Ավելի ուշ՝ 2020 թվականի հունվարի 24-ին, ՈՒԵՖԱ-ն ՀՖՖ-ին տեղեկացրել է, որ նույն մրցաշրջանի համար նախատեսված համերաշխության վճարներն ավելացել են, և ՀՖՖ-ի բաժինը կազմել է 502 հազար 788 Եվրո: Հաշվի առնելով այս փոփոխությունը՝ ՀՖՖ-ն որոշում է կայացրել Գործադիր կոմիտեի որոշման հիման վրա՝ վերոնշյալ նույն սկզբունքով, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների միջև բաժանել 502 հազար 788 Եվրո գումարը: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Երևան ՖԱ»-ն դադարեցրել է ելույթները ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում, «Երևան ՖԱ»-ին հասանելիք գումարը նույնպես համամասնորեն բաժանվել է մնացած 9 ակումբների միջև:
Արդյունքում, ՀՀ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մասնակից ակումբների մասնաբաժինը կազմել է՝
Փյունիկ ՖԱ – 107,000 Եվրո
ՖԱ Ուրարտու – 84,000 Եվրո
Շիրակ ՖԱ – 56,500 Եվրո
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա – 46,000 Եվրո
Արարատ ՖԱ – 44,600 Եվրո
Արարատ-Արմենիա ՖԱ – 44,500 Եվրո
Ալաշկերտ ՖԱ – 44,400 Եվրո
Գանձասար-Կապան ՖԱ – 39,000 Եվրո
Նոա ՖԱ – 36,788
ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ից ստացել է վերոնշյալ գումարները ս․թ․ մարտի 24-ին և նույն օրը փոխանցել է ակումբների բանկային հաշիվներին: