Քո գործը չէ․ Ագուերոն պատասխանել է Իբրահիմովիչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+27.09 oC

Քո գործը չէ․ Ագուերոն պատասխանել է Իբրահիմովիչին

18:57 26.01.2023

Սերխիո Ագուերոն արձագանքել է Արգենտինայի հավաքականի մասին Զլատան Իբրահիմովիչի խոսքերին:

«Միլանի» հարձակվողը, մեկնաբանելով ԱԱ 2022-ի եզրափակիչի արդյունքները, ասել էր, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կհաղթի ևս մեկ աշխարհի առաջնություն, իսկ արգենտինացիները՝ ոչ:

«Հիշում եմ, երբ մենք խաղում էինք միմյանց դեմ «Մանչեսթեր Յունայթեդում» և «Մանչեսթեր Սիթիում»։ Դու անընդհատ վիճում էիր: Կարծում եմ՝ քո գործը չէ, որ ասես, թե ինչ-որ մեկն իրեն վատ է պահում։
Երևի ուզում էիր արտահայտությունն ավարտել «Ես կնախընտրեի Ֆրանսիան հաղթեր» բառերով։ Դու ասում ես, որ արգենտինացիներն իրենց վատ են պահել, և դա ասում ես որպես ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալ խաղացող, բայց ինձ թվում է, որ դու վատ ես պահել քեզ նաև քո խաղերի ժամանակ։ Այնպես որ, մի նետիր քարեր, եթե վստահ չես, որ դրանք հետ չեն շպրտվի»,- ասել է Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվողը Twitch-ի եթերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

21:20 26.06.2025

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

Երևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...

Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան

21:05 26.06.2025

Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

20:50 26.06.2025

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...

Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

20:37 26.06.2025

Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

20:25 26.06.2025

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից

«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

20:13 26.06.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Հունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...

BACK_TO_TOP