16:13 25.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը զրուցել է Մոսկվա վերադարձած WarGonzo նախագծի հեղինակ, ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի հետ, որը վերջին 3 շաբաթների ընթացքում Արցախում էր և ակտիվորեն լուսաբանում էր ԼՂ հակամարտությունը:
«Սյոմա, ասում են դուք եկաք Ղարաբաղ որպես անկախ լրագրող, բայց գնացիք որպես հայ: Ի՞նչ տեսաք այնտեղ, որը ստիպեց չթաքցնել ձեր ունեցած համակրանքը» հարցին ի պատասխան Պեգովը նշել է. «Ամեն դեպքում ես հայ չեմ, ես Սմոլենսկի վիկինգ եմ և ինչպես կայի, այդպես մնացել եմ: Ես Արցախում առաջին անգամ չէի, ես այնտեղ եղա 1,5 տարի առաջ և իհարկե սիրահարվեցի այդ տարածքին: Նրա համար չէ, որ այնտեղ ռազմական գործողություններ էին գնում, կամ չէին գնում, այլ նրա համար, որ ինձ միշտ հետաքրքրել են չճանաչված երկրները: Ես սիրահարվեցի բոլոր այն գեղեցիկ բաներին, որ կան այնտեղ, սիրահարվեցի այդ տարածքի պատմությանը: Նաև ուսումնասիրելով Ղարաբաղի առաջին պատերազմը՝ տպավորվել եմ այդ մարդկանց հերոսությամբ, որոնք հաղթեցին այդ պատերազմում: Միայն Շուշիի գրավման փաստն արդեն մեծ արժեք է: Ես գնացել այդ ամենը տեսել եմ, տեսել եմ թե ինչ ժայռերով են բարձրացել ղարաբաղցի տղաները, որպեսզի գրավեն այդ քաղաքը, որտեղից գնդակոծվում էր Ստեփանակերտը: Բնական է, որ այս տարածքի պատմությանը չէի կարող անտարբեր լինել:
Չեմ կարող ասել, որ իմ գաղափարական մոտեցումները փոխվեցին, երբ ես հայտնվեցի ռազմական գործողությունների ակտիվ փուլում: Ես շատ լավ գիտեմ, թե ում կողմն է ճշմարտությունը: Քաղաքական գործիչ կամ հատուկ փորձագետ լինել պետք չէ հասկանալու համար, թե այս հողն իրականում ումն է, ով է ավելի շատ արյուն թափել այս հողի համար և ով է ամենաշատը ուժ ծախսել, որպեսզի այս հողը մնա անկախ, այլ ոչ ինչ-որ տարածք Ադրբեջանի կամ Թուրքիայի կազմում:
Իհարկե իմ դիրքորոշումը չի փոխվել: Լինում ես առաջնագծում տղաների հետ, նրանց հետ թեյ ես խմում, հայտնվում ես նաև գնդակոծումների տակ, և, իհարկե, ոչինչ այնքան չի մտերմացնում որքան Սմերչի կամ Գրադի կրակոցների տակ միասին մնալը: Իմ համակարանքը նաև կապված է առանձին մարդկանց հետ, խաղաղ բնակիչների հետ, որոնք չնայած այն սարսափին, որը տեղի է ունենում Ստեփանակերտում, չնայած հսկայական վտանգին, չեն գնացել Ստեփանակերտից, նրանք շարունակում են ապրել այնտեղ. նկուղներում, ապաստարաններում և չեն գնում: Ես կարծում եմ Ստեփանակերտը ամենավտանգավոր տեղն է այս պատերազմում: Ինչքան մոտ ես ես առաջնագծին այնքան անվտանգ է, որովհետև այնտեղ թաքստոցներ կան, պատսպարվելու տեղեր կան, հետո դու որոշակիորեն գիտես թե որ կողմից է վտանգը, որտեղից կարող է գնդակը կամ արկը հայտնվել, իսկ քաղաքում դա անկանխատեսելի է: Եվ ես խոնարհվում եմ այն մարդկանց առջև, որոնք չեն լքում քաղաքը: Նրանք հիմնականում ծերեր ու կանաք են, որովհետև տղամարդիկ առաջնագծում են: Եվ երբ հարցնում ես, թե ինչու չեք գնում, պատասխանում են՝ Ինչպես մենք կարող ենք գնալ, եթե այնտեղ մեր ամուսիններն են, մեր տղաներն են, մեր հայրերն են, և նրանք պետք է զգան, որ մենք իրենց թիկունքում կանգնած ենք: Իմ համակրանքն առաջին հերթին հենց այս մարդկանց հետ է կապված»:
Հարցազրույցը՝ տեսանյութում։
13:12 21.08.2025
Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ […] ...
13:06 21.08.2025
Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարքՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...
12:54 21.08.2025
Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում. ՓաշինյանՀայաստանը իր բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում պատրաստ է ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված 5 սկզբունքների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, […] ...
12:47 21.08.2025
Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն ԹորոսյանըԱրսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ ...
12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...