Այժմ մեզ ավելի ինքնավստահ ենք զգում. Մխիթարյանը մեկնաբանել է «Ինտերի» դեմ խաղը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.77 oC

Այժմ մեզ ավելի ինքնավստահ ենք զգում. Մխիթարյանը մեկնաբանել է «Ինտերի» դեմ խաղը

17:00 20.07.2020

Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ինտերի» հետ հանդիպումը:

«Ափսոս, որ չհաղթեցինք: Առաջին խաղակեսում փայլուն էինք գործում՝ չհաշված բաց թողած գոլը, իսկ երկրորդ խաղակեսում կարողացանք վերահսկել գնդակը, մենք կարող էինք ևս մեկ գոլ խփել, բայց, ցավոք, սխալի պատճառով բաց թողեցինք հաղթանակը մեր ձեռքից: Մենք էականորեն բարելավել ենք մեր խաղը: Վերջին 5 խաղում խաղացել ենք 3-4-2-1 մարտավարությամբ, և դա աշխատում է: Հոգեբանորեն նույնպես լավ վիճակում ենք, վերջին 3 խաղում անընդմեջ հաղթել էինք ու պետք է շարունակենք նույն տրամադրվածությամբ. այժմ մեզ ավելի ինքնավստահ ենք զգում, բայց որոշ խաղային ասպեկտներում պետք է կատարելագործվենք»,- ասել է նա:

Մխիթարյանը նկարագրել է նաև գոլ խփելու պահը և խոսել առաջիկա՝ Եվրոպա լիգայի հանդիպման մասին:

«Փոխանցեցի Էդինին, որ նա խփեր, բայց գնդակը հայտնվեց ինձ մոտ ու ես գրավեցի դարպասը: Շատ էինք ցանկանում հաղթել ու բոլորս էլ ցանկանում էինք նպաստել այդ հաղթանակին՝ գոլ խփելով: «Սևիլիայի» դեմ խա՞ղը. մինչև Եվրոպա լիգան մենք դեռ 4 խաղ ունենք ու դեռ կարող ենք ֆիզիկապես ավելի լավ մարզավիճակ հավաքել»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում «Ռոմայի» պաշտոնական կայքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

17:44 20.05.2025

Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Մայիսի 19-ին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Պետության Էմիր Նորին Մեծություն շեյխ Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Էմիր Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ողջունելով դեսպան Առաքելյանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու հաջող գործունեություն՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման։ Քուվեյթի […] ...

Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հեռանկարները

17:40 20.05.2025

Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստան- Իսպանիա հարաբերությունների զարգացումը, մասնավորապես՝ համատեղ ծրագրերի իրականացման, ակադեմիական փոխանակումների, մշակութային ժառանգության պահպանման և երկուստեք մշակութային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Անդրադառնալով […] ...

Քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը

17:36 20.05.2025

Քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը բխում ՀՀ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրից: Զեկուցվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, առողջ բնակչության, շուկայի ընդլայնման ու արտահանման աճի, արտադրողականության […] ...

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ»

17:31 20.05.2025

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է Madrid Xtra-ն՝ հղում անելով AS-ին։ «Ռեալը» 2 միլիոն եվրո կվճարի «Լիվերպուլին», որպեսզի անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը հաստատվի ավելի շուտ` «Ռեալի» կազմում պաշտպանի` աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու համար։ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» հետ հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիր ունի, իսկ մրցաշարն ԱՄՆ-ում կմեկնարկի հունիսի 15-ին, այդ պատճառով «Լիվերպուլը» […] ...

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկ քաղաքից դեպի Հառիճ գյուղ տանող ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «BMW»-ով գլխիվայր շրջվել է

17:20 20.05.2025

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկ քաղաքից դեպի Հառիճ գյուղ տանող ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «BMW»-ով գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մայիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Հառիճ գյուղ տանող ավտոճանապարհին Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Սմբատ Մելքոնյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի քարե պարսպին, ապա բետոնե էլեկտրասյանը ու գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց […] ...

Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Օլիվեյրան․ Մախաչևի մենեջեր

17:14 20.05.2025

Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Օլիվեյրան․ Մախաչևի մենեջեր

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իսլամ Մախաչևի մենեջեր Ալի Աբդելազիզը կարծում է, որ Արման Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Չառլզ Օլիվեյրան, գրում է Red Crorner MMA-ը. «Օլիվեյրան իր վերջին չորս մենամարտերում երկու հաղթանակ է տարել, կրել երկու պարտություն։ Նույնիսկ Ջասթին Գեյջին ավելի լավ վիճակագրություն ունի, բայց նա հրաժարվեց գոտուց և մենամարտեց […] ...

BACK_TO_TOP