ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների առաջարկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների առաջարկ

17:14 30.01.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափում փոփոխություններ կատարելու առաջարկ, որն առանց խմբագրման ներկայացված է ստորև.

«Հաշվի առնելով վերջին մրցաշրջանների արդյունքները, հիմք ընդունելով ՀՖՖ ռազմավարությամբ հաստատված նպատակները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափում կատարել փոփոխություններ: Հայաստանի Պրեմիեր լիգայում և Առաջին խմբում հանդես եկող ակումբներին առաջարկվում է քննարկել նոր ձևաչափը և իրենց առաջարկությունները ներկայացնել ՀՖՖ մինչև ս. թ. փետրվարի 20-ը, որից հետո արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ՀՖՖ Գործադիր կոմիտեին:

Նախորդ 5 մրցաշրջանների վերլուծությունը

Վերջին 5 մրցաշրջաններում Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնություններում արձանագրվել են հետևյալ իրողությունները.

2024-25 թթ․՝ մասնակցում է 11 թիմ, կայանալու է 33 տուր,

սկիզբը՝ 02.08.24, ավարտ՝ 31.05.25

2023 – 24 թթ՝ մասնակցել է 10 թիմ, կայացել է 36 տուր,

սկիզբը՝ 29.07.23, ավարտ՝ 26.05.24

2022-23 թթ՝ մասնակցել է 10 թիմ, կայացել է 36 տուր,

սկիզբը՝ 29.07.22, ավարտ՝ 06.06.23

2021 – 22 թթ՝ մասնակցել է 10 թիմ (մեկը դուրս է եկել, մնացել է 9 թիմ), կայացել է 32 տուր, սկիզբը՝ 30.07.21, ավարտ՝ 28.05.22

2020 – 21 թթ.՝ մասնակցել է 10 թիմ (մեկը դուրս է եկել, մնացել է 9թիմ), կայացել է 24 տուր, սկիզբը՝ 14.08.20, ավարտ՝ 28.05.21

Վերջին 4 մրցաշրջաններում Հայաստանի Պրեմիեր լիգային մասնակցում է ԲԿՄԱ-ն, որը թեև մրցակցային առումով հավասար է մյուս թիմերին՝ հաղթանակ, միավորներ և այլն, բայց չի կարող հավակնել եվրագավաթային ուղեգրերի, չի ստանում նաև համերաշխության գումարներ:

Վերը նշված առաջնությունների խաղերը անցկացվել են Երևանում գտնվող «Հանրապետական», «Ֆուտբոլի Ակադեմիա», «Ուրարտու», «Նաիրի», «Ջունիոր», Աբովյանի, Արմավիրի, Կապանի, Գյումրիի, Վանաձորի, Չարենցավանի, Վայքի ստադիոններում:

Խաղերն անցկացվել են շաբաթվա գրեթե բոլոր օրերին, տարբեր ժամերի՝ հաշվի են առնվել տվյալ ժամանակաշրջանում հանդիպումներ անցկացնելու պատրաստ, արհեստական լուսավորությամբ ստադիոնների քանակը: Վերջին 5 մրցաշրջաններից 3-ի ընթացքում մասնակից թիմերից մեկը իրավունք է նվաճել հանդես գալու Եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում, ինչի պատճառով եղել են հետաձգված հանդիպումներ:

Վերջին մրցաշրջաններում գործում է նաև ֆուտբոլիստների հայտավորման հետևյալ սահմանափակումները՝ «Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերին արձանագրությունում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 3 ֆուտբոլիստներ»:

Առաջարկներ՝

Ա տարբերակ.

2026–27թթ. և հետագա 2՝ 2027-28թթ, 2028 -29 թթ. մրցաշրջաններում Պրեմիեր լիգային մասնակցող թիմերի քանակը հաստատել անփոփոխ՝ 8 թիմ, կայանում է 4 շրջան՝ թիմերը իրար հետ մրցում են 4 անգամ՝ 1 ական խաղ տանը և դրսում, տուրերի քանակը՝ 28, (գումարած գավաթային հանդիպումները` ընդհանուր առմամբ մրցաշրջանում մոտ 34-35 խաղ), հանդիպումները կայանում են հիմնականում ուրբաթ, շաբաթ, կիրակի, կամ՝ շաբաթ, կիրակի, երկուշաբթի օրերին (գավաթային հանդիպումները՝ չորեքշաբթի և հինգշաբթի), խաղերի սկիզբը՝ արհեստական լուսավորությամբ ստադիոններում ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի վերջ՝ 18:00 -ից 20:30-ն ընկած միջակայքում, իսկ նոյեմբերից մինչև մարտի վերջ՝ 16:00 – 19:00-ի միջակայքում, արհեստական լուսավորություն չունեցող ստադիոններում նշված ժամերից 2 -3 ժամ շուտ՝ կախված եղանակային պայմաններից:

