ԱԺ լիագումար նիստում քննարկվել են սպորտի ոլորտի վերաբերյալ նախագծեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC

ԱԺ լիագումար նիստում քննարկվել են սպորտի ոլորտի վերաբերյալ նախագծեր

18:31 22.01.2025

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Նախագիծը քննարկվել է ԱԺ այսօրվա լիագումար նիստում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարցի զեկուցման ընթացքում նշել է, որ մարզահամալիրը կպահպանվի որպես սպորտային ենթակառուցվածք՝ հնարավորություն ստեղծելով սպորտի զարգացման ռազմավարությամբ նախանշված կարևորագույն միջոցառումների իրականացման համար:

Նախարարի խոսքով՝ նախագիծն ամբողջությամբ համահունչ է Կառավարության՝ ոլորտում վարվող պետական քաղաքականությանը և ռազմավարությանը:

«Մարզահամալիրն ունի լայն հնարավորություններ համապատասխան ննջարանային մասնաշենքով՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, ապահովված է համապատասխան մարզադահլիճներով՝ յուրաքանչյուրը 1600 քառակուսի մետր մակերեսով, որոնցից մեկն ամբողջությամբ համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին: Մյուս մարզադահլիճը կարող է ծառայել տարբեր մարզաձևերի համար, օրինակ՝ ըմբշամարտի, բռնցքամարտի, ձյուդոյի»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ այն կարող է մրցաշարերի կազմակերպման վայր լինել՝ ապահովելով ժամանող թիմերի մարզումային ենթակառուցվածքները, բարելավելով ՀՀ-ի կողմից մրցաշարերի կազմակերպման որակը։ Մարզահամալիրում կարող են կազմակերպվել նաև ուսումնամարզական հավաքներ:

Հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը ներկայացրել է նախաձեռնության վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաև «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցումից հետո լրամշակվել են «ֆիթնես», «ֆիթնես կենտրոն» և «մարզասրահ» հասկացությունների սահմանումները: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել:

«Նախագիծն անդրադառնում է մի շարք ուղղություններով սպորտի ոլորտում պետական քաղաքականության բարելավմանը: Առաջին ընթերցումից հետո հստակեցվել են համապատասխան նորմերը, ըստ որոնց՝ կենտրոնների գործունեությունը դիտվելու է որպես ծանուցման ենթակա գործունեություն, իսկ մարզիչների համար հավաստագրման պահանջ է սահմանվել: Հստակեցվել են նաև անցումային դրույթները»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ լրամշակվել են հատկապես այն դրույթները, որոնք վերաբերում են մասնավորի հետ համագործակցությանը:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է մարզերում մասնավոր լողավազաններում դպրոցականների լողի պարապմունքների ֆինանսավորման պետական ծրագրին.

«Օրենսդրական այս փոփոխությամբ ինստիտուցիոնալ իրավական ամրագրում է ապահովվում, որը հնարավորություն կտա տարբեր տարիքային խմբերի համար տարբեր մարզաձևերով կարևոր ծրագրեր իրականացնել՝ մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ»:

Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

17:40 09.08.2025

Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Իսպանիայում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Cadena SER ռադիոկայանը: Միջադեպը տեղի է ունեցել Վալենսիայի ինքնավար համայնքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:30-ին: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և մարել վթարից հետո առաջացած հրդեհը: Վթարի պատճառը հայտնի չէ։ Քաղաքացիական գվարդիան կանցկացնի միջադեպի հետաքննություն։ ...

Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում են

17:28 09.08.2025

Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում են

Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտի հրշեջ ծառայությունը, որտեղ մի քանի օր է, ինչ մոլեգնում է խոշոր անտառային հրդեհ, չի կարողանա այն վերահսկողության տակ վերցնել մինչև օգոստոսի 10-ի երեկոն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ծառայության ղեկավար, գնդապետ Քրիստոֆ Մանին, որի ելույթը հեռարձակվել է BFMTV հեռուստաալիքով: «Հրդեհը վերահսկողության տակ չի լինի մինչև կիրակի երեկո»,-ասել է նա։ […] ...

Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել․ ԶԼՄ

17:12 09.08.2025

Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել․ ԶԼՄ

Լիբանանի բանակի առնվազն վեց զինծառայող է զոհվել երկրի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի մոտակայքում զինամթերքի պայթյունի հետևանքով, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը ՝ հղում անելով ռազմական հրամանատարության աղբյուրներին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինժեներական զորքերի ստորաբաժանումը գործողություն էր իրականացնում շիական «Հըզբոլլահին» պատկանող զենքի պահեստի ապամոնտաժման համար։ Հաստատությունը գտնվում էր Վադի Զիբկին շրջանում […] ...

Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան տուժածներ

16:58 09.08.2025

Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտու հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

16:46 09.08.2025

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ «Կիպրոսը ջերմորեն ողջունում է Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Այս պատմական համաձայնագիրը լավ պահ և մեծ հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության և իրական զարգացման համար՝ ամբողջությամբ հարգելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը և հիմնված միմյանց սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության […] ...

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը․ ՆԱՏՕ-ի խոսնակ

16:33 09.08.2025

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը․ ՆԱՏՕ-ի խոսնակ

ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը. «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահին խաղաղության մեջ ներդրում ունենալու համար։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով։ ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել մեր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,-X-ում […] ...

BACK_TO_TOP