանոնների պահպանումը: 22 կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ և կազմվել արձանագրություններ: Հիշեցում. Հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 […]
11:56 14.02.2022
Ինքնաթիռը, որում եղել է 7 մարդ, ջուրն է ընկել ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ափերի մոտ, փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Այս մասին հայտնում է տեղի WCTI-TV հեռուստաալիքը։ Ինքնաթիռը կործանվել է կիրակի կեսօրին` Կարտերեթ շրջանի ափից մոտ 4 մղոն (մոտ 6,5 կիլոմետր) դեպի արևելք, հայտնել են տեղի պաշտոնյաները: Վերջիններիս խոսքով՝ օդանավում եղել են չորս դեռահասներ և […]
11:26 14.02.2022
Առողջապահության նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:
11:24 14.02.2022
Փետրվարի 13-ին՝ ժամը 22։25-ից մինչև փետրվարի 14-ի ժ․00։30-ն, երկրաշարժից հասցված վնասներին ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների կողմից 9 դեպքով արձագանքում է իրականացվել։ Երևան քաղաքում 5 դեպք. ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքի 2-րդ հարկի պատշգամբը։ Դեպքի վայր է մեկնել թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ շենքի մուտքի պատշգամբից […]
10:48 14.02.2022
Ի գիտություն Հայաստանի Հանրապետությունում գործող կուսակցությունների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է. 2022 թվականից սկսած՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններն անհրաժեշտ է ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հաշվետվությունների ներկայացման վերջնաժակետը նախատեսվում է հետաձգել երեք ամսով, որի վերաբերյալ օրենսդրական փոփոխության նախագիծը հասանելի է հետևյալ հղումով: Տարեկան հաշվետվությունների՝ պարտադիր աուդիտի իրականացման համար Հանձնաժողովը մշակել է […]
23:28 13.02.2022
Ինչ անել երկրաշարժի ժամանակ: SHANTNEWS.am-ը ներկայացնում է ԱԻՆ սեյսմիկ ծառայության մշակած ուղեցույցը․ – Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10 հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12վրկ․ հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել։ – […]
14:48 13.02.2022
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Քաջազուն Գյուրջյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ժամը՝ 18 ։00-ին՝ Արտաշատի մայրուղու եկեղեցու հարևանությամբ գտվող Սգո սրահում (Արարատ ռեստորանային համալիրի դիմաց)։ Քաջազուն Գյուրջյանը ծնվել է Արտաշատի շրջանի Ոստան գյուղում։ 1941-1972 թվականներին եղել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի դերասան, 1974-1985 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան, 1995 թվականից՝ […]
14:35 13.02.2022
Իսի-լե-Մուլինոյի Սուրբ Աստվածածին եկեղեցում հավաքված՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի ծխերի կրոնական և աշխարհական պատգամավորները փետրուարի 12-ին Ֆրանսիայի թեմի առաջնորդ են ընտրել Գրիգոր վարդապետ Խաչատրյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀԱԵ Իսի-լե-Մուլինոյի ծխի սարկավագ, Armenews-Nouvelles d’Armenie-ի աշխատակից Սահակ Սուքիասեանը։ «48 տարեկանում, Հայր Գրիգոր դառնում է Ֆրանսիայի թեմի 3-րդ առաջնորդը՝ հաջորդելով Նորվան արքեպիսկոպոս Զաքարեանին և Վահան եպիսկոպոս Հովհաննիսեանին»,- նշել […]
13:19 13.02.2022
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 13-ի ժամը 09։00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Շվեյցարական» և «Ուզբեկական» թաղամասերի, Ջրաշեն, Սարամեջ, Լեռնավան գյուղերի գազասպառողների, «Մերուժան Ալեն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Նիգավան, Մուլքի, Վարդենիս, Չքնազ, Քուչակ, Ծաղկաշեն, Արագած, Վարդենուտ, Արայի, Ափնա, Լուսագյուղ, Սարալանջ, Հարթավան, Երնջատապ, Նորաշեն, Լեռնավան, Ծաղկահովիտ, Սադունց, Կանիաշիր, Վարդաբլուր, Ալագյազ, […]
13:04 13.02.2022
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, փետրվարի 13-ի երեկոյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում կվառվի Տեառնընդառաջի […]
12:50 13.02.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 13-ին ժամը 13։00-22:00-ն կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
22:07 12.02.2022
Կյանքից հեռացել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան, ասմունքող, ազատամարտիկ, իր գործին անմնացորդ նվիրյալ, սիրված արտիստ՝ Ամիրան Գալստյանը։ Այս մասին տեղեկացնում է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը:
19:59 12.02.2022
Բնակելի շենքի շինարարության մեկնարկից առաջ Գյումրիի քաղաքապետարանում սկսվել է հավանական շահառուների փաստագրման գործընթացը, որը կտևի մինչև ապրիլի 1-ը։ Խոսքն Անի թաղամասում այս տարի կառուցվող սոցիալական բնակարանների մասին է։ Մինչև տարեվերջ նախատեսվում է Մովսես Խորենացի փողոցում, նախկինում կառուցված սոցիալական բնակարանների կողքին, անավարտ շինարարության հիմքերի վրա կառուցել բազմաբնակարան 1 շենք՝ 9-12 բնակարանով։ Ծրագիրն իրականացնում է «Առք» բարեգործական […]
19:44 12.02.2022
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Վիեննայի փողոցներ՝ բողոքելու կորոնավիրուսի համաճարակի պատճառով իշխանությունների սահմանափակող միջոցառումների և պարտադիր պատվաստումների դեմ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ «Մեգա ցույցը» սկսվել է Հելդենպլաց հրապարակից, որտեղից ցուցարարները շարժվել են գլխավոր Ռինգշտրաս փողոցով՝ շրջափակելով քաղաքի կենտրոնը։ Փողոցում երթևեկությունը մասամբ սահմանափակվել է։ Փետրվարի 5-ից Ավստրիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի դեմ պատվաստման […]
19:27 12.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Լոռու մարզի Ստեփանավանի ոլորաներ կոչվող հատվածում […]
13:47 12.02.2022
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանի վերջին հրաժեշտի արարողությունը։ 74-ամյա դերասանի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։ Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երևանում: 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Զավեն Տատինցյանի արվեստանոցը։ 1972 թվականից աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական […]
11:56 12.02.2022
Փետրվարի 11-ին, ժամը 18.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով Եղբայրության փողոցի 14 շենք մեկնած խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել է 60-ամյա տղամարդու դիակ՝ կրծքավանդակի ծակած-թափանցող վերքով: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննության շրջանակում կասկածանքով ոստիկանության […]
20:40 11.02.2022
Փետրվարի 16-ից գազաբալոնային սարքերով տրանսպորտային միջոցների շահագործումը կթույլատրվի միայն փորձաքննություն անցնելու և դրանց տեղադրման լիցենզիա ունենալու դեպքերում: Այժմ գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ զբաղվող ընկերությունները սպասում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիզենզավորման և թույլտվության վարչության հավաստագրերի տրամադրմանը, որից հետո միայն կկարողանան ճնշափորձարկման ենթարկել ավտոմեքենաների գազաբալոնները: Ճնշափորձարկման լաբորատորիաներին գործարկման թույլտվություն տրամադրելուց առաջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների […]
19:45 11.02.2022
Թուրքիայում անհատական զինումը կանխարգելելու նպատակով ուսումնասիրություններ կատարող «Umut» հիմնադրամի զեկույցի համաձայն՝ երկրում վերջին 7 տարվա ընթացքում 75 տոկոսով աճել են զինված միջադեպերը։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ըստ զեկույցի՝ Թուրքիայում 2021 թվականին տեղի է ունեցել 3801 զինված միջադեպ, որոնց հետևանքով 2145 մարդ մահացել է, 3896 մարդ՝ վիրավորվել։ Դեպքերի 85 տոկոսի դեպքում կիրառվել են հրազենային միջոցներ, իսկ […]
16:17 11.02.2022
Գիտության մեջ կանանց և աղջիկներին լիարժեք և հավասար հասանելիության և մասնակցության ապահովման նպատակով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան փետրվարի 11-ը հռչակել է որպես Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր (International Day of Women and Girls in Science)՝ շեշտադրելով կանանց դերը գիտության զարգացման գործում։ Անառարկելի է այն հանգամանքը, որ գիտական գործունեության մեջ կանանց և աղջիկների ներգրավվածությունը մեզ […]