15:18 31.05.2020
Սպորտային անմոռանալի պատմությունների շարքից… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Եռամարտ (olympic triathlon), համաշխարհային սերիայի փուլերից մեկը,Մեքսիկա, 2016թ.։
Օդի ջերմաստիճանը +35, խոնավությունը մոտ 90%։
Մրցողների թվում են Բրաունլի ( Brownlee) եղբայրները։ Ավագ եղբայրը՝ Ալիստերը, 2012 Լոնդոնի և 2016 Ռիոի Օլիմպիական չեմպիոնն է, միակը եռամարտում, ով երբևէ 2 օլիմպիական խաղեր է հաղթել։
Կրտսեր եղբայրը՝ Ջոնաթանը՝ նույն խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր։
Այս մրցումներին, սակայն, զգալի առավելությամբ առաջատարն է հենց կրտսեր եղբայրը։ Եզրագծին մնացել է շատ քիչ տարածություն, բայց հանկարծ Ջոննին սկսում է կորցնել տարածության զգացումն ու ոտքերի կառավարումը և պատրաստվում է կանգնել և օգնություն խնդրել (նշանակում է պարտություն)։ Ավագ եղբայրը, ով հետ էր մնացել, տեսնելով դա, մոտենում է, բռնում է եղբորը և գրեթե գրկած՝ շարունակում են վազքը։ Մրցակիցներից մեկն անցնում է եղբայրներից և հռչակվում է հաղթող։ Երբ եղբայրներն են հասնում եզրագծին, ավագը՝ Օլիմպիական չեմպիոնը, եղբորը հրելով՝ երկրորդն է անցկացնում եզրագիծը՝ ինքն անձամբ նվաճելով երրորդ տեղը։
Ինչպես սպորտային մեկնաբանն է որակում. երբևէ նախկինում չտեսնված, անհավատալի իրադարձություն??? ?»:
Տեսանյութը՝ այստեղ։
19:45 23.05.2025
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել ենՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին՝ ժամը 14.15-ին, մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացի: Տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների […] ...
19:40 23.05.2025
Մոդրիչը կարող է դառնալ Մեսսիի խաղընկերըՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխությանը, հայտնում է Mundo Deportivo-ն: 39-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբին կարող է միանալ ազատ գործակալի կարգավիճակում: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսը: Դա թույլ կտա Մոդրիչին Մունդիալ-26-ին մոտենալ լավ մարզավիճակում: Ավելի վաղ լեգենդար խորվաթը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալից» հեռանալու մասին: ...
19:33 23.05.2025
Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնասՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենն անտեսելով օրենքի պահանջը, համաձայն որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի […] ...
19:28 23.05.2025
Ջերմային ալիքները սկսվում են ավելի վաղ խոշոր քաղաքներումՆանկինի տեղեկատվական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի (Չինաստան) գիտնականների նոր ուսումնասիրությունը պարզել է, որ ուրբանիզացված տարածքներում՝ խոշոր քաղաքներում, ավելի հաճախակի են դիտվում ջերմային ալիքներ։ Այնուամենայնիվ, խոշոր քաղաքների ազդեցությունը ջերմային ալիքների ավելի վաղ առաջացման վրա դեռ մնում է անհասկանալի։ Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը համեմատում է ջերմային ալիքների դեպքերը ամռան սեզոնին աշխարհի 722 քաղաքային և գյուղական բնակավայրերում՝ հիմնվելով […] ...
19:22 23.05.2025
Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններումՀաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում սպասվում է մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
19:19 23.05.2025
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարըՄայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման: ...