12:53 24.03.2022
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջատարն է Աշխարհի գավաթի ընթացիկ խաղարկության մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում։
Մեր մարմնամարզիկներն առավել շատ մեդալներ են նվաճել (այդ թվում՝ ոսկե) մրցաշարի առաջին երեք փուլերում։
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը 100 տոկոսանոց արդյունք է գրանցել սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի ընթացիկ խաղարկությունում. նա երկու մասնակիցներից մեկն է, որին հաջողվել է նույն մրցաձևից առաջին տեղը գրավել բոլոր երեք փուլերում։
29-ամյա մարզիկը Կոտբուսում (Գերմանիա), Դոհայում (Կատար) և Կահիրեում (Եգիպտոս) լավագույնն է ճանաչվել իր ուժեղագույն մրցաձևում՝ հենացատկերում։ Իսկ օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը հաղթել է շարքի վերջին երկու փուլերում։
Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթի խաղարկության այս տարվա վերջին՝ 4-րդ փուլն անցկացվելու է մարտի 31-ից ապրիլի 4-ը, Բաքվում։ Հայաստանն այդ մրցաշարին չի մասնակցելու։
Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ |
Հայաստան | 5 | 3 | 1 |
Ուկրաինա | 3 | 5 | 1 |
Իսրայել | 3 | 0 | 3 |
ԱՄՆ | 1 | 2 | 2 |
Խորվաթիա | 1 | 2 | 1 |
Թուրքիա | 1 | 2 | 1 |
Իռլանդիա | 1 | 1 | 1 |
Իտալիա | 1 | 0 | 2 |
Ղազախստան | 1 | 1 | 0 |
Ավստրալիա | 0 | 1 | 1 |
Բելառուս | 1 | 0 | 0 |
Լիտվա | 0 | 0 | 1 |
Մեծ Բրիտանիա | 0 | 0 | 1 |
Կիպրոս | 0 | 0 | 1 |
Ռուսաստան | 0 | 0 | 1 |
Հորդանան | 0 | 0 | 1 |
Ադրբեջան | 0 | 0 | 1 |
19:07 23.05.2025
ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում […] ...
19:05 23.05.2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացավ նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արտաբույնք գյուղի 23-ամյա բնակիչը մայիսի 21-ին ինքնակամ ներկայացել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Մայիսի 19-ից 23-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափաման միջոցը` կալանք։ ...
19:00 23.05.2025
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվեցՄայիսի 20-ին հաղորդվել էր 17-ամյա մի աղջկա անհետ կորելու մասին։ Մայիսի 22-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, մայրաքաղաքի պարեկները նրան հայտնաբերել են Երևանի Արամի փողոցում և տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։ ...
18:58 23.05.2025
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում․ ՓաշինյանԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը: «Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...
18:56 23.05.2025
Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի ավարտական միջոցառումներինՀանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ավանդական վերջին դաս միջոցառմամբ այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արարատի մարզի Արարատի ավագ դպրոց և Դիմիտրովի միջնակարգ դպրոց՝ հետևելու ավարտական միջոցառումներին: Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություն, վերելքներ ու հաղթանակներ կյանքի նոր փուլի մեկնարկին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցում ստացած գիտելիքների դերը՝ ընդգծելով, որ դրանք հիմք են հետագա կրթության և անձնային զարգացման համար։ «Ամփոփում եք կյանքի շատ կարևոր փուլ: Մուտք եք գործում հասուն կյանք, որտեղ ձեզ սպասվում են թե՛ հաջողություններ, թե՛ դժվարություններ։ Համոզված եմ՝ […] ...
18:51 23.05.2025
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջևՄայիսի 22-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորությամբ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծելով […] ...