Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ-ին առաջարկել է սառեցնել Խոակին Կապարոսի աշխատավարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+35.09 oC

Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ-ին առաջարկել է սառեցնել Խոակին Կապարոսի աշխատավարձը

15:59 30.03.2020

Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային առաջարկել է ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի, ինչպես նաև Խինես Մելենդեսի, Անտոնիո Ֆլորեսի, Ռուբեն Լեսկանոյի, մրցավարական և տեսչական բաժնի պետ Միխալ Լիստկևիչի աշխատավարձները սառեցնել կամ վճարել 20 տոկոսը:

«Հարգելի հայրենակիցներ

Տևական ժամանակ է, ինչ աշխարհը պայքարում է COVID-19 համաճարակի դեմ, ինչից տուժել են համաշխարհային բազում ոլորտներ, նույն թվում՝ ֆուտբոլը։ Աշխարհի գրանդ ակումբներից մինչև Հայաստանի առաջնության մասնակից բոլոր ակումբները ֆինանսական ճգնաժամ են ապրում, և դա փաստ է։

Տվյալ պարագայում տարբեր երկրներ յուրօրինակ մոտեցում են ցուցաբերում ակումբներին ցնցումներից զերծ պահելու համար։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես պետք է քայլեր ձեռնարկի, սակայն ՀՖՖ-ի երկարատև լռությունը ստիպում է խոսել այս մասին։

Կարծում եմ, որ ՀՖՖ-ն ճգնաժամի նախօրեին պետք է մտածեր և վերլուծեր ծանր իրավիճակը, այլ ոչ թե առաջնությունը հետաձգելուց ժամեր առաջ պայմանագիր ստորագրեր իսպանացի Խոակին Կապարոսի հետ, որը ստանձնեց մեր ազգային հավաքականը։ Հիմա ՀՖՖ-ն պետք է առնվազն 6-7 ամիս մարզչին աշխատավարձ վճարի միայն պարապուրդի համար։ Սրան գումարած Խինես Մելենդես, Անտոնիո Ֆլորես, Ռուբեն Լեսկանո, մրցավարական և տեսչական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը և նրա օգնականը, որոնք գտնվում են իրենց երկրներում։ Նման շռայլություն մեր երկիրը իրեն թույլ տալ չի կարող։

Սթափ գնահատելով ստեղծված իրավիճակը առաջարկում եմ.

Մարտի 15-ից սկսած, մինչև իրավիճակի կարգավորումը, վերոհիշյալ մասնագետների աշխատավարձ սառեցնել կամ վճարել 20 տոկոսը, իսկ խնայած գումարը օգտագործել մեր երկրի ֆուտբոլային ընտանիքի կարիքների համար։

Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները պատրաստ եմ հարցի լայնածավալ քննարկմանը, որին պետք է մասնակցություն ունենան ՀՖՖ ղեկավարությունը, Գործադիր կոմիտեն և առաջնության մասնակից ակումբների ղեկավարները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գրիգորյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

14:35 07.08.2025

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

14:20 07.08.2025

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության […] ...

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:11 07.08.2025

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:05 07.08.2025

64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...

BACK_TO_TOP