Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը պատրաստվում են «դարի մենամարտին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը պատրաստվում են «դարի մենամարտին»

12:50 30.06.2023

Միլիարդատերեր Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը պատրաստվում են «դարի մենամարտին», որը պետք է տեղի ունենա նրանց միջև Լաս Վեգասում խառը մենամարտերի (MMA) կանոնների համաձայն և UFC-ի հովանու ներքո։ Առաջիկա մենամարտի երկու մասնակիցներն էլ   հրապարակել են  իրենց մարզումների կադրերը։

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը  մարզվել է բրազիլական ջիու-ջիցուի վարպետ Լեքս Ֆրիդմանի հետ։

«Մենք Իլոն Մասկի հետ մի քանի ժամ մարզվել ենք։ Ես աներևակայելի տպավորված եմ նրա ուժով,   ոտքերով աշխատելու վարպետությամբ,  գետնի վրա ունեցած հմտություններով:  Շատ ոգեշնչող է, որ Իլոնն ու Մարկը   հրապարակայնորեն քարոզում են մարտարվեստը, բայց ես կարծում եմ, որ ավելի լավ է, նրանք շարունակեն պարապել, այլ ոչ թե ռինգում կռվել», – ասել է Ֆրիդմանը:

Ցուկերբերգը, առանձնապես չի գովազդում իր մարզումները, սակայն հայտնի է, որ  Ֆրիդմանը նրա հետ ևս աշխատել է։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մասկը հունիսին մարտահրավեր նետեց Ցուկերբերգին, երբ Meta-ի ղեկավարը հայտարարեց Twitter-ին մրցակից ստեղծելու ցանկության մասին: Մասկն առաջարկեց մենամարտել Լաս Վեգասում MMA-ի կանոններով, և այս մարտահրավերն ընդունվեց։

Tesla-ի հիմնադիրին փորձել է հետ պահել կռվից իր մայրը՝ Մեյ Մասկը, ով առաջարկել է «խոսքերով մենամարտ» կազմակերպել, սակայն գործարարը չի լսել նրան։

Twitter-ի սեփականատիրոջ հայրը՝  Էրոլ Մասկը,  նույնպես դեմ է արտահայտվել Ցուկերբերգի հետ մենամարտին։

«Բանն այն է, որ եթե այս խելահեղ կռիվը տեղի ունենա, և եթե Իլոնը ծեծի այս տղային, ապա նրան կկոչեն «խուլիգան»: Ի վերջո, Իլոնը շատ ավելի ծանր ու բարձրահասակ է։ Միևնույն ժամանակ, եթե նա պարտվի, նվաստացումը կլինի բացարձակ:

Իլոնի համար սա անելանելի վիճակ է։ Նա և՛ պարտվելու, և՛ հաղթելու  դեպքում կհամարվի  պարտված: Կարծում եմ, որ Իլոնը ծանր դրության մեջ է հայտնվել»,- Էրոլ Մասկի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

52-ամյա Մասկը պատմել է, որ Հարավային Աֆրիկայում, որտեղ ինքը մեծացել է, հաճախ ստիպված է եղել կռիվների մեջ մտնել, քանի որ դա «վտանգավոր վայր» էր։ Իսկ 39-ամյա Ցուկերբերգը բավականին երկար ժամանակ մարտարվեստով է զբաղվում։ Մայիսին Սիլիկոնյան հովտում անցկացված ոչ պրոֆեսիոնալ ջիու-ջիցուի մրցաշարում նա գրավել է առաջին տեղը:

UFC-ի ղեկավար Դանա Ուայթն ասել է, որ երկու գործարարներն էլ լրջորեն են տրամադրված մենամարտ անցկացնելու հարցում։ Մենամարտը դիտելու վճարովի բաժանորդագրության արժեքը այս դեպքում կկազմի 100 դոլար, ինչը 20 դոլարով ավելին է, քան մյուս մենամարտերի  դիտման գինը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

11:20 19.07.2025

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

Բելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

10:59 19.07.2025

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...

Հրդեհ Ալավերդի քաղաքում

10:50 19.07.2025

Հրդեհ Ալավերդի քաղաքում

Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

10:44 19.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:   ...

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

10:17 19.07.2025

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

09:42 19.07.2025

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...

BACK_TO_TOP