TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու

11:29 06.03.2019

ԱԺ մարտի 6-ին կայացած նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու: «Ուզում եմ հայտարարել, որ մենք չունենք սահմանադրական սահմանափակումներ և խոչընդոտներ, բայց եթե միավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել և իրականացնել»,- ԱԺ ամբիոնից ասաց Արարատ Միրզոյանը և իր խոսքում նաև անդրադարձավ ընտրությունների կարևորությանը՝ իր ելույթը վերնագրելով «Օդի և ընտրությունների […]

̰
Սերգեյ Բագրատյանը` արդարությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին

11:00 06.03.2019

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-ում անդրադարձավ ընտրությունների ժամանակ արդարությունն ամրապնդելու անհրաժեշտությանը: Նա այս հարցում կարևոր անելիքներ է տեսնում, նշեց. «Խոսքն ամենևին ընտրությունների որակի մասին չէ, գնահատվել են բարձր մակարդակի, դա ընդունել ենք բոլորս, խոսքը հետևյալի մասին է: Ի՞նչ է նշանակում պասիվ ազդեցություն, դա նշանակում է՝ երբ մարզպետը գյուղապետին ոչինչ չի ասում, գյուղապետը մտածում է՝ […]

̰
«Տոտենհեմ»-ը հաղթեց Դորտմունդի «Բորուսիա»-ին և դուրս եկավ հաջորդ փուլ

09:34 06.03.2019

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Տոտենհեմ»-ին: Խաղն ավարտվեց անգլիական ակումբի հաղթանակով՝ 0:1 հաշվով: Հանդիպման միակ գոլը 49-րդ րոպեին խփեց Հարի Քեյնը։ Առաջին խաղում «Տոտենհեմ»-ը հաղթել էր 3:0 հաշվով, և երկու՝ ընդհանուր 4:0 հաշվով հաղթելով մրցակցին՝ դուրս եկավ 1/4 եզրափակիչ:

̰
«Ռեալ»-ը խայտառակ պարտություն կրեց Մադրիդում և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

09:18 06.03.2019

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Այաքս»-ը մրցակցի հարկի տակ 1:4 հաշվով «ջախջախեց» Մադրիդի «Ռեալ»-ին և դուրս եկավ հաջորդ փուլ: Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Հակիմ Զիեշը, 18-րդ րոպեին Դավիդ Ներեսը կրկնապատկեց այն, իսկ 62-րդ րոպեին Դուշան Տադիչը հաշիվը խոշորացրեց։ 70-րդ րոպեին Մարկո Ասենսիոն կրճատեց հաշվի տարբերությունը, բայց խաղի վերջակետը 72-րդ րոպեին դրեց Լասե Շոնեն՝ […]

̰
Հնարավորություն ունենք շարունակելու հայկական ավանդական քաղաքականությունը ՌԴ-ի, ԵՄ-ի, Իրանի և Վրաստանի հետ

01:00 06.03.2019

Արդյո՞ք Հայաստանի հարցում Ռուսաստանի և Եվրոպայի «խանդի տեսարաններն» անցած պատմություն են, թե՞ դրանք կարող են շարունակվել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին: «Քաղաքականության մեջ երբեք չի կարելի ասել երբեք, ամեն ինչ կարող է լինել: Բայց միաժամանակ պետք է փաստել, որ իրավիճակն այսօր այլ է: Ես կարող եմ ասել, […]

̰
«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի թրեյլերը

00:53 06.03.2019

HBO-ն իր YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակել է հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի առաջին թրեյլերը: Հիշեցնենք, որ պրեմիերան սպասվում է ապրիլի 14-ին:

̰
Ամեն մի օպտիմալացված միավորի հետևում ընտանիք է. Կարինե Խոդիկյան

00:48 06.03.2019

«Մշակույթի նախարարություն մարդիկ են, ովքեր հրաշալի գիտեն ամեն մի առանձնահատկություն: Նրանք համակարգում են թղթերը, տարին ավարտվում է՝ ծրագրերը, շենքերի պահպանման խնդիրները, այդ ամենը աշխատանք չէ՞: Ամեն մի ՊՈԱԿ իր խնդիրն ունի, և նախարարությունն ամեն անգամ հարաբերվում է տարբեր խնդիրների հետ»,- ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: Դրամատուրգի խոսքերով՝ նախկին իշխանությունները հաճախ խոստովանել […]

̰
ՌԴ-ում շների ոհմակը հարձակվել է տղամարդու վրա

00:40 06.03.2019

Մոսկվայի Սոլնցևոյի շրջանում թափառական շների ոհմակը հարձակվել է մի տղամարդու վրա, որն առավոտյան զբոսանքի է դուրս բերել իր շանը: Տարածքի տեսախցիկները ֆիքսել են հարձակումը: Տեսանյութը հրապարակվել է համացանցում: Տղամարդը կարողացել է պաշտպանել իր չորքոտանի ընկերոջը և մնալ անվնաս:

̰
Այս հարցին պետք է լուրջ վերաբերվել. Կարինե Խոդիկյանը` Մշակույթի նախարարության օպտիմալացման մասին

00:33 06.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում դրամատուրգ Կարինե Խոդիկյանը խոսել է մի շարք հարցերի մասին. «Բուն մշակութային իրադարձության, կտավի երևույթը հաճախ մնում է նեղ մասնագիտական շրջանակներում: Հարկավոր է սկանդալ, բախում և բոլորը հանկարծ դառնում են մշակույթի ջատագով և սկսում են պաշտպանել կամ քանդել»: Կարինե Խոդիկյանը նշեց, որ եթե Մշակույթի նախարարությունը չլինի, ապա ով պիտի պահի, պահպանի համերգային […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերը հանդես են եկել հայտարարություններով. ՀՀ վարչապետն ու Յոհաննես Հանը պատասխանել են լրագրողների հարցերին

00:28 06.03.2019

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Հարգելի պարոն նախագահ, Հարգելի պարոն հանձնակատար Հան ԶԼՄ հարգելի […]

̰
Ինձ համար մշակույթը մեր դարերի պահպանած ժառանգությունը պահելու, հաջորդ սերնդին տալու քաղաքականությունն է. Կարինե Խոդիկյան

00:10 06.03.2019

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է մի շարք հարցերի մասին: Նա անդրադարձել է Մշակույթի նախարարության օպտիմալացման հարցին: «Ինձ համար մշակույթը մեր դարերի պահպանած ժառանգությունը պահելու, պահպանելու, հաջորդ սերնդին տալու քաղաքականությունն է: Ես շատ կուզենայի, որ Հանրային հեռուստաընկերությունը ոչ թե վերահսկվեր մշակույթի նախարարության կողմից, այլ իր հետ համագործակցեր, այդ դեպքում գուցե մենք այդ սերիալները […]

̰
Թաթարստանում անվտանգության տեսախցիկներն արձանագրել են մեքենայի պայթյունը

23:52 05.03.2019

ՌԴ Թաթարստանի Հանրապետության Ալմետյևսկ քաղաքի ավտոսպասարկման ծառայություններից մեկի հարևանությամբ մեքենա է պայթել: Volkswagen Touareg-ի պայթյունի պահին վարորդը եղել է մեքենայի սրահում: Տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունից հաղորդել են, որ պայթյունի պատճառը մեքենայի ներքին անսարքությունն է եղել: Մեքենայի 57-ամյա վարորդը բազմաթիվ  այրվածքներով հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

̰
«Ալաշկերտ»-ը պայմանագիր է ստորագրել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի սանի հետ

21:46 05.03.2019

Երևանի «Ալաշկերտ»-ը վերջին ձեռքբերումը կատարեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայաստանի գործող չեմպիոնները պայմանագիր են ստորագրել Ֆրանսիան ներկայացնող կոտդիվուարցի կիսապաշտպան Ջոել Դամահուի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Փորձառու ֆուտբոլիստը Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի սան է, երկու մրցաշրջան է անցկացրել գերմանական ակումբի երկրորդ թիմում: Այնուհետև Դամահուն խաղացել է Իսրայելի «Բնեի Սահնին» և «Մաքաբի» (Հայֆա) թիմերում, հունգարական […]

̰
Նա գիտեր իր խաչի զորությունը, որը միշտ ծառայեցրեց իր երկրին ու ժողովրդին. նախագահ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

21:32 05.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը եւ հանդես եկել ելույթով. Վեհափառ Տեր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սիրելի Արմեն Սարգսյան, Սիրելի Արամ Սարգսյան, գիտեմ, որ Արամն այսօր Արցախում է և այնտեղի հերոսական ժողովրդի հետ միասին տոնում է Վազգեն Սարգսյանի հոբելյանը, Պարոնայք […]

̰
Ձեր կառավարության որդեգրած արժեքները և արժեքների վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում. Տուսկը` Փաշինյանին

19:48 05.03.2019

Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Մեծարգո նախագահ Տուսկ ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ Սա իմ երկրորդ հանդիպումն է նախագահ Տուսկի հետ Բրյուսելում, և առաջինը` Հայաստանի վարչապետի պաշտոնին իմ վերանշանակվելուց հետո: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն նախագահ, ջերմ ընդունելության և արդյունավետ ու նպատակային […]

̰
Մեր առավել կարևոր գործընկերներն են ՌԴ-ն, Վրաստանը, Իրանը և Եվրոպան. Իսկանդարյան

19:44 05.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոսել է այն մասին, թե արդյոք Բրյուսել մեկնելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իրան կատարած այցը քաղաքական ենթատեքստ ունի: «Իհարկե, դա պարզապես պատահականություն չէ: Հասկանալի է, որ մեր առավել կարևոր հարևանները և գործընկերներն են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը և Եվրոպան: Թե որն է առաջինը, որը՝ երկրորդը, այնքան էլ […]

̰
Մարդիկ նստած շարիկ գլորեն, մենք էլ ասենք՝ գործազրկության հարցը լուծեցի՞նք. Հովակիմյանը՝ աշխատատեղերի կրճատման մասին

19:26 05.03.2019

Երբ ասում են՝ պետական համակարգում 10 հազար քաղաքացի մնալու է գործազուրկ, խոսքը պորտաբույծների մասին է. կարծում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: SHANTNEWS.am-ի հարցին, թե ինչ հետևանքներ կարող է բերել մի շարք ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի ու հիմնադրամների փակումը, Հովակիմյանը ասել է հետևյալը. «Ժամանակին պետական կառավարման համակարգին կից ստեղծվել են ՊՈԱԿ-ներ, հիմնադրամներ, որոնց նպատակը վերնախավում […]

̰
Մարդիկ սպասում են Հարկային օրենսգրքի փոփոխություններին` կա´մ բերեք, կա´մ մի´ բերեք. Մելքումյան

19:17 05.03.2019

Հայաստանն արդեն 6 ամիս է, ինչ սպասում է Հարկային նոր օրենսգրքին, սակայն առաջարկված փոփոխությունները պարբերաբար հերքվում են, որովհետև, հավանաբար, հակազդեցության են արժանանում գործարարների կողմից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա կոչ արեց իշխանություններին՝ կա´մ բերել այդ օրենսգիրքը քննարկման, կա´մ չբերել` կողմնորոշվել։ «Եթե մենք ասում ենք, որ խորհրդարանական […]

̰
Սերգեյ Բագրատյանն ԱԺ-ում բարձրացրեց Նորավան համայնքի կոյուղագծերի հարցը

18:21 05.03.2019

«ԲՀԿ-ին և անձամբ ինձ դիմել են Եղեգնաձոր քաղաքի Նորավան համայնքի 270 բնակիչներ՝ մի պարզ խնդրի լուծման ակնկալիքով: Թաղամասը 20 տարի է` կոյուղագիծ չունի»,- մարտի 5-ին նորավանցիների խնդիրը ԱԺ-ում բարձրացրեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքերով` նախորդ իշխանությունները չկարողացան այս խնդիրները լուծել: «Երևի ի զորու չէին»,- ասաց Սերգեյ Բագրատյանը և նշեց, որ իրենք ամեն […]

̰
Արհեստական բանականությունը դատական համակարգում. ե՞րբ այն իրականություն կդառնա

17:59 05.03.2019

Դատավորները գերծանրաբեռնված են, նրանց աշխատակազմերը և քննվող գործերի քանակն ամենևին համարժեք չեն, դատական ծանուցումների փոստային համակարգը վաղուց հնացած է, ժամանակն է ներդնել էլեկտրոնային համակարգ, ժամանակն է խոսել դատավորների թվի ավելացման մասին: Այս մասին այսօր ԵԽ և ԵՄ աջակցությամբ Հայաստանում դատական բարեփոխումների իրականացման 2019-2023 թվականների փուլի մեկնարկի ժամանակ ասել է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ  Խունդկարյանը: «Դատավարական […]

̰
Հայաստանցի, ղարաբաղցի տարանջատումը սադրանք է. Բաբաջանյան

17:40 05.03.2019

Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը ԱԺ հայտարարությունների ժամանակ իր ելույթում անդրադարձել է Հայաստանի ու Արցախի ժողովուրդների տարանջատմանն ու դրանք որակել որպես սադրանք: «Հայաստանն այսօր ապրում է բուռն ժամանակաշրջանում՝ հագեցած ներքին ու արտաքին հարուստ օրակարգերով: Այդ օրակարգերը բաղկացած են ամենօրյա ջանք ու աշխատանք պարունակող հարցերից ու հիմնախնդիրներից, որոնց լուծումը կենսական նշանակություն ունի […]

̰
Հայաստանի Մ-18 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Հունգարիային

17:30 05.03.2019

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Հունգարիայի Մ-18 հավաքականների ընկերական հանդիպումը: Հունգարիայի ընտրանին հաղթեց 5:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան. 0-1` Մատե Կովաչ, 32 0-2` Կոռնել Շուկս, 45+1 0-3` Պետեր Տորոշիկ, 48 0-4` Պետեր Տորոշիկ, 67 0-5` Ալմոշ Կալաֆատ, 84 Հայաստանի Մ-18 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. 1. Հարություն Մելքոնյան, 5. Արտակ Ասատրյան (14. Պետրոս […]

̰
Մենք բոլորս մեղավոր ենք, մենք լայքում ու սրտիկում ենք ատելություն քարոզող գրառումները․ Անի Սամսոնյան

17:27 05.03.2019

Ազգային ժողովում պատգամավորների հայտարարությունների ժամին խորհրդարանի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ Ամիրյան փողոցում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները բռնություն էին գործադրել ու փորձել էին աղբամանը գցել հասարակական գործիչ Նարեկ Մալյանին։ Սամսոնյանը դատապարտեց և՛ բռնությունը, և՛ սոցցանցերում այդ բռնության քարոզը, սակայն մեղավոր ճանաչեց իրեն ու բոլորին։ «Մենք բոլորս մեղավոր ենք, […]

̰
Հեղափոխությունից հետո դատավորներին այլևս չեն զանգում իշխանության որևէ օղակից. Զեյնալյան

17:24 05.03.2019

«Նախորդ տարի դեկտեմբերին ավարտվեց ԵԽ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագիրը, որի ընթացքում արձանագրվեցին մի շարք ձեռքբերումներ: Մասնավորապես ԵԽ աջակցությամբ մշակվեց Դատական օրենսգրքի նախագիծը, հզորացվեցին դատական իշխանության ինքնակառավարման մարմինները, կատարելագործվեցին արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտները, բարձրացվեց իրավական ընթացակարգերի արդյունավետությունը»,- խոսելով դատական բարեփոխումների մասին` այսօր «Աջակցություն դատական  բարեփոխումների իրականացմանը. Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի մեկնարկի […]

̰
Ադրբեջանն ամեն ինչ անելու է իր հանցագործներին ստանալու միջոցով նոր Ռամիլ Սաֆարով «ծննդաբերելու» համար․ Աբովյան

