12:50 13.11.2024
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսի՝ Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին լուրերին։
«Հայաստանի հավաքականում այլ մարզիչ են նշանակել, ոչ Ռաուլին։ Նա չի եղել իմ մանկության կուռքը։ Ես ընդհանրապես չունեմ կուռքեր։ Ես Ռաուլի խաղը տեսել եմ միայն տեսանյութերով»,- Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջիկա խաղերում Հայաստանի հավաքականը գլխավորելու է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանը։
13:22 19.05.2025
Մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում մայիսի19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է, 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների […] ...
13:15 19.05.2025
«Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական գավաթը«Վիլյառեալի» դեմ 37-րդ տուրի հանդիպումից (2-3) հետո «Բարսելոնան» ստացել է Իսպանիայի Լա լիգայի չեմպիոնական գավաթը։ «Բարսելոնան» 36-րդ տուրում մրցակցի դաշտում «Էսպանյոլին» 2-0 հաշվով հաղթելուց հետո էր դարձել երկրի չեմպիոն։ Սա կատալոնական ակումբի 28-րդ չեմպիոնությունն է։ ...
13:07 19.05.2025
Ապօրինի շինարարությունը Երևան քաղաքում տեղ չունի. ԱվինյանԱպրիլ ամսվա ընթացքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով ընդհանուր առմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 81 արձանագրություն: Անդրադառնալով ապօրինի շինարարության դեմ պայքարին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ որևէ տեսակի ապօրինի շինարարություն Երևանում ընդունելի չէ: «Այս վերահսկողական մեխանիզմները, այս պայքարը, այս արձանագրումները, քանդումները, որոնք իրականացվում են, վստահորեն, մեր մշակույթում և վարվելակերպում […] ...
13:00 19.05.2025
Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասինԿիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն անընդունելի է համարում 2025 թվականին ադրբեջանական կողմի դրսևորումները, հայ գերիների շինծու դատավարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անիտա Դիմիտրիուն նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու Բաքվող ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցին: Նա ընդգծեց, որ այդ չափազանց զգայուն հարցի վերաբերյալ Կիպրոս դիրքորոշումը […] ...
12:53 19.05.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 138-ը՝ արտակարգՄայիսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 530 դեպք, որից 138-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 45, փլուզման, երկրաշարժի, դարափուլի, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 1-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, տեղատարափ անձրևի, դժբախտ պատահարի՝ 2-ական, քարաթափման, վայրի կենդանիների հարձակման՝ 3-ական, ուժեղ կարկուտի՝ 6, թունավորման՝ 10, օձի նկատման՝ 25, կեղծ ահազանգի՝ 8, ուժեղ քամու՝ 7, ինքնասպանության […] ...
12:47 19.05.2025
4 բրոնզե՝ մեդալ կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայիցՌուսաստանի Դաշնության «Սիրիուս» կրթական կենտրոնում մայիսի 10-17-ն առաջին անգամ անցկացվել է կենսաբանության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 15 պետության 75 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են 10-րդ դասարանի աշակերտ Սառա Հակոբյանը («Հերացի» ավագ դպրոց), 11-րդ դասարանի աշակերտներ Լևոն Հայրապետյանը («Հերացի» ավագ դպրոց), Անահիտ Հունոյանը ու Բաբիկ Սարգսյան («Ֆոտոն» վարժարան), Միլենա Հայրապետյանը (ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոց) և Լիլիա Կարապետյանը (Երևանի թիվ 184 ավագ դպրոց)։ Օլիմպիադայում 4 […] ...