Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները Մոսկվայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները Մոսկվայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

19:30 24.03.2021

Ապրիլի 3-11-ը Մոսկվայում կանցկացվի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականից առաջնությանը կմասնակցեն 10, իսկ կանանց հավաքականից 4 մարզիկներ։

Եվրոպայի առաջնությունը նախատեսված էր անցկացնել 2020 թվականի ապրիլին, բայց համավարակի պատճառով Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի որոշմամբ այն հետաձգվել էր մեկ տարով։

Ծանրամարտի կանանց հավաքականից մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Իզաբելա Յայլյանը, Տաթև Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը և Արփինե Ղազարյանը։ Օլիմպիական խաղերից առաջ Եվրոպայի մրցաշարը մեր մարզուհիների համար վարկանիշային է։

«Եվրոպայի առաջնությանը մենք ներկայանալու ենք չորս մարզուհիներով, որից երկուսը՝ Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը մասնակցելու են որպես վարկանիշային մրցաշար՝ Օլիմպիական խաղերի  վարկանիշ ձեռք բերելու համար։ Եթե երկուսն էլ ունենան վարկանիշ, այդ դեպքում մենք կունենանք ընտրության հնարավորություն, թե ով կարող է մասնակցել, քանի որ Հայաստանից Օլիմպիական խաղերին մասնակցելու են մեկ տղա և մեկ աղջիկ ծանրորդներ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը։

Կանանց հավաքականի մարզուհիները հասցրել են մասնակցել հինգ վարկանիշային մրցաշարերի։ Նախորդ տարի համավարակի պատճառով ծանրորդուհիները մրցաշարերի մասնակցելու հնարավորություն չեն ունեցել, հարկադրված դադարից հետո այժմ նախկին մարզավիճակին վերադառնալը դժվար է։

Ըստ կանանց հավաքականի գլխավոր մարզիչի՝ մեդալներ ու մրցանակային տեղեր նվաճելու շանսերը մեծ են։ Եվրոպայի առաջնության մասնակիցների հետ մարզումներին մասնակցում են նաև պատանի ծանրորդուհիները, որոնք օգոստոսին մասնակցելու են Եվրոպայի պատանիների առաջնությանը։

Կանանց ծանրամարտի հավաքականը համալրվել է նոր ու խոստումնալից մարզուհիներով։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն գյումրեցի ծանրորդուհիներին արդեն փոխարինելու են եկել 10-13 տարեկանները, որոնք Հանրապետական ու Միջազգային հեղինակավոր մրցաշարերի հաղթողներ են դարձել։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

BACK_TO_TOP