21:18 28.04.2021
Ընտրական գործընթացներին, այդ թվում՝ քարոզարշավին խոչընդոտելու դեպքում առաջարկվում է ավելի խիստ պատիժ սահմանել: Այս նպատակով իշխանությունը նախաձեռնել է փոփոխություններ քրեական օրենսգրքում և կից ներկայացրել օրենքների փաթեթ, որն այսօր քննարվել է ԱԺ արտահերթ նիստում: Օրակարգում է եղել նաև «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
19:37 28.04.2021
Ապրիլի 27-ին և 28-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը […]
19:18 28.04.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Երևանի բնակիչ, 36-ամյա և Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա երկու կին սեռական շահագործման են ենթարկում մի երրորդ կնոջ: Շահագործողներն օգտվել էին այն հանգամանքից, որ կինը հոգեկան խանգարման հետևանքով ամբողջությամբ կամ մասամբ զրկված էր իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական […]
19:10 28.04.2021
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին ընդառաջ, Գյումրիում ցուցադրության են հանվել Մեծ հայրենականի հաղթական ընթացքը, նրա մասնակիցների կյանքի պատմություններն ու պատերազմական գործողություններում ունեցած նշանակալի դերերն արձանագրած ֆիլմերի ազդագրերի բնօրինակները։ Ցուցասրահում ավագ սերունդը սիրելի ֆիլմերի ազդագրերն էր փնտրում, երիտասարդները՝ ծանոթանում իրենց համար անհայտ հին կինոյի հետ։ Գուրգեն Տարախչյանը հիշում է՝ իրենց սերնդի երիտասարդ տարիներին այս […]
19:00 28.04.2021
Անձնակազմի դաշտային վարժվածության և մասնագիտական պատրաստության մակարդակն ամրապնդելու, հրամանատարական կազմի ղեկավարման ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 26-28-ը 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրետանային ստորաբաժանումները մասնակցել են ճամբարային հավաքների։ Հավաքների ընթացքում իրականացվել են մասնագիտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ, անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված բոլոր խնդիրները։
18:38 28.04.2021
Այսօր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում կազմակերպվել էր գրքերի յուրօրինակ ցուցադրություն, որտեղ, ձեռակերտ գրքերից բացի, ներկայացված էին տարբեր տեխնոլոգիաներով և մոտեցումներով պատրաստված, կրկնօրինակված գրքեր։ Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ու համացանցի ներխուժումը մեր իրականություն ինչ-որ չափով փոխեց վերաբերմունքը գրքի հանդեպ, ինչ-որ չափով ընթերցանությունը մղվեց երկրորդ պլան, անգամ գրախանութներում հայտնվեցին լազերային պատկերազարդումներով ժամանակակից գրքեր, բայց միևնույն է՝ […]
16:16 28.04.2021
Հայաստանում փոփոխվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների կարգը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը: Օրինակ՝ եթե նախկինում պոլիկլինիկաներն աշխատում էին շաբաթական 5 օր, ապա հիմա պիտի աշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին՝ 10:00-ից 16:00-ն: Բացի դրանից, 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները, անկախ […]
14:08 28.04.2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տնտեսվարողներին տեղեկացնում է, որ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին վերապահվել է նոր վարչական գործիք: Այն է՝ գործունեության կասեցում: «Եթե Դուք նախաձեռնել եք Ձեր գործունեությունը 2020 թվականի հոկտեմբերի 17-ից հետո, ապա գործունեության կասեցման վերաբերյալ կարգավորումներն արդեն իսկ գործում են Ձեզ համար: Իսկ եթե Դուք գործունեությունը նախաձեռնել եք մինչ 2020 […]
11:46 28.04.2021
Հարավային Աֆրիկայում մանգուստի կծելուց հետո կնոջ մոտ արյան վարակում է սկսվել։ Նա կորցնել է քիթը, շուրթերը, ձեռքերն ու ոտքերը, գրում է Mirror-ը։ Դա տեղի է ունեցել թարախային բորբոքման տեղային օջախից ավշային ուղիների, հիվանդի բոլոր հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին մանրէների տարածման հետևանքով։ Մանգուստը Հարավային Աֆրիկայի 37-ամյա բնակչուհի Շանինլեա Վիսերին կծել է 2017-ին․ դեպքից երկու օր […]
19:58 27.04.2021
Մեկ շաբաթ առաջ Գյումրիի նախկին «Վան» առողջարանի տարածքի 119 տնակային ավանի բնակիչներն ահազանգել էին խմելու ջրի որակի մասին ու նշել, որ ծորակներից տարօրինակ համ ու հոտով ջուր է հոսում։ Եվ դրա հետևանք էին համարում երեխաների մոտ առաջ եկած առողջական գանգատները։ Տնակի բնակիչներից տիկին Գոհարը մեկ շաբաթ անց շարունակում է պնդել, որ ջուրն էլի նստվածքով է: […]
