16:25 30.01.2025
Հայտնի դարձան ՉԼ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճած թիմերը: «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Արսենալը», «Ինտերը», Մադրիդի «Աթլետիկոն», Լևերկուզենի «Բայերը», «Լիլն» ու «Ասթոն Վիլան» ուղիղ դուրս են եկել 1/8 եզրափակիչ: Անցումային փլեյ-օֆֆին կմասնակցեն «Ատալանտան», Դորտմունդի «Բորուսիան», Մադրիդի «Ռեալը», «Բավարիան», «Միլանը», ՊՍՎ-ն, ՊՍԺ-ն, «Բենֆիկան», «Մոնակոն», «Բրեստը», «Ֆեյենորդը», «Յուվենտուսը», «Սելթիկը», «Մանչեսթեր Սիթին», «Սպորտինգն» ու «Բրյուգեն»: Պայքարից դուրս մնացին Զագրեբի «Դինամոն», «Շտուտգարտը», «Շախտյորը», «Բոլոնիան», «Ցրվենա Զվեզդան», «Շտուրմը», «Սպարտան», «Լայպցիգը», «Ժիրոնան», «Զալցբուրգը», «Սլովանն» ու «Յանգ Բոյզը»:
Անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա հունվարի 31-ին: Այս փուլի առաջին խաղերը կկայանան փետրվարի 11-ին և 12-ին, պատասխան հանդիպումները՝ փետրվարի 18-ին և 19-ին:
09:58 09.08.2025
Թրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը առաջարկում է ինչպես Ուկրաինայի որոշ մասերի վերադարձը Ռուսաստանին, այնպես էլ Ուկրաինայի կողմից տարածքների զիջումը։ Նա հավելել է, որ Վլադիմիր Զելենսկին «պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրել»։ Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ արարողության ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով՝ ամերիկացի առաջնորդը […] ...
09:47 09.08.2025
Սյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. ՓաշինյանՍյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին, հեռավար կարգով հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սյունիքի մարզը եղել է եւ կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մարզ, մենք հռչակագրով էլ արձանագրեցինք, որ միմյանցից տարածքային նկրտումներ չենք ունենալու։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի համար արտոնյալ պայմաններին, ուզում եմ ուշադրություն […] ...
09:42 09.08.2025
«Թրամփի ուղի» նախագիծը կարող է միմյանց հետ խնդիրներ ունեցող երկրներին գործակցելու հնարավորություն տալ ՀՀ-ում և Հարավային Կովկասում. ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող մտահոգություններին, թե Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած համատեղ հռչակագրով ստեղծվելիք Թրամփի ուղին կհարվածի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի առևտրային և լոգիստիկ շահերին, ինչպես նաև Ասիայից դեպի Եվրոպա կարևոր առևտրային հոսքերի մեջ կնվազեցնի Չինաստանի հետագա դերակատարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ կարող է փոխել Թրամփի ուղու ստեղծման […] ...
09:37 09.08.2025
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող կառույցների փակման վերաբերյալՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրել են ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստսի 11-ի երեկոյան կհրապարակվի: Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ»,-ասված է […] ...
09:30 09.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:25 09.08.2025
Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի ծառայություններով «Բավարիան» է հետաքրքրված։ Այս մասին գրում է Sky Sports-ի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը: Մյունխենյան ակումբը կապ է հաստատել «Չելսիի» ղեկավարության հետ, փորձել է հասկանալ՝ որքան է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, և ինչ պայմաններով սենեգալցին կարող է համալրել թիմը: Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 65 միլիոն եվրո: «Բավարիան» հարձակման գծի համար […] ...