«Փյունիկը» ներկայացրել է «Շերիֆին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

«Փյունիկը» ներկայացրել է «Շերիֆին»

15:37 18.08.2022

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկը» կհյուրընկալի Մոլդովան ներկայացնող «Շերիֆին»։ Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցակցին։

«Մեր թիմի մրցակիցն է Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը», որը քաջ հայտնի է հայ ֆուտբոլասերներին, քանի որ նախկինում մի քանի անգամ արդեն հանդիպել է հայկական թիմերի հետ եվրոգավաթների խաղարկություններում։

Նշենք, որ սա կլինի «Փյունիկի» և «Շերիֆի» միջև երկրորդ դիմակայությունը եվրոգավաթներում։ Թիմերն առաջին անգամ միմյանց հետ հանդիպել են Չեմպիոնների Լիգայի 2006/07թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում, որտեղ երկու հանդիպումների արդյունքով (0:0, 2:0) հաջողությունն ուղեկցել էր մոլդովական ակումբին։

Պատմությունը`

Ակումբը ստեղծվել է 1997թ.-ին եվ ներկայացնում է Տիրասպոլ քաղաքը։ «Շերիֆը» Մոլդովայի ամենատիտղոսակիր թիմն է և վերջին 7 տարիների երկրի անփոփոխ չեմպիոնը։ Իր 25 տարվա պատմության ընթացքում, «Շերիֆը» 20 անգամ դարձել է Մոլդովայի չեմպիոն, 11 անգամ՝ գավաթակիր և 7 անգամ՝ սուպերգավաթակիր։ «Շերիֆը» նաև 2 անգամ (2003, 2009թթ․) դարձել է ԱՊՀ և Բալթյան երկրների Համագործակցության Գավաթի խաղարկության հաղթող։

Մարզադաշտը

Թիմը սեփական հարկի տակ իր հանդիպումներն անցկացնում է «Շերիֆ» մարզադաշտում, որի բացումը տեղի է ունեցել 2002թ․-ի հունիսին։ Մարզադաշտը տեղավորում է 12746 հանդիսական:

«Շերիֆը»՝ եվրոգավաթներում

Մոլդովայի չեմպիոնը եվրոգավաթներում հանդես գալու զգալի փորձ ունի։ Իր նորամուտը եվրոպական մրցաշարերում «Շերիֆը» նշել է 1999/00թթ․ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում։ Եվրոգավաթներում առաջին լուրջ նվաճմանը  հասել է 2009/10թթ․ մրցաշրջանում, երբ հասնելով Չեմպիոնների Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլ, այնտեղ երկու հանդիպումներում զիջել էր հունական «Օլիմպիակոսին», սակայն Եվրոպա Լիգայի անդրանիկ խաղարկության խմբային փուլի ուղեգիր էր ձեռք բերել։

Եվրոգավաթների խաղարկություններում «Շերիֆը» 4 անգամ հանդիպել է հայկական ակումբների հետ և բոլոր դեպքերում էլ կարողացել է հաղթել ընդհանուր դիմակայություններում։ Ընդ որում, բոլոր հանդիպումները կայացել են Չեմպիոնների Լիգայի խաղարկության շրջանակներում։ 2001/02թթ․ մրցաշրջանում «Շերիֆը» երկու հանդիպումներում առավելության է հասել Արարատի «Արաքսի» (2:0, 1:0), 2006/07թթ․ մրցաշրջանում՝ «Փյունիկի» (2:0, 0:0), 2012/13թթ․ մրցաշրջանում՝ «Ուլիսի» (1:0, 1:0) և 2021/22թթ․ մրցաշրջանում՝ «Ալաշկերտի» նկատմամբ (3:1, 1:0):

Նախորդ մրցաշրջանը լավագույնն էր «Շերիֆի» պատմության մեջ: Մոլդովական ակումբը դարձավ Չեմպիոնների լիգայի գլխավոր անակնկալի հեղինակը՝ հասնելով մինչև խմբային փուլ և առաջին երկու տուրերում կարողացավ սենսացիոն հաղթանակներ տանել Դոնեցկի «Շախտյորի» և մրցաշարի ապագա հաղթող՝ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

18:12 05.07.2025

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և ասել, որ Թուրքիան ուշադիր հետևում է լարվածությանը՝ կոչ անելով Ռուսաստանին և Ադրբեջանին չափավոր լինել, ասել է նա լրագրողներին։ Նա նշել է, որ «Թուրքիան խորը դիվանագիտական ​​և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ»։ «Մենք ուշադիր […] ...

SHANTNEWS

18:00 05.07.2025

SHANTNEWS

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

17:53 05.07.2025

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

17:50 05.07.2025

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

ԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

17:38 05.07.2025

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

17:30 05.07.2025

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP