12:50 20.07.2020
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Լա լիգայի վերջին տուրի՝ «Ալավեսի» հետ խաղի մասին, ինչպես նաև պատասխանել Լիոնել Մեսսիի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ հարցին։
«Մենք բոլորս հետևություններ ենք արել «Օսասունայից» կրած պարտությունից հետո։ Հիմա բոլորն անհամբերությամբ սպասում են Չեմպիոնների լիգայի խաղին։ Այս արդյունքը մեզ թույլ է տալիս մեծ վստահությամբ ու լավ բարոյահոգեբանական վիճակով նայել ապագային։ Մրցաշրջանը պետք է մաժորային նոտայի վրա ավարտեինք։ Իմ ապագա՞ն։ Միշտ հանգիստ եմ եղել այդ հարցով։
Ես պարզապես ահռելի ակումբի մի մասն եմ ու չեմ մտածում այդպիսի բաների մասին։ Կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա։ Կան բաներ, որոնք չես կարող վերահսկել, բայց ես միշտ աջակցություն եմ զգացել։ Երբ Մեսսին դաշտում է, դա միշտ անհանգստացնող է մեր մրցակիցների համար։ Հուսանք՝ կկարողանանք շարունակել վայելել նրա խաղը, ինչպես դա արել ենք երկար տարիներ։
Իմ հարաբերությունները նրա հետ այնպիսին են, ինչպես մնացած բոլոր խաղացողների հետ։ Մեկի հետ մի փոքր ավելի մտերիմ ես, մյուսի հետ՝ մի քիչ հեռու, բայց, ընդհանուր առմամբ, հարաբերությունները լավ են»,- Սետյենի խոսքերն է փոխանցում Marca-ն։
16:11 20.05.2025
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությունըՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: ...
16:06 20.05.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 20-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Հանդիպման սկզբում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Այս համատեքստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ներկայացված կարգավորումների մշտադիտարկման շարունակականությունը՝ դրանց ազդեցությունը գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից գնահատելու նպատակով: Հանդիպման […] ...
16:00 20.05.2025
Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ՝ ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքիՇվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում 2025 թվականի մայիսի 26-ին իր աշխատանքներն է մեկնարկելու «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբն՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի […] ...
15:55 20.05.2025
ԵՄ-ն ցանկանում է վերացնել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներըԵվրամիությունը, հետևելով Միացյալ Նահանգներին, մտադիր է երեքշաբթի օրը համաձայնության գալ Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները վերացնելու հարցում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ «Սիրիայի հարցում հուսով եմ՝ մենք այսօր կհամաձայնենք վերացնել տնտեսական պատժամիջոցները», – Բրյուսելում կայանալիք արտգործնախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։ Եվրամիությունը, որը տարիներ շարունակ բոյկոտել է նախկին նախագահ Բաշար […] ...
15:50 20.05.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա ԴիմիտրիուինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին: Ողջունելով Անիտա Դիմիտրիուի այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա: Նախագահը ընդգծել է, որ Կիպրոսը Հայաստանի համար արժեքավոր և վստահելի գործընկեր է: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի […] ...
15:46 20.05.2025
Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձաններըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ: Տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը։ Մեղրի համայնքում մշտադիտարկվել են Մեղրու բերդը, Սբ Հովհաննես, Մեծ թաղի Սբ Աստվածածին, Փոքր թաղի Սբ Սարգիս, Լիճք […] ...