9/11 կամ 21-րդ դարի ամենակորստաբեր ահաբեկչությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

9/11 կամ 21-րդ դարի ամենակորստաբեր ահաբեկչությունը

08:19 11.09.2021

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու- Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունը պատմության օրացույցում սև գույնով ներկվեց, հազարավոր մարդկանց կյանքի ընթացքը գլխիվայր շրջվեց: Ողջ աշխարհի բնակիչներն աչքերն ուղղեցին հեռուստաէկրաններին: Իսկ այնտեղ երկու հսկա երկնաքերեր ընդամենը մի քանի րոպեում, ասես ֆիլմում, հավասարվեցին հողին: Էկրաններին, սակայն, ամենաիրական կադրեր էին՝ ամենաիրական կորուստներով: Այս ահաբեկչությունը հետո պիտի կոչվեր 21-րդ դարի ամենակորստաբերը:

9/11 անվանումն ստացած ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել: Վաղ առավոտյան, «Ալ- Քաիդա» ահաբեկչական խմբավորման 19 մահապարտներ, հենց երկնքում ուղևորատար 4 ինքնաթիռներ են գրավում: Ծրագրի համաձայն՝ ինքնաթիռներից յուրաքանչյուրը պետք է ուղղվեր հստակ, թիրախավորված կառույցների՝ հնարավորինս մեծ թվով զոհեր ու ֆինանսական կորուստ պատճառելու համար:

American Airlines ավիաընկերության զավթված Boeing 767 ուղևորատար ինքնաթիռը, փոխելով ուղղությունը, առավոտյան ժամը 08:46-ին ուղղվում է Համաշխարհային առևտրի կենտրոնի կողմն ու մխրճվում շենքի հարավային հատվածի մեջ: Հարվածի պահին ինքնաթիռում ընդհանուր առմամբ 81 ուղևոր կար:

Ընդամենը մի քանի րոպե անց՝ 09:03-ի սահմաններում, United Airlines ընկերության երկրորդ՝ 56 ուղևոր տեղափոխող Boeing 767 ինքնաթիռը հարվածում է առևտրային համալիրի երկրորդ երկնաքերին: Րոպեներ անց 93 և 99 հարկ ունեցող կառույցները հիմնահատակ փլուզվում են:

Այս ընթացքում United Airlines ավիաընկերության արդեն երրորդ՝ Boeing 757 ինքնաթիռն ուղղվում է երկրի կարևորագույն կառույցներից մեկի՝ Պենտագոնի կողմը: Նախորդ 2 հարվածներից ուշքի չեկած՝ աշխարհն իմանում է ահաբեկչական 3-րդ հարձակման մասին:

               

Ծրագրված 4-րդ ահաբեկչությունը չի հաջողվում ի կատար ածել: Ավելի ուշ պարզ է դառնում, որ ինքնաթիռի գրավումից հետո ուղևորներն ապստամբություն են իրականացրած եղել ու ձախողել ահաբեկիչների ծրագիրը: Այդուհանդերձ, ինքնաթիռը կործանվում է Վաշինգտոնից 200 կմ հեռավորության վրա գտնվող դաշտավայրում: 37 ուղևոր է զոհվում:

Պաշտոնական տվյալներով՝ ահաբեկչությունն ընդհանուր առմամբ խլել է 2977 մարդու կյանք՝ չհաշված ահաբեկիչներին: Զոհերի թվում կան աշխարհի 91 երկրների քաղաքացիներ:

Ամենամեծ թվով կորուստները գրանցվում են առևտրի կենտրոնի հյուսիսային մասնաշենքում: Հարվածից հետո այստեղ ահռելի հրդեհ է բռնկվում, ինչն անհնարին է դարձնում մարդկանց տարհանումը: 1.5 ժամից ավելի տևած հրդեհի հետևանքով 1366 զոհ է գրանցվում:

Եթե հարավային մասնաշենքին հարվածող ինքնաթիռը վնասել էր շենքի միայն վերին հատվածը, ապա այս դեպքում հարվածն ուղղվել էր շենքի գրեթե միջնամասին: Դրա հետևանքով կառույցի վերին հատվածն անջատվել էր հիմքից ու բացառել բարձր հարկերում գտնվողներին փրկելու հնարավորությունը: Իսկ ծխի մասշտաբը հնարավորություն չէր տվել նաև տարհանումն իրականացնել երկնաքերի տանիքից: Այստեղից միայն հատուկենտ մարդկանց է հաջողվում փրկել:

Հատկանշական է, որ զոհվածների թվում կային նաև փրկարարներ, իրավապահներ, բժիշկներ ու ահաբեկչության իրականացման վայրի մոտակայքում գտնված մարդիկ: Միայն ահաբեկչության հետևանքների վերացմանը մասնակցելու ժամանակ ավելի քան 400 մարդ է զոհվում:

Մարդկային կորուստներից բացի, ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների հասնող տնտեսական կորուստ է կրում:

Այս իրադարձություններից հետո ԱՄՆ իշխանություններն այդ երկրի պատմության ամենալայնածավալ հետաքննությունն են նախաձեռնում։

ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հայտարարում են, որ ահաբեկչությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ուսամա Բեն Լադենի կողմից ղեկավարվող «Ալ- Քաիդա» խմբավորումը:

Սեպտեմբերի 28-ին, Բեն Լադենը Պակիստանի լրատվամիջոցներից մեկի տված հարցազրույցում հայտարարում է, որ կապ չունի ահաբեկչությունների հետ:

Ավելի ուշ հայտնի է դառնում երկու տեսագրությունների մասին, որտեղ Բեն-Լադենը հայտարարում է, որ «ԱՄՆ-ի դեմ ահաբեկչությունը տեղին էր ու պատասխան էր այն բանի, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին՝ իրենց մարդկանց սպանելու գործում»:

Արդեն 2004 թվականին նա հայտարարում է, որ անձամբ է ղեկավարել ահաբեկչության գործողությունները, իսկ այդ գործում իրեն օգնել է իր մերձավորներից Խալիդ Շեյխ Մուհամեդը:

Հետագայում՝ Աֆղանստանում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում՝ 2011 թվականի մայիսին, ահաբեկչությունն իրականացրած խմբավորման ղեկավար Ուսամա Բեն Լադենն ԱՄՆ հատուկջոկատայինների կողմից սպանվում է:

Այսօր արդեն կործանված երկու երկնաքերերի տեղում այդ արյունալի ահաբեկչության հիշատակի հուշարձան է կանգնած, որի վրա արձանագրված են զոհված անձանց անունները: Հուշարձանը կարծես հիշեցում է, որ, ցավոք, մարդկային նման կորուստներ կարող են լինել ոչ միայն պատերազմի դաշտում, այլև անգամ չպատերազմող երկրներում ու կոչ՝ անելու ամեն բան՝ նման դեպքերը հետագայում բացառելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 19.07.2025

SHANTNEWS

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

17:53 19.07.2025

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

Ուկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...

Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմ

17:45 19.07.2025

Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմ

Լոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

17:36 19.07.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։   ...

Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել են

17:30 19.07.2025

Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել են

Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջեն

17:18 19.07.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջեն

Հունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...

BACK_TO_TOP