TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շենգավիթ վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի

20:11 20.02.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ին՝ ժամը 18.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 18.00, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Արցախի գույներն ու բնապատկերները լուսանկարներում․Սուրեն Սարումյանի ցուցահանդեսը Գյումրիում

17:15 20.02.2021

Գյումրիում բացված  «Ֆոտո Արցախ» ցուցահանդեսի  լուսանկարների հեղինակը գնդապետ Սուրեն Սարումյանն է՝ Արցախի Պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պատասխանատուն։ Սուրեն Սարումյանը նաև արձակագիր է, մի քանի պատմվածքների հեղինակ: Լուսանկարներում մինչև 44 օրյա պատերազմի Արցախն է՝ իր  բնապատկերներով և իր մարդկանցով, որոնք խաղաղ էին մինչև սեպտեմբերի 27-ը ։ Արցախի մասին են պատմում   հարուստ ու բազմերանգ  բնապատկերներով, գյուղերի  կոլորիտային […]

̰
Վրաստանի դատախազությունը հայտարարել է միջազգային խարդախության բացահայտման մասին

09:49 20.02.2021

Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ուկրաինայի քաղաքացու դեմ, ով փող է գողացել չեխական ընկերություններից մեկից և փորձել է այն օրինականացնել Վրաստանում, ասվում է նախարարության հայտարարության մեջ: Դատախազության տվյալներով ՝ Ուկրաինայի քաղաքացին իր ընկերությունը հիմնադրել է Վրաստանում 2019-ի մայիսին և հաշիվ բացել վրացական բանկում: Ավելի ուշ ՝ սեպտեմբերին, նա և իր հանցակիցները կոտրել են […]

̰
Շուտով կմեկնարկի արցախցիների կարիքների գնահատման ծրագիրը

19:27 19.02.2021

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, Արցախում ընտանիքների կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր իրականացնելու նպատակով, գործընկերային հիմունքներով աշխատանքի էր հրավիրել կամավորականների: Պատրաստակամություն հայտնածներն արդեն եռօրյա դասընթացների են մասնակցում՝ դրա ավարտից անմիջապես հետո ստացած գիտելիքները գործնականում կիրառելու համար: Այսօրվա դասընթացին ներկա է գտնվել նաև Արցախի սոցիալական գերատեսչության ղեկավար Մանե Թանդիլյանը, որը, ողջունելով մասնակիցներին, իր խոսքում անդրադարձել […]

̰
Մեր հավաքական ջանքերով հակահայկական և ոչ ճշմարտացի գովազդային պաստառը հանվել է. Ամերիկայի հայկական համագումար

14:27 19.02.2021

Ամերիկայի հայկական համագումարի և տեղի հայ համայնքի համատեղ ջանքերի շնորհիվ հակահայկական գրառում պարունակող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: «Մեր համատեղ ջանքերի շնորհիվ հակահայկական և ճշմարտությանը հակասող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր կապ են հաստատել Lamar գովազդային գործակալության հետ»,- նշվում է Ամերիկայի հայկական համագումարի Twitter-ի միկրոբլոգում: Through our […]

̰
ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության նախկին պետին, Երևանի նախկին քաղաքապետին և Երևանի քաղաքապետարանի ևս 2 նախկին պաշտոնյայի  մեղադրանք է առաջադրվել․ՔԿ

19:05 18.02.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի […]

̰
Արցախում ոստիկան է ձերբակալվել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

13:41 18.02.2021

Արցախում քրեական գործ է հարուցվել և ոստիկան է ձերբակալվել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից: «Սույն թվականի փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակիչը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկություններ էր փոխանցել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից 2021 թվականի […]

̰
Բիլ Գեյթսը հարուստ երկրներին կոչ է արել արհեստական միս ուտել

22:21 17.02.2021

Ամերիկացի գործարար, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը մարդկությունը կլիմայական աղետից փրկելու համար խորհուրդ է տվել հարուստ երկրներին անցնել 100 տոկոսանոց արհեստական մսի օգտագործման: Նա այդ մասին ասել է Technology Review պարբերականին տված հարցազրույցում: Գեյթսը հույս է հայտնել, որ բուսական սպիտակուցներին անցումը կօգնի 20 տոկոսով նվազեցնել անասնաբուծության ժամանակ տեղի ունեցող մեթանի արտանետումների ծավալը:

̰ ̰
Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերը զբոսաշրջային գրավիչ  ուղղություններ դառնալու  բավարար պոտենցիալ ունեն

20:15 17.02.2021

Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանները  զբոսաշրջային ուղղություններ դիտարկելու  համար ունեն  բավարար պոտենցիալ, հարուստ են բնական հուշարձաններով, սառնորակ աղբյուրներով ու անտառապատ տարածքներով, բայց  այդ ամենի մասին տեղեկատվությունն անհասանելի է տուրայցերով Շիրակի մարզ եկողներին։ Զբոսաշրջության ոլորտի փորձագետները անցած տարի են ուսումնասիրություններ կատարել Աշոցք և Սարապատ խոշորացված համայնքներում, քարտեզագրել են   հետաքրքրություն ներկայացնող վայրերը,  պարզել  են նաև այն խնդիրները ,որոնց […]

̰
Գյումրի-Բավրա ավտոճանապարհը և Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար

13:47 17.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի Ցողամարգ-Վարդաղբյուր ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Լոռու, Սյունիքի (բացի Սառնակունք-Զանգեր հատվածից), […]

̰
Տնտեսվարողներից կաշառք վերցնելու համար մեղադրվող ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է

19:10 15.02.2021

ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության երկու աշխատակիցներ, Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարողների մոտ ակնհայտ ապօրինի գործողությունների՝ մասնավորապես տարբեր խախտումներ չարձանագրելու համար, յուրաքանչյուր ամիս, որպես կաշառք պահանջում և նրանցից ստանում են տարբեր չափերի գումարներ։   Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021թ. […]

̰
Բազմամասնագիտական խմբերը Շիրակի մարզում այցելել են պատերազմում վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին   

18:45 15.02.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բազմամասնագիտական խմբերն այցելել են Շիրակի մարզ, կատարել պատերազմում վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց կարիքների գնահատում: Մասնագետները տեղում որոշում են վերին և ստորին վերջույթների անդամահատումից հետո զինվորականներին անհրաժեշտ պրոթեզի տեսակն ու ընտանիքին աջակցության տարբերակները: Միհրան Մհերյանցը ծանր վիրավորում է ստացել Հադրութում, մի քանի վիրահատություն է տարել, ձախ ոտքը […]

̰
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Գորիս․ ԵՄ արագ արձագանքման ծրագիրը աջակցում է ԼՂ-ից տեղահանված բնակչությանը

18:10 15.02.2021

Փետրվարի 12-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները՝ Քաղաքական բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը և Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանն այցելել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության պահեստ, որտեղ պահվում են հիգիենայի պարագաներ պարունակող 2420 ծանրոց, որից կօգտվի մարզում գտնվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 6000 անձ։ Հայտնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը։ Այցի […]

̰
«Արտահերթ ընտրություններին իմ մասնակցությունը բացառում եմ». Վազգեն Մանուկյան

17:43 15.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը գնացել է Ազատության հրապարակ՝ հանդիպելու և զրուցելու իրենց աջակցող քաղաքացիների հետ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վազգեն Մանուկյանն ինքն էր առաջարկել Ազատության հրապարակը դարձնել իրենց շտաբը և այնտեղ ամեն օր ժամը 17-ից 19-ը քաղաքացիների հետ հանդիպում-քննարկումներ ունենալ այնքան ժամանակ, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի: Վազգեն […]

̰
ԱԻՆ մասնագետներն ուսումնասիրել են Երևանի դպրոցներն ու մանկապարտեզները

15:16 15.02.2021

Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 մանկապարտեզի և 14 դպրոցի շենքեր ուսումնասիրության են ենթարկվել: Երևանի փրկարարական վարչության օպերատիվ խումբը փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանի գլխավորությամբ, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են այն կրթական հաստատություններ, որտեղ երկրաշարժից հետո որոշակի խնդիրներ են նկատվել: Ուսումնասիրություններն արվել են, որպեսզի տրված մասնագիտական կարծիքից հետո […]

̰
38 համարի երթուղին աշխատանքը վերսկսեց նոր շարժակազմով

14:45 15.02.2021

Այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 38 համարի երթուղին։ Այսուհետ 11 փոքր ավտոբուսով համալրված երթուղին առավոտյան 07։00-ից կաշխատի Ծարավ Աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ […]

̰
Փետրվարի 15-ին բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կընդունեն երեխաներին

23:23 14.02.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ուղեկցությամբ այսօր այցելել է համայնքային դպրոցներ ու մանկապարտեզներ, որտեղ երկրաշարժից հետո նկատվել են որոշակի խնդիրներ։ Այս մասին տեղեկացին Երևանի քաղաքապետարանից։ Շրջայցին մասնակցել են նաև փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, վարչական շրջանների ղեկավարներ։ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանը հավաստիացրել է, որ դպրոցների […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

22:21 14.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին առանձին շրջաններում, 17-19-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-19-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-19-ը կնվազի Odi։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է […]

̰
Վաղը նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին

17:21 14.02.2021

Վաղը՝ փետրվարի 15-ին, նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Սկսած առավոտյան ժամը 07.30-ից, թվով 11 ավտոբուս կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչեւ Երեւանի ՋԷԿ և հակառակ ուղղությամբ։

̰
Առաջիկա ժամերին Շենգավիթ վարչական շրջանում կվերականգնվի ջրամատակարարման գործող ռեժիմը

13:42 14.02.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ Շահագործման և Տեխնիկական տնօրինությունների մասնագետներն ավարտել են խողովակաշարի 2 վթարված հատվածների վերանորոգումը: Այսօր առավոտյան մոտ ժամը 9.00-ին եռակցվել է վերջին բացված կարը, որից հետո «Ձորաղբյուր – ԵրՀԷԿ» ջրաղբյուրի անձնակազմը բացել է փականները: Ներկայումս ջուրն աղբյուրից անխափան հոսում է դեպի Շենգավիթ: Արդեն առաջիկա ժամերին վարչական շրջանում կվերականգնվի ջրամատակարարման գործող ռեժիմը:

̰
Շենգավիթում վթարված ջրագծի փոխարեն նախատեսվում է կառուցել նորը

20:44 13.02.2021

Ինչպես արդեն տեղեկացրել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, «Ձորաղբյուր – ԵրՀԷԿ» ջրաղբյուրից դեպի Շենգավիթ ձգվող 700մմ տրամագծով խողովակաշարը Երևանյան լճի հարակից տարածքում վթարվել է՝ տալով վայրկյանում 130 լիտրից ավել հոսակորուստ: Որպես հետևանք՝ նշված վարչական շրջանում խաթարվել է ջրամատակարարման գործող ռեժիմը, և, չնայած ընկերության կողմից այլընտրանքային խողովակաշարերով ջրի լրացուցիչ քանակի վերուղղմանը դեպի Շենգավիթ, համայնքում զգացվում է ջրի […]

̰
Մոտ 40 հետցնցում է գրանցվել, որոնք չեն զգացվել․ Սոս Մարգարյան

18:00 13.02.2021

‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության›› տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը այսօր գրանցված երկրաշարժի ու նաև հետցնցումային ակտիվության մասին, ժամը 17։30-ի տվյալներով, «Հորիզոնին»  մանրամասներ է փոխանցել։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
AstraZeneca պատվաստանյութը ՄԹ-ում կփորձարկվի երեխաների վրա

16:25 13.02.2021

Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca դեղագործական ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ բրիտանական պատվաստանյութը կփորձարկվի 6-ից 17 տարեկան 300 երեխաների և դեռահասների խմբի վրա: Այս մասին ասվում է Օքսֆորդի համալսարանի շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ: Մեծ Բրիտանիայում, ԵՄ երկրներում և մի շարք այլ երկրներում 18 տարեկանից բարձր անձանց պատվաստման համար հաստատված դեղամիջոցի կլինիկական փորձարկումները տեղի կունենան Բրիսթոլում, […]

̰
Այրված աղբամաններ Արաբկիր վարչական շրջանում

14:31 13.02.2021

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Արաբկիր վարչական շրջանում աղբամաններ են այրվել: «Համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով»։

̰
Կրակված փամփուշտները գյումրեցի արվեստագետի ձեռքում խաչերի են վերածվում․բոլորը նվիրում է արցախյան պատերազմում վիրավորված տղաներին

20:50 12.02.2021

Մարտի դաշտում կրակված փամփուշտները գյումրեցի Արտակ Թադևոսյանի   արվեստանոցում  նորից զարդի են վերածվում, թեև հակառակն անելու պահանջն ավելի մեծ  է։ Սկսած 2016 թվականից արվեստագետն իր գործերով  խաղաղության կոչ է հնչեցնում աշխարհի բոլոր պատերազմող ու հակամարտող կողմերին, բայց համամարդկային արժեքներն իզորու չեն աշխարհաքաղաքական շահերի դեմ պայքարել ։ Առաջնագծում  ծանր մարտերի ու  դիրքերում սխրանքներ գործող, կյանքը զոհող  զինվորի  մասին լուրերն […]

̰
Այրված աղբաման Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

19:11 12.02.2021

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Կրկին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան` կրկին աղբաման է այրվել, ևս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավորության պատճառով»։

̰
Փետրվարի 12-16-ը ջրի ճնշման անկում կնկատվի Շենգավիթ վարչական շրջանում

16:43 12.02.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ից մինչև փետրվարի 16-ը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նշված հասցեների 3-ից բարձր հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում. Բագրատունյաց 1-ից 53, Եղ.Թադևոսյան 7-ից 22, Ս.Տարոնցի 1-ից 7, Մանանդյան 16-ից 34, Հ.Հովհաննիսյան 10, 10/1, Արտաշիսյան 40-ից 79, Շիրակի 2-ից 56, Վերին Շենգավիթ […]

̰
Հաստատում ենք 161 հատ 8.5 մետրանոց ավտոբուսների գնումը. Մարության

13:33 12.02.2021

Երևանի ավագանու որոշման նախագծով՝ Երևանի 2021 թվականի բյուջեում փոփոխություններ են արվում: «Նախատեսել ենք 15 մլրդ 693 միլիոն 410 հազար դրամ բաշխումը հետևյալ սկզբունքով՝ ավտոբուսների ձեռքբերումների մասով նախատեսել ենք նախորդ 8 միլիարդից 4 միլիարդն ունեինք, 3 միլիարդ 200 միլիոն ավելացնել, գումարած դրան՝ նախատեսվել է ավտոբուսների ձեռքբերման մասով 6 միլիարդ 421 միլիո»,- ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ […]

̰
Հսկա կապիկը Դուբայի կենդանաբանական այգում հարձակվել է «Զենիթի» ֆուտբոլիստի վրա

12:47 12.02.2021

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբայի հետ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Դուբայում՝ ուսումնամարզական հավաքի ժամանակ: 32-ամյա ֆուտբոլիստը կենդանաբանական այգում ծաղրել է կապիկին՝ փորձելով գրավել նրա ուշադրությունը: Կապիկին դուր չի եկել Ձյուբայի պահվածքը, և նա հարձակվել է ֆուտբոլիստի վրա: Սակայն ճաղավանդակը, որում գտնվում էր կապիկը, նրան օգնել է խուսափել վնասվածքներից:

̰
BACK_TO_TOP