Առաջնությունները սկսվում են հուլիսի վերջին և ավարտվում են հաջորդ տարվա մայիսի վերջին շաբաթվա ընթացքում: Դեկտեմբերի 10-15-ից մինչև փետրվարի 20-25 ը հանդիպումներ չեն կայանում:

Այդ 3 մրցաշրջաններում գործում են ֆուտբոլիստների հայտավորման հետևյալ սահմանափակումները՝ «Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերին արձանագրությունում ընգրկված 23 ֆուտբոլիստներից 11-ը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 5 ֆուտբոլիստներ»:

Մրցաշրջանի արդյունքներով վերջին՝ 8-րդ տեղը զբաղեցրած թիմը տեղափոխվում է առաջին խումբ, իսկ նրա տեղը զբաղեցնում է առաջին խմբի հաղթողը: Պրեմիեր լիգայում նախավերջին տեղը գրաված թիմը անցումային 2 հանդիպում է անցկացնում առաջին խմբում 2 տեղը գրաված թիմի հետ:

Այս տարի մեկնարկող՝ 2025-26թթ. մրցաշրջանը հայտարարվում է անցումային և այն անցկացվում է ամբողջապես նախորդ՝ 2024 – 25թթ. մրցաշրջանի կանոններով: Միակ փոփոխությունը պետք է վերաբերվի մրցաշրջանի ավարտին թիմերի գրաված տեղերի հետ կապված. առաջարկում ենք մրցաշրջանի արդյունքներով 7-րդ տեղից ցածր տեղեր գրաված թիմերին տեղափոխել առաջին խումբ, իսկ առաջին խմբում հաղթող թիմը հաջորդ՝ 2026-27 թթ. մրցաշրջանում հանդես գա Պրեմիեր լիգայում:

Բ տարբերակ.

2026-2027թթ․ մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում սահմանել առավելագույնը 10 թիմ՝ հետագա 2026-2027, 2027-2028, 2028-2029 մրցաշրջանների համար։

Մասնավորապես․

2025-2026 մրցաշրջանի ավարտից հետո 1-9-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կպահպանեն իրենց տեղը ՀՊԼ-ում, նրանց կմիանա նաև ԱԽ-ի չեմպիոնը։ ՀՊԼ-ից դուրս մնացած մյուս թիմերը (այդպիսիք լինելու դեպքում) կհամալրեն Առաջին խմբի առաջնությունը, և, զուգահեռաբար, նրանց դուստր թիմերը կլքեն ԱԽ-ն և կմիանան նորաստեղծ Երկրորդ լիգային։

2026-2027 մրցաշրջանից սկսած․

ՀՊԼ թիմերի քանակը կսահմանվի 10 թիմ:

Շրջանների քանակը՝ 3 կամ 4

Մրցափուլերի քանակը՝ 27 կամ 36

Խաղերի քանակը՝ 135 կամ 180 (ընթացիկ առաջնության խաղերի քանակը՝ 165)

Յուրաքանչյուր թիմ՝ 27 խաղ + գավաթի խաղեր կամ 36 խաղ + գավաթի խաղեր

2026-2027 մրցաշրջանից սկսած․

ԱԽ թիմերի քանակը սահմանվի թվով 8-12 թիմ։

Շրջանների քանակը՝ 8 թիմ՝ 4, 9-10 թիմ ՝ 3, 11-12 թիմ ՝ 2 շրջան։

Մրցափուլերի քանակը՝ 8 թիմ՝ 28, 9 – 10 թիմ՝ 27, 11-12 թիմ ՝ 22։

Խաղերի քանակը՝ նվազագույնը 112-ից առավելագույնը 132 խաղ + գավաթի խաղեր (ընթացիկ առաջնության խաղերի քանակը 165)։

