23:04 17.08.2022
Եվրոպա Լիգայի 2022/23թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկն» ընդունելու է Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»: Օգոստոսի 18-ին կայանալիք խաղից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է սպասելիքների մասին.
«Ինչպես նկատեցիք մեր ֆուտբոլիստները շատ համեստ են։ Ես գիտեմ, որ նրանք ունեն այդ վստահությունը։ Այո, այսօր «Փյունիկը» պատրաստ է պայքարելու։ «Շերիֆին» անցնելը իրական է։ Դա մեր ուժերից վեր չէ։ Մենք ուզում ենք պայքարել։ Ուզում ենք շարունակել մեր հաղթանակները։ Վերլուծել ենք հակառակորդին։ Գիտենք նրանց ուժեղ կողմերը, որոնք կփորձենք փակել։ Սևամորթ լավ արագ տղերք ունեն։ Տակտիկապես լավ թիմ է։ Եթե մենք չօգտագործենք այն պլանը, որը մշակել ենք, հակառակորդը խնդիրներ կստեղծի։ Պետք է ճիշտ պատրաստվենք։ Ունեն թույլ կողմեր նաև, որոնք պետք է օգտագործենք։ Մենք պատրաստ ենք վաղվա խաղին։ Եթե վաղվա խաղում հարցերը չլուծենք, ապա շատ դժվար կլինի: »,- ասել է Մելիքյանը:
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:21 05.07.2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում էՀուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։ «Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության […] ...
17:10 05.07.2025
Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնինՀունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...