17:15 05.03.2019

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն անդրադարձավ Հայաստանի քաղաքացի, ադրբեջանական բանակի կողմից պատանդառված Կարեն Ղազարյանի դեպքին, որն օրերս Ադրբեջանի դատարաններից մեկում կեղծ մեղադրանքով դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Աբովյանի խոսքերով՝ Ադրբեջանն այսպիսի քայլերով փորձելու է հետ ստանալ իր հանցագործներին՝ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։ Սակայն դա, ըստ Աբովյանի, բերելու է այդ հանցագործների հերոսացման, ինչը […]

̰
Կարեն Ղազարյանի մտերիմները բողոքի նոր ակցիաներ են պատրաստում․ պատգամավոր

17:11 05.03.2019

Հայաստանի քաղաքացի, ադրբեջանական բանակի կողմից պատանդառված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու համար Հայաստանի իշխանությունները, թեև խոստացել են ամեն ինչ անել, սակայն նրա նկատմամբ դատավճիռն արդեն ընդունվել է Ադրբեջանում, իսկ Ղազարյանի հարազատները կարծում են, որ իշխանությունների խոստումներն առաջ չեն շարժվել։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, որն ասաց, որ ինքը […]

̰
Կառավարությունը նախագիծն ընդունի՝ վնաս պատճառելով ՀՀ-ի՞ն, ինչ է, թե ընդդիմությունը չբողոքի՞. Վահագն Հովակիմյան

17:10 05.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, պատասխանելով SHANTNEWS.am-ի դիտարկմանը, թե ընդդիմադիրներն իրենց մեղադրում են նախկին իշխանության ավանդույթները շարունակելու մեջ, ասել է, թե իրենք ելնում են հանգամանքից, թե որքանով է այս կամ այն օրինագիծը բխում ՀՀ շահերից: Խոսքը ընդդիմության կողմից ԱԺ օրակարգ բերված նախագծերի մասին է, որոնց կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել: «Նման բան ասողները […]

̰
Էլեկտրոնային քվեարկության մեքենաներ կիրառելու մասին կարելի է մտածել. Մուկուչյան

16:30 05.03.2019

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով քվեատուփերի վրա էլեկտրոնային հաշվիչների տեղադրման հնարավորությանը, նշեց՝ ընդհանուր առմամբ էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառման առումով պետք է առաջ գնալ: Նա հայտնեց, որ ընտրողների գրանցման համակարգում լուրջ քայլ կատարեցին՝ տեղադրելով գրանցման համակարգը, իսկ էլեկտրոնային քվեարկության մեքենաներ կիրառելու մասին կարելի է մտածել: Դա, ըստ Մուկուչյանի, հնարավորություն կտա հատուկ սարքերի միջոցով կազմակերպել քվեարկությունը, […]

̰
Հնարավոր չէ կանոնակարգում մտցնել, որ մարդը, եթե ունի քաղաքական պաշտոն, չկարողանա կրկին առաջադրվել. Մուկուչյան

16:30 05.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության իր գործընկերների՝ կեղծ դիտորդական առաքելությունների հետ կապված մտահոգությանը, նկատեց՝ դա բավական թափանցիկ ակնարկ էր: Պատգամավորը նշեց՝ նախկինում իշխանությունները տոտալ ներգործության միջոցներ էին կիրառում՝ վարչական ռեսուրսը հասցնելով 100 տոկոսանոց ազդեցության, այս ընտրության ժամանակ վարչական ռեսուրսի կիրառում չնկատվեց, բայց դրա ազդեցությունը խիստ նկատելի էր: «Կա պասիվ […]

̰
Փաշինյանն ու Տուսկը քննարկել են Արցախյան հակամարտության հարցում ԵՄ հավասարակշիռ դիրքորոշումը

16:26 05.03.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են նաև Եվրամիության հավասարակշիռ դիրքորոշումն Արցախյան հակամարտության հարցում։ Այս մասին Փաշինյանը հայտնեց հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցի ընթացքում։ «Եվ մենք ողջունում ենք այն, որ Եվրամիությունը փաստում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է այն միակ խումբը, որ պետք է զբաղվի այս խնդրով, […]

̰
BACK_TO_TOP