2026-2027 մրցաշրջանից սկսած․

Երկրորդ խումբ թիմերի քանակը սահմանվի 8 թիմ։

Շրջանների քանակը՝ 3 կամ 4

Մրցափուլերի քանակը՝ 27 կամ 36

Խաղերի քանակը՝ 135 կամ 180

Յուրաքանչյուր թիմ՝ 27 խաղ կամ 36

2026-2027 մրցաշրջանից սկսած ՀՊԼ առաջնության 10-րդ տեղը զբաղեցրած թիմը կլքի ՀՊԼ-ն և հանդես կգա ԱԽ-ում, փոխարենը ԱԽ-ի չեմպիոնը իրավունք կստանա հանդես գալու ՀՊԼ-ում։

ԱԽ առաջնության վերջին տեղը զբաղեցրած թիմը կլքի ԱԽ-ն և հանդես կգա երկրորդ խումբ, փոխարենը՝ երկրորդ խմբի չեմպիոնը իրավունք կստանա հանդես գալու ԱԽ-ում։

4 շրջանով /180 խաղ/ խաղաշրջանը մեկնարկում է հուլիսի 18-ին և ավարտվում է մայիսի 3առաջին։ Տվյալ ժամանակահատվածում ըստ օրացույցի /հաշվի են առնվել հավաքականի դադարի օրերը և եվրագավաթային խաղային օրերը/՝ Մրցումների բաժինը ունենում է 33 խաղային շաբաթ, որը մեզ հնավորություն է տալիս ՀՊԼ խաղերը նշանակել ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին՝ բացառությամբ 3 մրցափուլի։ Հայաստանի գավաթի խաղերը կնշանակվեն երեքշաբթի, չորեքշաբթի հինգշաբթի օրերին։

3 շրջանով /135/ խաղաշրջանը մեկնարկում է օգոստոսի առաջին և ավարտվում է մայիսի 3առաջին։ Տվյալ ժամանակահատվածում ըստ օրացույցի/ հաշվի են առնվել հավաքականի դադարի օրերը և եվրագավաթային խաղային օրերը/՝ Մրցումերի բաժինը ունենում է 28 խաղային շաբաթ, որը մեզ հնավորություն է տալիս ՀՊԼ խաղերը նշանակել ԲԱՑԱՌԱՊԵՍ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին։

Հայաստանի գավաթի խաղերը կնշանակվեն երեքշաբթի, չորեքշաբթի հինգշաբթի օրերին։

Իսկ այս տարի մեկնարկող՝ 2025-26թթ. մրցաշրջանը հայտարարվում է անցումային եւ այն անցկացվում է ամբողջապես նախորդ՝ 2024 – 25թթ. մրցաշրջանի կանոններով: Միակ փոփոխությունը պետք է վերաբերվի մրցաշրջանի ավարտին թիմերի գրաված տեղերին. առաջարկում ենք մրցաշրջանի արդյունքներով 9-րդ տեղից ցածր տեղեր գրաված թիմերին տեղափոխել առաջին խումբ, իսկ առաջին խմբում հաղթող թիմը հաջորդ՝ 2026-27 թթ. մրցաշրջանում հանդես գա Պրեմիեր լիգայում:

Այլ փոփոխություններ.

Հայաստանի Հանրապետությունում մարզված համարվող ֆուտբոլիստներ

ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 20․06 կետի՝ Հայաստանի հանրապետությունում մարզված համարվում է այն ֆուտբոլիստը, ով 15 տարեկանից (կամ այն մրցաշրջանի սկզբից, որի ընթացքում ֆուտբոլիստը դարձել է 15 տարեկան) մինչև 21 տարեկանը (կամ այն մրցաշրջանի ավարտը, որի ընթացքում ֆուտբոլիստը դարձել է 21 տարեկան) անկախ տվյալ ֆուտբոլիստի ազգային պատկանելությունից և տարիքից, գրանցված է եղել ՀՀ-ում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում ՝ նվազագույնը 3 խաղաշրջան (կամ 36 ամիս անընդմեջ կամ ոչ անընդմեջ): Ֆուտբոլիստի 15-ամյակը լրանալու օրվան անմիջապես նախորդող մրցաշրջանը նույնպես ընդգրկվում է հաշվարկում, եթե ֆուտբոլիստի ծննդյան օրը համապատասխան առաջնության վերջին խաղի և հունիսի 30-ի միջև ընկած ժամանակահատվածում է: Ֆուտբոլիստի 21-ամյակը լրանալու օրվան անմիջապես հաջորդող մրցաշրջանը նույնպես ընդգրկվում է հաշվարկում, եթե ֆուտբոլիստի ծննդյան օրը հուլիսի առաջին է կամ դրանից հետո մինչև տվյալ առաջնության առաջին պաշտոնական հանդիպման օրը ընկած ժամանակահատվածը:

