00:33 12.02.2021
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, փետրվարի 11-ի երեկոյան անհնազանդության հերթական երթն է տեղի ունեցել գիշերային ժամերին տեղաշարժման կորոնավիրուսի սահմանափակումների դեմ: «Շարժում հանուն Վրաստանի» երիտասարդական կազմակերպության մի քանի տասնյակ ակտիվիստներ խորհրդարանի շենքից շարժվել են դեպի իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գրասենյակ, որտեղ բախում է տեղի ունեցել նրանց և ոստիկանության աշխատակիցների միջև: Նախնական տվյալներով ՝ բերման […]
20:08 11.02.2021
Հետպատերազմյան շրջանի մի շարք խնդիրներով, օրինակ՝ գերիների վերադարձ, Արցախից տարհանված քաղաքացիների բնակարանային հարցեր և այլն, զբաղվում են պատկան մարմինները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ «Ոստիկանության և ԱԱԾ վերջին շրջանի բացահայտումները, սակայն, փաստում են, որ որոշ հանցավոր տարրեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից։ Մասնավորապես, չարաշահելով խոցելի վիճակում հայտնված անձանց վստահությունը, տարբեր հարցեր լուծելու խոստումներով […]
16:47 11.02.2021
Շիրակի մարզի տնակներում ապրող նպաստառու ընտանիքներն աջակցություն կստանան․ նախագիծը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում։ Ըստ այդմ՝ Շիրակի մարզում հաշվառված, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 20․00-ից բարձր անապահովության միավոր ունեցող, տնակներում կամ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքներին կտրամադրվի մեկական խորանարդ մետր վառելափայտ։ Սա մարզի տնակներում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին հնարավորություն կտա մեղմել ջեռուցման հարցերում ունեցած դժվարությունները՝ […]
12:27 11.02.2021
Արցախի կառավարության որոշմամբ՝ պատերազմական գործողությունների հետևանքով իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիներն ավտոմեքենայի և մոտոցիկլետի տեխանձնագիր, ինչպես նաև վարորդական իրավունք կորցնելու դեպքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ազատվում են դրանք վերստանալու համար նախատեսված պետական տուրքերի վճարումներից, նշել է Արցախի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը: «Իրենց բնակավայրերից տեղահանված քաղաքացիները պետական տուրքերի վճարումից ազատվում են նաև […]
12:10 11.02.2021
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բերքաշատ գյուղի մի բնակիչ հունվար ամսին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հարակից դաշտերում որսացել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին 24-ամյա երիտասարդը ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն։
22:45 10.02.2021
ԱԺ-ն այսօր աշխատանքները շարունակել է «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմամբ: Նաև քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որով մի շարք էական փոփոխություններ են կատարվում բարձրագույն կրթական համակարգում: Վիճահարույց նախագծերի քննարկումն առանց սուր քննադատությունների չի անցել: Մանրամասները՝ տեսանյութում։
20:50 10.02.2021
Շիրակի մարզից գերեվարված տղաների հարազատները Գյումրի -Երևան հանրապետական ճանապարհը մոտ 7 ժամ փակ պահելուց հետո բացել են: Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանը SHANTNEWS.am-ին փոխանցեց, որ Շիրակի մարզպետը և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը տեղում հանդիպել են գերեվարվածների հարազատների հետ ։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, […]
20:45 10.02.2021
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը՝ ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն գործընկերներ․ Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի […]
20:00 10.02.2021
Դատախազը Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․ «Ելնելով նախաքննության ընթացքում իրականացված քննչական, դատավարական գործողությունների և 10.02.2021թ. ստացված՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունների կատարման արդյունքներից, հաշվի առնելով իր գործողությունների հակաիրավական բնույթ ունենալու հանգամանքը գիտակցելու, դրանք պահի ազդեցության տակ կատարած լինելու, ազատության […]
19:50 10.02.2021
Դեկտեմբերի 12-ին Խծաբերդի դիրքերում գերեվարված շիրակցի տղաների հարազատներն այսօր փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը։ Մասնավորապես, երթևեկությունը փակ է եղել Լանջիկ-Մաստարա, Հոռոմ գյուղի մոտակայքում և Ազատան գյուղի հատվածում։ Փակ հատվածների պատճառով ճանապարհին խցանումներ ու ավտոմեքենաների կուտակումներ են առաջացել։ Ուղևորներն ու վարորդները դժգոհել են ստեղծված վիճակից ու փորձել են շրջանցել դաշտամիջյան ճանապարհներով։ Հասարակական կարգը պահպանելու համար […]
19:30 10.02.2021
ՀՀ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսել է Հանրապետությունում մարդահամար անցկացնելու ժամկետներից։ Ըստ նրա՝ նախատեսվում է մարդահամար անցկացնել 2021 կամ 2022 թվականներին: «Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ 2019-ից, բայց հնարավոր չեղավ իրականացնել հենց կորոնավիրուսի համավարակի պատճառով: 2021 թվականին, եթե խնդիրները լուծված լինեն, կարծում եմ, որ կհասցնենք անցկացնել նաև մարդահամարը, եթե չհասցնենք, […]
17:50 10.02.2021
Պատերազմի օրերին 6 ամսով արգելվեց թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ այդ որոշումից տուժվելու փոխարեն օգուտներ պետք է քաղենք։ «Այդ որոշման տնտեսական էֆեկտը նրանում է, որ մենք պետք է հնարավորինս շատ ընկերությունների օգնենք, որպեսզի իրենք տեղայնացնեն այն ապրանքները, որոնք առաջ ներմուծվում էին Թուրքիայից։ Մեկ տարում հնարավոր է հիմնել տարբեր արտադրություններ, և մենք […]
17:06 10.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Հեռանկարի» տաղավարում փակագծեր է բացել, թե ինչպես փոխշահավետ համագործակցություն ծավալել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ըստ նրա՝ հայաստանցիները Իրանի հետ կարող են բացառիկ հնարավորություններով համագործակցել, քանի որ Իրանում կա ամենամեծ հայկական համայնքը, այնինչ այսօր Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը մոտ 400 միլիոն դոլար է, որը ամենափոքր թիվն է Իրանի ու իր հարևաններից […]
16:14 10.02.2021
Կորոնավիրուսից տուժած ոլորտներից է նաև տուրիզմը։ Համաճարակով պայմանավորված Հայաստանը վերջին մեկ տարում չունեցավ տուրիստներ, ինչպես նաև հայաստանցիները չայցելեցին այլ երկրներ։ Արդյո՞ք այն գումարները, որ մեր քաղաքացիները պետք է դրսում ծախսեին իրենց հանգստի և շրջագայության նպատակով, ծախսել են Հայաստանում։ Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ տուրիստներն ավելի շատ դրսում են ծախսում, այնինչ երկրի ներսում չբացահայտված շատ վայրեր կան։ «Անցած […]
15:52 10.02.2021
Արդյո՞ք Հայաստանն ունի հավակնոտ ծրագրեր և բավարար ռեսուրսներ Երևանը տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու համար։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ի պատասխան Արամ Աբրահամյանի այս հարցին, նշեց, որ սերունդները նայելու են արդյունքներին, ոչ թե պատճառներին, ուստի հավակնոտ ծրագրերի ժամանակն է և հարկավոր է առաջին հերթին գտնել այն «խելքը», կարողությունները, ռեսուրսները, որոնք Հայաստանում կօգնեն հասնել մեծ արդյունքի։ […]
15:03 10.02.2021
«Հեռանկարի» տաղավարում հյուրընկալված ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ շատ կարևոր է, թե Հայաստանն ինչպես է խոսում ներդրողների հետ։ Մի բան, որն ըստ Քերոբյանի, մինչև հիմա լավ չի արվում, փոխարենը, նախարարի կարծիքով ներդրողին պետք է խնդրել-համոզել, որ ներդրում անի։ «Դա շատ լավ երևում է պետական կառավարման բազմաթիվ օղակներում։ Ես դա համեմատում եմ, պատկերավոր ասած, […]
13:55 10.02.2021
ԱԺ-ն այսօր աշխատանքները շարունակել է «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի քննարկմամբ: Նախագծում էական փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ ամրագրվել է իրավունքի չարաշահման սկզբունքը, այն կկիրառվի կողմերի նկատմամբ դատական նիստերի անհարկի ձգձգումների դեպքում, կներդրվի նաև պահեստային դատավորի գաղափարը և այլն: Նախագծի հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու փոխարեն քննադատել է օրինագծի մի շարք […]
20:14 09.02.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 9-ին ժամը 20.00-ից մինչև փետրվարի 10-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Արարատյան 10-րդ բարաք թաղամասի, Արարատյան փողոցի 60-ից մինչև 117/16 և Մանանդյան փողոցի 41/15 – 41/61 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]
19:55 09.02.2021
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունն ամփոփել է հանցավորության դեմ պայքարում մարզի իրավապահ մարմինների, քրեական վարույթների շրջանակներում դատախազության կողմից իր լիազորությունների իրականացման արդյունքները: Արձանագրվել է, որ մարզի տարածքում 2020թ. ընթացքում տեղի է ունեցել մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 8 դեպք՝ որը 3-ով կամ 33,3%-ով նվազ է 2019թ. համեմատ։ Դրան զուգահեռ բարելավվել է նաև այս բնույթի […]
19:48 09.02.2021
Այսօրվա Գյումրիի ավագանու հերթական նիստի օրակարգային 20 հարցերից մի քանիսը վերաբերել են դրամական աջակցություններին ու բյուջեի ֆինանսական փաստաթղթի դրույթների փոփոխությանը։ Դրանց թվում էր նաև քաղաքապետի աշխատավարձի չափի սահմանման մասին նախագիծը։ Գյումրիի ավագանուն առաջարկ էր ներկայացվել քաղաքապետի աշխատավարձը բարձրացնել 10%-ով։ «Գյումրիի ավագանին որոշում է՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանել […]
