19:12 19.09.2018
Այս մրցաշրջանից Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես կգան ինը ակումբներ, նախկին վեցի փոխարեն: Նախորդ առաջնության վեց թիմերին միացան «Արցախ»-ը, «Լոռի»-ն և «Արարատ-Արմենիա»-ն:
Մրցաշրջանի մեկնարկից առաջ հայկական ֆուտբոլային ակումբները, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ շատ ակտիվ էին տրանսֆերային շուկայում:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իրենց կատարած ձեռքբերումներով աչքի էին ընկնում «Փյունիկ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Այս ակումբները, կարելի է ասել, որ ամբողջությամբ փոխեցին իրենց կազմերը:
Կարելի է առանձնացնել նաև Վանաձորի «Լոռի»-ի տրանսֆերային գործունությունը. հենց այս ակումբն է այժմ գլխավորում Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը: Լոռեցիները, նախորդ առաջնությունից սկսած, երբ կազմավորվեց թիմը և հանդես էին գալիս Առաջին խմբի առաջնությունում, ակտիվ աշխատում էին տրանսֆերային շուկայում:
Ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո հեղինակավոր transfermarkt.com կայքը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն խմբի ակումբների տրանսֆերային արժեքները: Ըստ հեղինակավոր կայքի՝ հայկական ակումբների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 32.6 մլն եվրո: Նախորդ առաջնության մասնակից ակումբների ընդհանուր արժեքը կազմել է 25.7 մլն եվրո:
Հայկական ակումբներից ամենաբարձրը «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստների տրանսֆերների համագումարն է, որը կազմում է 6.28 մլն եվրո: Առաջնության նորեկի կազմում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի միանգամից չորս ֆուտբոլիստ: Վլադիմիր Խոզինի, Չարլզ Մոնսալվոյի, Դմիտրի Գուզի և Գոռ Մալաքյանի տրանսֆերները գնահատվում են 400 հազար եվրո: Կոլումբացի հարձակվող Մոնսալվոյի տրանսֆերային արժեքը, ի տարբերություն մյուս երեքի, զգալի նվազել է, նրա տրանսֆերի նախկին արժեքը կազմում էր 600 հազար եվրո:
«Արարատ-Արմենիա»-ի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Երկրորդ տեղում է Երևանի «Փյունիկ»-ը, որի ընդհանուր տրանսֆերների արժեքը կազմում է 5.25 մլն եվրո: Երևանյան ակումբի կազմում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի Մաքսիմ Ժեստոկովը, նրա տրանսֆերային արժեքը կազմում է 400 հազար եվրո: 27-ամյա ռուս պաշտպանի տրանսֆերը 200 հազար եվրոյով բարձրացել է:
«Փյունիկ»-ի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Երրորդը Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ն է, որի ֆուտբոլիստների տրանսֆերների համագումարը կազմում է 5 մլն եվրո: Չեմպիոնների տրանսֆերային արժեքը, ի տարբերություն նախորդ առաջնության, նվազել է 2.7 մլն եվրոյով: Ալաշկերտցիների կազմում միանգամից հինգ ֆուտբոլիստ՝ Էդգար Մանուչարյանը, Հրայր Մկոյանը, Օգնեն Չանչարևիչը, Արտակ Եդիգարյանը և Տարոն Ոսկանյանը, թիմում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունեն՝ 300 հազար եվրո: Հայաստանի հավաքականի թեկնածու Էդգար Մանուչարյանի տրանսֆերային արժեքը զգալիորեն նվազել է՝ 500 հազարից իջնելով 300 հազար:
«Ալաշկերտ»-ի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերներին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Գանձասար Կապան»-ը իր ֆուտբոլիստների տրանսֆերների համագումարով չորրորդն է՝ 3.4 մլն եվրոյով: Կապանցիների կազմում ամենաթանկ ֆուտբոլիստը Զամբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան է: Աֆրիկացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 300 հազար եվրո:
«Գանձասար Կապան»-ի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Իր ֆուտբոլիստների 3.23 մլն եվրո տրանսֆերների համագումարով Երևանի «Բանանց»-ը հինգերորդն է: Երևանյան ակումբում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի պաշտպան Իլյա Գուլտյաևը: Ռուս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 300 հազար եվրո:
«Բանանց»-ի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վեցերորդը Գյումրիի «Շիրակ»-ն է՝ 2.85 մլն եվրոյով: Պայմանավորված խաղերի հետ կապված հայտնի սկանդալի պատճառով գյումրեցիների կազմում զգալի փոփոխություններ եղան: Չնայած դրան՝ «Շիրակ»-ի ֆուտբոլիստների տրանսֆերների համագումարում զգալի փոփոխություն չեղավ, 3.4 մլն-ից իջնելով 2.85 մլն: Շիրակցիների կազմում ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունի Մուսա Բակայոկոն: 21-ամյա աֆրիկացու տրանսֆերը գնահատվում է 225 հազար եվրո:
«Շիրակ»-ի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Առաջնության նորեկներից Երևանի «Արցախ»-ը, իր ֆուտբոլիստների տրանսֆերների 2.4 մլն եվրո համագումարով, յոթերորդն է: Ռաֆայել Նազարյանի սաներից ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունի Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը՝ 200 հազար եվրո:
«Արցախ»-ի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ութերորդը բարձրագույն խմբի անակնկալ առաջատար «Լոռի»-ն է: Վանաձորցիների ֆուտբոլիստների տրանսֆերների համագումարը 2.2 մլն եվրո է: «Լոռի»-ի ղեկավարությունը թիմը համալրել է հիմնականում աֆրիկացի երիտասարդ ֆուտբոլիստներով, ովքեր Հայաստանի առաջնությունում ցուցադրած խաղով բարձրացրել են իրենց տրանսֆերների գները: Լոռեցիների կազմում ամենաբարձր տրանսֆերային գինը ունի 19-ամյա նիգերիացի կիսապաշտպան Իսահ Ալիյուն: Նրա տրանսֆերը գնահատվում է 200 հազար եվրո: «Լոռի»-ն Բարձրագույն խմբի ակումբներից միակն է, որի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները վերջին ամսվա ընթացքում միայն բարձրացել են:
«Լոռի»-ի ֆուտբոլիստների տրանսֆերներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վերջին՝ ութերորդ տեղում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատ»-ը: ԽՍՀՄ 1973 թվի չեմպիոնների ներկայիս ֆուտբոլիստների տրանսֆերների համագումարը 2 մլն եվրո է: Արարատցիների կազմում ամենաթանկ ֆուտբոլիստը Դմիտրի Մալյական է: Ռուս պաշտպանի տրանսֆերը գնահատվում է 200 հազար եվրո:
«Արարատ»-ի ֆուտբոլիստների տրանսֆերներին կարող եք ծանոթանալ այստեղ:
18:39 27.06.2025
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետԱշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) նախագահ Վերն Բյուքենանին եւ փոխնախագահ Դինա Տիտուսին: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի կարեւոր դերակատարման համար Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության զարգացման […] ...
18:30 27.06.2025
Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել«Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյի հետ աշխատանքն ավարտելու մասին: Անգլիական ակումբը և 48-ամյա մասնագետը խզել են պայմանագիրը: Նիստելրոյը ակումբը մարզում էր 2024 թվականի նոյեմբերից: Մինչև այդ, նա «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի օգնականն էր, այնուհետև գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Ավարտված մրցաշրջանում «Լեսթերը» դուրս է մնացել Պրեմյեր լիգայից: Թիմը 38 խաղում վաստակել է 25 […] ...
18:24 27.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտեՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել ՀՀ քննչական կոմիտեի շենք։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ նա որոշ ժամանակ քայլել է ոտքով Էջմիածնից, ապա նստել է մեքենա և ուղևորվել Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ […] ...
18:16 27.06.2025
Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր ենՍիսիանում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը բացվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, […] ...
18:08 27.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետԹուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ ...