Իտալական Մարինո քաղաքի քաղաքապետը «գանձ» է գտել, որը 30 տարի մնացել էր բանկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+22.09 oC

Իտալական Մարինո քաղաքի քաղաքապետը «գանձ» է գտել, որը 30 տարի մնացել էր բանկում

18:28 09.08.2020

Իտալական Մարինո քաղաքի իշխանությունները անսպասելիորեն հայտնաբերել են իսկական «գանձ»՝ ոսկու 50 փոքր ձողիկներ, որոնք գտնվել են հատուկ բանկային պահատուփում և պահպանվել են 1990թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակից, РИА Новости-ին պատմել է քաղաքապետ Կարլո Կոլիցան:
«Խոստովանում եմ, որ երբ ես բացեցի երկու ստվարաթղթե տուփերը, ինձ զգացի պատանի, որը հայտնաբերել է ծովահենների գանձերը: Դա մեծ և հաճելի անակնկալ էր: Իրականում այս պատմության մեջ ինչ-որ անսովոր բան կա, բայց որպեսզի այն բացատրենք ձեր ընթերցողներին, ստիպված պետք է լինենք 30 տարով ետ գնալ»,-ասել է Մարինոյի քաղաքապետը:

1990 թ-ի ամռանը Իտալիան հյուրընկալել է ֆուտբոլի աշխարհի  14-րդ առաջնությունը: Ամբողջ երկիրը մեծ ոգևությամբ հետևել է Աշխարհի գավաթի խաղարկությանը՝ հավատալով իր թիմի հաղթանակին: Իտալացիների համար եղել են հաղթանակի բոլոր նախապայմանները. թիմում փայլում էին այնպիսիները, ինչպիսիք էին Սալվադոր Սկիլաչը, Ռոբերտո Բաջոն,  Ջուզեպպե Ջանինին, Ֆրանկո Բարեզին: Այս ֆուտբոլիստները բառացիորեն ազգային հերոսներ էին դարձել: Միայն թե կիսաեզրափակիչում «Սկուադրա Ադզուրրա»-ն պարտվել է Արգենտինայի հավաքականին, որի ավագը Դիեգո Մարադոնան էր, և արդյունքում ստացել ոչ թե «ոսկի», այլ ընդամենը «բրոնզ»:

Այնուամենայնիվ, Մարինոյում իտալական «Աշխարհի գավաթի ոսկե» խաղարկությունն էր: Այն ժամանակ քաղաքի կառավարիչ Ջուլիո Սանտարելլին որոշել է ուժեղ PR արշավ իրականացնել: Բանն այն է, որ թիմի գլխավոր մարզիչ Ադզելիո Վիչինին մարզումների համար ընտրել էր Մարինոն, հավանաբար այն պատճառով, որ այդ խաղաղ քաղաքը գտնվում է Հռոմից ոչ հեռու Ալբանո լճի մերձակայքում գտնվող լեռնային տարածքում. Քաղաքապետի պատվերով ձուլվել են 25 գրամ կշռող 50 ձողեր: Սանտարելլին մտադրվել էր քաղաքապետարանում պաշտոնական արարողության սկզբում անձամբ դրանք հանձնել խաղացողներին, մարզիչին ու թիմի տեխնիկական սպասարկողներին: Միայն թե Վիչինին մի վայրկյանով անգամ չէր ցանկացել կտրվել մարզումներից և հրաժարվել էր մասնակցել այդ արշավին: Արդյունքում թանկարժեք նվերները այդպես էլ մարզիկներին չէին հանձնվել և մնացել էին տեղական բանկի հատուկ խցում, որը գրանցված է Մարինոյի քաղաքապետարանում:
Золотые слитки
Сундук с сокровищами
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

21:48 21.05.2025

Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում: «Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների թիվը: Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում», – Պեպի խոսքերն է մեջբերում ESPN-ը: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:37 21.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Կիլիկիա թաղ. 1, 2, 3, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-354 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, […] ...

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին

21:26 21.05.2025

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարար Քրիստինա Կալլասին: Վերջինս ներկայացրել է Էստոնիայի կրթական համակարգը, իրականացվող ծրագրերը և բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության և […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է. Մարկո Ռուբիո

21:17 21.05.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր հիմնական ուշադրությունը նրանում է, որ Ադրբեջանի […] ...

Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդում

21:11 21.05.2025

Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-23-ը կգտնվի կարճատև արձակուրդում: ...

Ո՞վ է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը

21:07 21.05.2025

Ո՞վ է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասն ամռանը լինելու է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Diario Sport-ը։ 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուի երազանքն է։ Ակումբի ղեկավարները կարծում են, որ կոլումբացի ֆուտբոլիստն ունի թիմի կազմը հզորացնելու խաղային որակներ։ Դիասին ձեռք բերելու տարբերակը դիտարկել ու հաստատել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Ֆլիկը։ «Բարսելոնան» այժմ բարելավել […] ...

BACK_TO_TOP