19:30 09.02.2021
Այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի պատմական շենքի պահպանությանը: Այն գտնվում է քաղաքի պատմական միջուկում, համարվում է «Կումայրի» արգելոց-թանգարանի հաշվեկշռում գտնվող կառույց, հայտնի է դարձել որպես Հայ կինոյի «վառեմ-մարեմ»-ի պատշգամբով։ Շենքի պահպանության, հետո վերակառուցման ուղղությամբ տասնյակ տարիներով բազմաթիվ ծրագրեր են ներկայացվել, բայց ոչ մեկը չի իրականացվել։ […]
19:20 09.02.2021
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին փետրվարի 6-ի երեկոյան: Ժամը 18.50-ին մայրաքաղաքի Անդրանիկ Իոսիֆյան փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկվեց նույն փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ` իր «Մերսեդեսով» հանդերձ: Նրա մոտից հայտնաբերվեց «Լիրիկա» հոգեներգործուն դեղահաբ և պլաստիկ տարա` «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածով: Նշանակվեցին տոքսիկոքիմիական և դատաքիմիական […]
19:10 09.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 10-ին, ժամը 15:00-15:30-ն ընկած ժամանակահատվածում Գետարգել և Բալահովիտ համայնքներում էլեկտրաշչակ է փորձարկվելու: «Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:
16:17 09.02.2021
Արցախում նախատեսվում է հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից ազատել այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք գործունեություն են իրականացրել պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը: «Մշակվել և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է […]
15:50 09.02.2021
Այսօր՝ փետրվարի 9-ին, Կոտայքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2021թ. առաջին նորակոչիկները: Այս մասին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանից։ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվել է նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու կարգ, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Աբովյան քաղաքային համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, պաշտպանության նախարարության, Զինված ուժերի, ռազմական […]
15:11 09.02.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում մարդիկ տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի արդյունքում հաճախ տուժում են պետական մարմինների վարչարարությունից, կայացրած վարչական ակտերից, պետական մարմինների անհարկի քաշքշուկներից և այլն։ Խնդիրն արդիական է հատկապես շինարարության թույլտվության տրամադրման ոլորտում։ Շինարարությունների թույլտվությունների տրամադրման գործընթացի ձգձգումները կամ մերժումները նաեւ խոչընդոտներ են […]
14:14 09.02.2021
Նոր կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախատեսած սահմանափակումների համաձայն՝ 2020-2021 ուստարում Երևանի ենթակայության մանկապարտեզներում ընդունելությունը չի կազմակերպվել: Միաժամանակ սահմանափակված է նաև խմբերում ընդգրկված երեխաների քանակը: Արդյունքում՝ ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատել է և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը: Խնդրին հնարավոր լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել […]
14:04 09.02.2021
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է որ այս պահին 0(I) rh- (առաջին բացասական) արյան ԽԻՍՏ անհրաժեշտություն կա։ «Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ արյունատվության․ ձեր արյունը կյանքեր է փրկում։ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչև 13:00: Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով: Հեռ. 010-28-38-23 […]
12:55 09.02.2021
ԱԺ-ն սկսել է հերթական լիագումար նիստերի աշխատանքները: Արդեն երկրորդ նիստն է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վիճարկում է օրակարգում ընդգրկված նախագծերի առաջնահերթության հարցը: Խմբակցության անդամները հայտարարել են, որ հետպատերազմյան Հայաստանում կան շատ ավելի կարևոր հարցեր, քան ներառված 16 նախագծերն են: Իշխանությունը պնդել է, որ ոչինչ չի կարող խոչընդոտել ԱԺ բնականոն աշխատանքը, որի օրակարգային հարցերից են Վճռաբեկ […]
19:30 08.02.2021
Փետրվարի 3-ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի մի խանութից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ փետրվարի 2-3-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին խանութի դուռը, գողացել փող և օծանելիք: Հարուցվեց քրեական գործ։ Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց, որոնց […]