Գյումրիում Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը կունենա սեփական մասնաշենք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Գյումրիում Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը կունենա սեփական մասնաշենք

19:51 04.03.2019

Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, բազմակի ռեկորդակիր Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցը Գյումրիի Տեքստիլ թաղամասից կտեղափոխվի Նորավան թաղամաս: Մարզադպրոցին հատկացվել է նոր մասնաշենք,որի վերանորոգման համար քաղաքային բյուջեից կծախսվի 21 միլիոն դրամ:

Նախագծման աշխատանքները ընթացքի մեջ են, որի ավարտից է կախված շինմրցույթի անցկացումը: Բայց այս ընթացակարգերը չեն խանգարում մասնաշենքից աղբի տեղափոխման կամ միջնապատերի քանդման աշխատանքների ձեռնարկմանը, որոնք մարզիկներն ու մարզիչներն իրենց ուժերով են անելու:

 
Նախկին տեքստիլագործների ակումբի այս փոքր տարածքը դեռ 1970-ականներից ծանրամարտիկների համար մարզումների դահլիճ  է ծառայել: Այստեղ մարզվել, օլիմպիական չեմպիոն են դարձել Իսրայել Միլիտոսյանը, աշխարհի կրկնակի ռեկորդակիր Խաչատուր Քյափանակցյանը, Սերգեյ Չախոյանը, Տիգրան Մարտիրոսյանը և այլք:
 

Գյումրիի ծանրամարտի դպրոցը հետագայում վերածվում է օլիմպիական ռեզերվի մարզադպրոցի և 2011 թվականից անվանակոչվում  ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանի անունով: Լեգենդար ծանրորդը, սակայն, այստեղ երբեք չի մարզվել:  Իսկ պայմանները նույն են մնացել տասնյակ տարիներով: 75 մարզիկ է մարզվում նեղ ու հարմարություններից զուրկ  մարզադահլիճում:

«Շենքը հարմարեցված է, դահլիճը շատ նեղ է, ծանրահարթակները` շատ մոտ: Վտանգավոր է, մեկը մյուսին խանգարում է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է ՀՀ վաստակավոր մարզիչ  Վահան Բիչախչյանը։
Մարզումների տարածքն ընդլայնելու տեղ չունեն, իսկ հանդերձարանը 75 մարզիկների համար միակն է: Ի դեպ, քաղաքապատկան  մարզադպրոցը  համայնքի սեփականությունը  չէ:
Վարձակալությամբ գործող մարզադպրոցը միայն 40 տարի անց է ունենալու իր սեփական տարածքը: Շենքը, որտեղ տեղ են հատկացրել, «Արևիկ» մանկապարտեզի մասնաշենքն է: Նույն մանկապարտեզի մի հատված ներկայումս բնակելի է: Մարզադպրոցին հատկացված մասնաշենքն էլ պետք է հիմնանորոգվի:
    
Հաշվարկել են, որ այս շենքի հիմնանորոգումն ավելի  քիչ ծախսեր կպահանջեն: Գումարի չափը ավագանին հաստատել  է, կազմում է 21 միլիոն դրամ: Դրանով վերանորոգելու են նաև կաթացող տանիքը, հեռացնելու են շենքի հիմքերում տարիներ շարունակ  կուտակվող ջրերը:
Տեքստիլ թաղամասից մարզադպրոցը նախատեսում են Նորավան թաղամաս տեղափոխել  6 ամիս հետո: Տնօրենն ու մարզիչները վստահ են, որ իրենց սաներին չեն կորցնի, ավելին, տեղանքին մոտ գտնվող գյուղական համայնքներից ևս կկարողանան նոր սաների ընդգրկել:
Այս ընթացքում մարզադպրոցը կշարունակի աշխատել նախկին տարածքում: Հիմա պատրաստվում են մարտի 5-15-ը կայանալիք պատանիների աշխարհի առաջնությանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

12:45 12.08.2025

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 1-4 հաշվով պարտվել է «Օռլանդո Սիթիին»։ Հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի առաջատար Լիոնել Մեսսին։ «Օռլանդոն» 44 միավորով չորրոդ տեղ է բարձրացել Արևելյան կոնֆերենցիայում, «Ինտեր Մայամին» 42 միավորով 6-րդն է։   ...

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

12:34 12.08.2025

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

Գլխավոր դատախազությունը պահանջում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին […] ...

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

12:27 12.08.2025

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

12:21 12.08.2025

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ 36-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ և ապօրինի պահում է մարիխուանա։ Օգոստոսի 7-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, և օգոստոսի 8-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ, հողամասում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված […] ...

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP