Մարզիչն ու երկու դահուկորդները բքի և մառախուղի պատճառով մոլորվել են Աշոցքի սարերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Մարզիչն ու երկու դահուկորդները բքի և մառախուղի պատճառով մոլորվել են Աշոցքի սարերում

18:52 22.03.2021

Խորհրդային միության և Հայաստանի բազմակի չեմպիոն Լյուդվիգ Մնացականյանի անվան դահուկավազքի ամենամյա  հուշամրցաշարը երեկ չի կայացել: Ութ տարի անցկացվող  մրցաշարին  մասնակցության հայտ էին ներկայացրել մարզի տարբեր բնակավայրերի 80 դահուկորդներ, որոնք այդպես էլ  մրցուղիներ դուրս չեն եկել: Բուքն ու գրեթե զրոյական տեսանելիությունը ձախողել են մրցաշարի անցկացումը և ոչ միայն։

Անկանխատեսելի մարտ ամսվա եղանակային տարօրինակություններին Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերում հարմարվել են։ Մարտ ամիսն ավարտվում է, իսկ Աշոցքում դեռ խոր ձմեռ է: Ձյան շերտի բարձրությունը հասնում է մոտ մեկուկես մետրի։

Դահուկորդներին թույլ  չի տրվել  մրցուղի դուրս գալ, վտանգավոր են եղել  անգամ  նախավարժանքները։ Մինչ այդ մրցուղիներ հարթեցնող տեխնիկան մարզիչի ու դահուկորդների հետ դուրս էին եկել ու մոլորվել Վարդաղբյուրի սարերում։

«Երեք հոգով գնացել են սար ու ճանապարհը չեն կարողանում գտնել։ Դրանից բացի, տեխնիկան է փչացել, հիմա ուզում ենք հասկանալ, որ ուղղությունով են գնացել, որ մենք էլ գնանք ինչ-որ բանով օգնենք, տեխնիկան էլ սարքենք բերենք հետ»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է  Գյումրիի Լյուդվիգ Մնացականյանի անվան դահուկավազքի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հովհաննես Սարգսյանը:

Ցածր տեսանելիության պատճառով մարզիչն ու դահուկորդներից երկուսը կորցրել էին հետադարձ ճանապարհը։ Մոտ երկու ժամ անց միայն նրանց  հետ  հաջողվեց կապ հաստատել։ Տեղանքում կողմնորոշվելու համար ստիպված եղան տարածք եկած շտապօգնության ավտոմեքենայի ազդանշանները միացնել, որպեսզի կողմնորոշվեին և   շարժվեին ձայնի ուղղությամբ:

Մարզիչ Սլավիկ Սարգսյանին և երկու դահուկորդներին օգնության հասան տեղանքին ծանոթ  մարզիկներից մի քանիսը։ Երկու ժամից ավելի տևած որոնողական աշխատանքներից հետո ձյան գերության մեջ հայտնվածները գտնվեցին։

«Մի երեք հատ ձոր ենք իջել ու ելել, ճամփեն կորցրինք, ահավոր բուք էր, եթե ես մենակ էղնեի, չէի կարողանա հետ գալ, պիտի սպասեի մինչև եղանակը բացվեր, թաղվել էի ձյան մեջ, նավիգացիայով էրեխեքը էկան մեզի գտան, եթե չգային, ես հազիվ մինչև գարնան գլուխ հասնեի տեղ»,- իրենց հետ կատարվածի մասին պատմել է դահուկավազքի մարզիչ Սլավիկ Սարգսյանը:

Նրանց  հաջողվել էր գտնել GPS համակարգի միջոցով։ Իսկ ամենամյա հուշամրցաշարը այդպես էլ չկայացավ։ Մեկնարկի ու ավարտի ցուցանակներն ու պատվո հարթակները այդպես էլ մնացին ձյան տակ։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

BACK_TO_TOP