Լուկա Մոդրիչը դատապարտվել է ութ ամսվա պայմանական ազատազրկման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

Լուկա Մոդրիչը դատապարտվել է ութ ամսվա պայմանական ազատազրկման

17:02 22.09.2018

«Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հարթել է Իսպանիայի հարկային մարմինների հետ ունեցած խնդիրները:

Խորվաթ ֆուտբոլիստն ընդունել է իր մեղքը 2013թ. 290 հազար եվրո, 2014թ. 580 հազար եվրո հարկեր չվճարելու հարցում: Մոդիրչը պետք է վճարի այդ գումարը, ինչպես նաև որպես տուգանք կվճարի 350 հազար եվրո: Բացի այդ՝ նա ութ ամիս պայմանական ազատազրկման կենթարկվի:

Մոդրիչը գումարները դուրս էր բերել Լյուքսեմբուրգում գրանցված ընկերության օգնությամբ, այդ ժամանակ նրա գործերով զբաղվել է իր կինը: Գումարի մի մասը խորվաթ կիսապաշտպանն արդեն վճարել է:

Նշենք, որ Իսպանիայում առաջին անգամ կատարած տնտեսական հանցագործությունների համար սովորաբար դատապարտվում են մինչև երկու տարի պայմանական ազատազրկմամբ: Նմանատիպ պատժամիջոցների են ենթարկվել Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Պրիմերայի մի շարք այլ ֆուտբոլիստներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի պաշտպանության նախարարը կարող է չմեկնել Մոսկվա՝ Պահալգամի ահաբեկչության պատճառով

19:50 04.05.2025

Հնդկաստանի պաշտպանության նախարարը կարող է չմեկնել Մոսկվա՝ Պահալգամի ահաբեկչության պատճառով

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը կարող է այս տարի չմասնակցել Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին, ինչպես նախատեսված էր ավելի վաղ: Այս մասին հայտնում է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարի փոխարեն Հնդկաստանը, հավանաբար, կներկայացնի նրա տեղակալ Սանջայ Սեթը։ Որոշումը, ըստ աղբյուրների, կապված է Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրման հետ՝ Պահալգամում (Հնդկական միության […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

19:42 04.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 39 մարդ է զոհվել

19:30 04.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 39 մարդ է զոհվել

Առնվազն 39 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, զոհվել է շաբաթ օրը Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ուժերը կիրակի օրը շարունակում են նոր հարվածներ հասցնել պաղեստինյան անկլավին։ Այսպիսով, Խան Յունիսում բնակելի շենքը ռմբակոծվել է, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Մեկ այլ միջադեպի ժամանակ հարված է հասցվել […] ...

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

19:11 04.05.2025

Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Բերդի Նավուր բնակավայրից Ճամբարակի Թթուջուր բնակավայր բերող ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա և ստացա խոստում, որ դրանք արագ կլուծվեն»։   ...

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

18:50 04.05.2025

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լքել է բուժհաստատությունը և չեղարկել առաջիկա օրերի բոլոր պլանները։ Պետության ղեկավարն ինքը կդիմի հանրությանը, երբ ապաքինվի, Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության (RTS) եթերում ասել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սինիշա Մալին։ «Նա ժամը 17:00-ից հետո դուրս է եկել Ռազմաբժշկական ակադեմիայից: Ես խոսել եմ նրա հետ, նա ասել է, որ իրեն ավելի […] ...

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

18:30 04.05.2025

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ պաշտոնական այցերով կմեկնի Պակիստան և Հնդկաստան՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Արաղչին կայցելի Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի նրանց հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Սրանից հետո նա պետք է […] ...

BACK_TO_TOP