Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ «Ինտերը» միշտ մեկ ֆուտբոլիստ ավելի ունի դաշտում․ Ալեսանդրո Բարբանո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+17.37 oC

Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ «Ինտերը» միշտ մեկ ֆուտբոլիստ ավելի ունի դաշտում․ Ալեսանդրո Բարբանո

18:55 30.01.2024

Իտալական Corriere dello Sport-ի լրագրող Ալեսանդրո Բարբանոն գովեստի խոսքեր է ասել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին.

«Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ «Ինտերը» միշտ մեկ ֆուտբոլիստ ավելի ունի դաշտում։ Նա տակտիկական ինտելեկտի, տեխնիկայի ու փորձի համադրումն է։ Հայ ֆուտբոլիստը մյուսներից մեկ ակնթարթ ավելի արագ է տեսնում իրավիճակը, գնդակի ուղղությունը։ Երբ նա այդ բնազդն օգտագործում է սեփական տուգանային հրապարակում, կարող է պաշտպանությանը հանել հարվածի տակից, ինչպես նաև օգնել թիմին սկսել գրոհ։ Խեղճ «Ռոմա», որը թույլ տվեց նրան հեռանալ»,- իտալացի լրագրողի խոսքերը մեջբերել է fcinter1908.it-ը։

Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 78 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում: Վերջերս Մխիթարյանն «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգել էր 2 տարով՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

22:28 19.05.2025

Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու Թրամփը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները և արտահայտվել դրանց հետագա կարգավորման օգտին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ՝ 9-ը 9-ի դիմաց գերիների փոխանակման հարցը։ «Նշվել է […] ...

Փաշինյան-Ալիև հանդիպում 7 ամսվա դադարից հետո. ի՞նչ սպասել առաջիկայում

22:19 19.05.2025

Փաշինյան-Ալիև հանդիպում 7 ամսվա դադարից հետո. ի՞նչ սպասել առաջիկայում

Ընդամենը օրեր առաջ յոթ ամսվա դադարից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դարձյալ հանդիպեցին: Սա խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո առաջին անգամն էր: Ի՞նչ սպասել այդ հանդիպումից և ի՞նչ զարգացումներ կարող են առաջիկայում տեղի ունենալ մեր տարածաշրջանում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում: ...

Հայաստանի գեղասահորդները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի

22:11 19.05.2025

Հայաստանի գեղասահորդները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի

Հայաստանը ներկայացուցչական կազմով կմասնակցի գեղասահքի օլիմպիական վարկանիշային մրցաշարի, հաղորդում է մարզաձևի ֆեդերացիան: Սեպտեմբերին Պեկինում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Սեմյոն Դանիլյանցը, Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև պարային զույգը և Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։ 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ օլիմպիական մեդալակիր Ֆեդոր Կլիմովի գլխավորությամբ: […] ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարից (թարմացված)

22:04 19.05.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարից (թարմացված)

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ, «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը շրջվել է, բռնկվել և բախվել գազատարին՝ վնասելով այն․ առաջացած հրդեհից բռնկվել են մոտակայքում կայանած ավտոմեքենաները։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։ […] ...

SHANTNEWS

22:00 19.05.2025

SHANTNEWS

ՆԳՆ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանական համաշխարհային 4-րդ գագաթաժողովին

21:48 19.05.2025

ՆԳՆ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանական համաշխարհային 4-րդ գագաթաժողովին

Մայիսի 12-15-ը ՆԳ նախարարության պատվիրակությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված 4-րդ Ոստիկանական համաշխարհային գագաթաժողովին: ԱՄԷ կատարած այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հյուրընկալող կողմի ու գործընկեր այլ երկրների ոստիկանությունների ղեկավար կազմի հետ: Մայիսի 13-ին Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է գագաթաժողովի բացման արարողությանը, այնուհետև՝ «Տարածաշրջանային անվտանգության […] ...

BACK_TO_TOP