Հաշվի առնելով վերջին շրջանում առաջացած բազմաթիվ խնդիրները՝ կապված ՀՀ-ում մարզված համարվելու հետ՝ առաջարկում ենք վերոնշյալ կետը լրացնել հետևյալ բացառությամբ․

Այն ֆուտբոլիստները, ովքեր ունեն ՀՀ անձնագիր, ՀՀ քաղաքացիություն և իրենց կարիերայի ընթացքում ՀՀ-ից դուրս որևէ այլ ասոցիացիայում գրանցում չեն ունեցել և չեն համապատասխանում վերոնշյալ կետին, նրանց համար ՀՀ-ում մարզված համարվելու չափանիշը սահմանել 15-ից 21 տարեկանի ընթացքում՝ 24 ամիս կամ 2 խաղաշրջան։

ԲԿՄԱ

2025-26թթ. մրցաշրջանում ԲԿՄԱ ն նույն՝ նախորդ մրցաշրջանի պայմաններով հանդես է գալիս Պրեմիեր լիգայում, իսկ արդեն հաջորդ՝ 2026-27թթ. մրցաշրջանում ԲԿՄԱ-ն կարող է հանդես գալ Պրեմիեր լիգայում բացառապես մյուս թիմերին հավասար պայմաններով՝ պետք է դառնա պրոֆեսիոնալ ակումբ և չլինի ՀՖՖ կազմում, պետք է մյուս թիմերի նման անցնի լիցենզավորման գործընթաց: Հակառակ դեպքերում ԲԿՄԱ-ն տեղափոխվում է կամ Առաջին լիգա, կամ հանդես է գալիս Պրեմիեր լիգայում հաշվարկից դուրս: Այս դեպքում նման համաձայնություն պետք է տան Պրեմիեր լիգայի մասնակից բոլոր թիմերը, իսկ ԲԿՄԱ-ի հետ խաղերում միավորներ չեն խաղարկվելու:

Մրցավարություն

Առաջարկում ենք հետեւյալ հնարավոր փոփոխությունը.

Ըստ մրցող թիմերից մեկի դիմումի և բացառապես հետևյալ դեպքերի՝ չնշանակված 11 մետրանոց, չեղարկված գոլ, կարմիր քարտ, մրցավարական կոմիտեն քննարկում է կազմակերպում դիմող թիմի ներկայացուցչի ու խաղը սպասարկած մրցավարի մասնակցությամբ, ովքեր պարզաբանումներ են ներկայացնում տվյալ հարցի շուրջ:

Այս փոփոխությունը, եթե իհարկե Պրեմիեր լիգայի թիմերը տան իրենց համաձայնությունը, առաջիկա մրցաշրջանի ընթացքում ՀՖՖ -ն պետք է համաձայնեցնի ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ -ի մրցավարական կոմիտեների հետ:

Աշուն – գարուն ձևաչափ

2012-13 թթ. մրցաշրջանից սկսած Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը անցկացվում է աշուն-գարուն ձևաչափով՝ մրցաշարը մեկնարկում է հուլիս-օգոստոս ամիսներին և ավարտվում հաջորդ տարվա գարնանը: Ընդ որում, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները և առկա ստադիոնները մեր առաջնությունը բաժանվում է 2՝ իրարից անջատ մասերի. թիմերը մոտ 2-2,5 ամիս՝ դեկտեմբերի կեսերից մինչև փետրվարի վերջ, արձակուրդում են: Շատ հաճախ նույն թիմը մրցաշրջանի գարնանային հատվածում ամբողջապես փոխում է կազմը: Պետք է արձանագրել նաև, որ նման ձևաչափի արդյունքում հայկական ակումբները շատ ավելի լավ են հանդես գալիս եվրագավաթային մրցաշարերում: Աշուն – գարուն համակարգով խաղում են եվրոպական գրեթե բոլոր առաջատար երկրները՝ Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան և այլն, ինչպես նաև մեր հարևան երկրները՝ բացառությամբ Վրաստանի:

Մինչ 2011 թվականը Հայաստանի առաջնություններն անցկացվում էին գարուն-աշուն համակարգով։ Մրցաշարը մեկնարկում էր գարնանը և ավարտվում նույն տարվա դեկտեմբերին: Այս դեպքում դադարներ գրեթե չէին լինում, բայց եվրագավաթային ուղեգրեր նվաճած թիմերը իրենց առաջին միջազգային խաղերը անցկացնում էին գրեթե կես տարի հետո՝ ամբողջապես նոր կազմերով: Գարուն–աշուն համակարգով ներկայումս Եվրոպայում խաղում են հիմնականում հյուսիսային երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Նորվեգիայում, ֆինլանդիայում, Շվեդիայում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Ֆարերյան կղզիներում, ինչպես նաև Բելառուսում, Ղազախստանում և Վրաստանում:

Առաջարկում ենք թիմերին իրենց կարծիքը արտահայտել նախընտրելի ձևաչափերի վերաբերյալ:

Ակնկալվող արդյունքները

Հայաստանի Պրեմիեր լիգան կազմակերպչական առումով դառնում է կայուն, կանխատեսելի առաջնություն: Մասնակից թիմերը հնարավորություն կստանան իրենց ակումբների ռազմավարությունը կառուցել առնվազն 3 տարվա կտրվածքով՝ չզգուշանալով հնարավոր փոփոխություններից:

Առաջիկա 3 մրցաշրջաններում այս փոփոխությունները կնպաստեն, որպեսզի Պրեմիեր լիգայի թիմերի ղեկավարները վերջապես կհամաձայնեն միմյանց հետ՝ ստեղծել Պրոֆեսիոնալ լիգա:

Առաջիկա 1-2 մրցաշրջաններում հնարավոր կլինի ստեղծել Երկրորդ խումբ։ Պրոֆեսիոնալ 3 լիգաները և սիրողական 2 լիգաները, բուֆերային լիգան, 8 տարեկանից սկսող մանկապատանեկան բոլոր տարիքները ընդգրկող մրցաշարերը՝ մոտ 40 մրցաշար, համատեղ կամբողջացնեն Հայաստանի առաջնությունների զարգացման համար անհրաժեշտ բրգաձև կառուցվածքը:

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյան

ՀՖՖ մրցումների բաժնի ղեկավար Էդգար Պետրոսյան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան

09:47 09.08.2025

Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. Փաշինյան

Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին, հեռավար կարգով հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սյունիքի մարզը եղել է եւ կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մարզ, մենք հռչակագրով էլ արձանագրեցինք, որ միմյանցից տարածքային նկրտումներ չենք ունենալու։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի համար արտոնյալ պայմաններին, ուզում եմ ուշադրություն […] ...

«Թրամփի ուղի» նախագիծը կարող է միմյանց հետ խնդիրներ ունեցող երկրներին գործակցելու հնարավորություն տալ ՀՀ-ում և Հարավային Կովկասում. Փաշինյան

09:42 09.08.2025

«Թրամփի ուղի» նախագիծը կարող է միմյանց հետ խնդիրներ ունեցող երկրներին գործակցելու հնարավորություն տալ ՀՀ-ում և Հարավային Կովկասում. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող մտահոգություններին, թե Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած համատեղ հռչակագրով ստեղծվելիք Թրամփի ուղին կհարվածի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի առևտրային և լոգիստիկ շահերին, ինչպես նաև Ասիայից դեպի Եվրոպա կարևոր առևտրային հոսքերի մեջ կնվազեցնի Չինաստանի հետագա դերակատարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ կարող է փոխել Թրամփի ուղու ստեղծման […] ...

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող կառույցների փակման վերաբերյալ

09:37 09.08.2025

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող կառույցների փակման վերաբերյալ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստսի 11-ի երեկոյան կհրապարակվի: Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ»,-ասված է […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:30 09.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

09:25 09.08.2025

Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի ծառայություններով «Բավարիան» է հետաքրքրված։ Այս մասին գրում է Sky Sports-ի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը: Մյունխենյան ակումբը կապ է հաստատել «Չելսիի» ղեկավարության հետ, փորձել է հասկանալ՝ որքան է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, և ինչ պայմաններով սենեգալցին կարող է համալրել թիմը: Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 65 միլիոն եվրո: «Բավարիան» հարձակման գծի համար […] ...

Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանել

09:18 09.08.2025

Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում ստորագրված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում, որը վերջ է դրել երկարատև ռազմական հակամարտությանը, հայտարարել է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։ «Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում։ Փաստաթուղթը վերջ դրեց երկու պետությունների […] ...

BACK_TO_TOP