19:42 27.04.2021
Ապրիլի 27-ին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ ամփոփվել են 2021 ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ենթակա զորամասերի հրամանատարները ներկայացրել են իրականացված աշխատանքները, առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերի հաջորդականությունը։ Զորամիավորման հրամանատարը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին՝ առկա բացթողումների շտկման վերաբերյալ։
19:30 27.04.2021
Անձնակազմի տեսական գիտելիքները, մասնագիտական հմտությունները ստուգելու և մեթոդական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 27-ին 5-րդ զորամիավորման զորամասերում, զորամիավորման ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ծառայության պետի ղեկավարությամբ, անցկացվել են ստուգումներ։ Ստուգվել է նաև զորամասերում ՌՔԿՊ ունեցվածքի ու միջոցների շահագործման և պահպանման կարգը։
17:31 27.04.2021
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով կառավարությունը հստակեցնում է իրական շահառուների, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը, ընդլայնում պատասխանատվության ենթակա կուսակցական, իրավաբանական, դիվանագիտական և այլ գործունեությամբ զբաղվողների ցանկը: Օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Այն միաձայն դրական եզրակացություն է ստացել: Մանրամասները՝ տեսանյութում:
15:35 27.04.2021
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կորոնավիրուսի համավարակի ֆոնին Հայաստանին է նվիրել բժշկական սարքավորումներ և շտապօգնության մեքենա։ Այս մասին հայտնում է Vatikannews-ը: Հայաստանում Հռոմի պապի ներկայացուցիչը հայերին է փոխանցել կաթոլիկ աշխարհի հովվապետի հոգածությունն ու մտահոգությունը: Վատիկանից եկած նվիրատվությունը փոխանցվել է Աշոցքի հիվանդանոցին: Բժշկական սարքավորումների տրամադրումը նպատակ ունի թեթևացնելու կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակը:
14:16 27.04.2021
Մահացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա զինակից ընկեր Արամ Ավետիսյանը: Սմբատ Հակոբյանը արցախյան առաջին պատերազմի ամենաառաջին և ամենաառանցքային հրամանատարներից մեկն է եղել՝ աղվանական, ապա «Լեգեոն» ջոկատի հրամանատարը, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ժամանակ հարավային ուղղություններից մեկի հրամանատարը:
12:09 27.04.2021
Օսկարի մրցանակաբաշխության ժողովրդականությունը հասել է բոլոր ժամանակների ամենացածր մակարդակին: Այս մասին հայտնում է Variety պարբերականը։ Միջոցառման հեռարձակումը դիտել է շուրջ 9,85 միլիոն հեռուստադիտող, ինչը 13,75 միլիոնով (58,3%) պակաս է, քան 2020-ին: Առանցքային լսարանի (18–49 տարեկան) շրջանում անկումը կազմել է 64,2%: Հեղինակների կարծիքով, պատճառը կինոարտադրության սահմանափակումներն են, որոնք սահմանվել են կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Բացի դրանից, վարկանիշի […]
19:22 26.04.2021
Ապրիլի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփումը, որը վարել է նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը: Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Ապրիլի 1-26-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 42.331 զանգ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ […]
18:10 26.04.2021
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով այսօր նշանակված դատական նիստը չի կայացել: Պատճառը մեղադրյալ Անդրեյ Ռազգիլդեևի պաշտպան Նարինե Ռշտունու ներկայացրած դիմումն է: Նարինե Ռշտունին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան դիմում է ներկայացրել և, իր առողջական վիճակով պայմանավորված, խնդրել է հետաձգել դատական նիստը: Այս մասին SHANTNEWS-ին փոխանցել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի […]
17:43 26.04.2021
Պաշտոնական այցով Հայաստան այցելած Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին ու նրա հայ գործընկերոջը ասուլիսում առավելապես տարածաշրջանային խմորումներին առնչվող հարցեր են ուղղվել: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը․ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը պատասխանելով լրագրողների հարցին՝ կարևորել է ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը։ «Ամբողջովին կիսում […]
21:50 25.04.2021
Ըստ ամերիկացի գիտնականների, սննդակարգում սնկերի կանոնավոր օգտագործումը մեկ ու կես անգամ նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը: Դա հավանաբար պայմանավորված է սնկի մեջ առկա ergothioneine- ի պարունակությամբ։Հակաօքսիդիչը կարող է պաշտպանել բջիջները օքսիդատիվ սթրեսից և նվազեցնել չարորակ ուռուցքների ռիսկը: Նախատեսվում է ճշգրիտ պարզել, թե որ մեխանիզմներն են ընկած պաշտպանիչ ազդեցության հիմքում, և քաղցկեղից սնկերի որ տեսակներն են […]
23:20 24.04.2021
Այսօր Ծիծեռնակաբերդ է այցելել նաև Հայաստանի երկրորդ նախագահը: Ռոբերտ Քոչարյանը հուշահամալիր է այցելել տիկնոջ և թոռների հետ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
19:32 24.04.2021
Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս Դավթյանը, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հոգևորաց դասի հետ կատարել է ոգեկոչման կարգ՝ ի հիշատակ 1915 թվականի իրադարձությունների և սրբադասված զոհերի: Սուրբ պատարագին ներկա են գտնվել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դիվանագետներ,Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, գիտնականներ: Ներկաները մոմեր են վառել՝ ի հիշատակ սրբադասված զոհերի:
19:07 24.04.2021
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրերին ներկայացրել է կենտրոնի ստեղծման պատմությունն ու գործունեությունը: Սենատորները եղան ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած սենյակներում, հյուրանոցային տիպի հիվանդասենյակներում, գրադարանում, […]
17:16 24.04.2021
Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայ դատի արդարացի լուծման ճանապարհի վերջնակետը չէ ցեղասպանության զոհերի ժառանգների համար, նրանց պահանջը նախնիներին պատկանող ունեցվածքի նկատմամբ իրավունքների ճանաչումն է:86- ամյա Արաքսյա Դեմիրճյանը, որպես թանկ մասունք, պահում է մայրիկի 106 տարվա վաղեմության կտակը, որով նրան է փոխանցվել Արևմտյան Հայաստանի Հացիկ գյուղում եղած հարստությունը: Փոքրիկ ու ժանգոտված թիթեղյա տուփի մեջ 106 տարվա վաղեմության […]
14:16 24.04.2021
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո ելույթներ են ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահը, Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահը, Լիտվայի արտաքին գործերի փոխնախարարը, Լիբանանի Երիտասարդության և սպորտի նախարարը։ Նրանք բոլորն էլ դատապարտել են ցեղասպանության իրագործողներին և իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:53 24.04.2021
Երեկ` ապրիլի 23-ի երեկոյան, Գյումրիում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթ: Մեկ ու կես միլիոն նահատակված հայերի հիշատակի երթը մեկնարկել է Անի թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցուց: Երթի մասնակիցները անցել են կենտրոնական փողոցներով և կանգ առել Բագրատունյաց պուրակում, որտեղ գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողը:
08:08 24.04.2021
Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը և միջազգային հանրությունը հիշում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերին: 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց և աքսորի ճամփին սպանվեց 600 հայ մտավորական։ 1915-1923 թթ. մոտ 1․5 մլն մարդ բնաջնջվեց, հարյուր հազարավորները սփռվեցին աշխարհով մեկ։ Օսմանյան կայսրությունում կոտորվեց ավելի քան 60 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեցին և ավերվեցին […]
19:00 23.04.2021
Վաղը լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը։ Ծիծեռնակաբերդում այսօր կեսօրից արդեն մարդիկ հոծ խմբերով իրենց հարգանքի տուրքն են մատուցել մեկուկես միլիոն նահատակների հիշատակին։ Shantnews-ի նկարահանող խումբը զրուցել է հուշահամալիր այցելածների, այդ թվում՝ Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
17:43 23.04.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպած հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը և մանրամասն պարզաբանել է, որ իր իրավասությունը ոչ թե իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ կոնկրետ պաշտոնյաների իրավունքները պաշտպանելն է քաղաքացիներից, այլ մարդուն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և […]