Ստեղծվել է իրավիճակ, երբ հանձնաժողովն իրավասու չէ ընդունել պաշտոնատար անձանց հայտարարագրերը. Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+23.09 oC

Ստեղծվել է իրավիճակ, երբ հանձնաժողովն իրավասու չէ ընդունել պաշտոնատար անձանց հայտարարագրերը. Զեյնալյան

12:26 07.03.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 7-ին կառավարության նիստում ներկայացրեց «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նշված նախագծի հիմնավորման մեջ ասված է՝ 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում էր սահմանադրական կարգավորումների համատեքստում ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում: Նշված հանձնաժողովը մինչ օրս չի կազմավորվել: 2018 թվականին մարտի 23-ին ընդունված «Հանրային ծառայությունների մասին» օրենքի նախագիծը գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման կարգավորումներն ամբողջությամբ պայմանավորել էր հանձնաժողովի կազմավորմամբ, սահմանվել էր նաև, որ հայտարարագրմանն առնչվող գրեթե բոլոր կարգավորումները 2019 թ. հունվարի 1-ից պետք է ուժի մեջ մտնեին:

Մինչ այդ կարգավորումների՝ ուժի մեջ մտնելը շարունակում են գործել հանրային ծառայությունների մասին 2011 թ. օրենքի դրույթները, սակայն հանձնաժողովը չի կազմավորվել, նորմերի ուժի մեջ մտնելը պայմանավորված է տվյալ մարմնի ստեղծմամբ: Զեյնալյանի գնահատմամբ՝ ստեղծվել է իրավիճակ, որի արդյունքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ ընդունել պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների կողմից ներկայացված հայտարարագրերը, իսկ հայտարարագրման դրույթները գրեթե ամբողջությամբ ուժը կորցրել են: Նախարարն ընդգծեց՝ հայտարարագրման գործընթացի կասեցումը լուրջ հետևանքներ կունենա ինչպես այդ գործընթացի անընդհատության ապահովման առումով, այնպես էլ խախտումների դեպքում պատասխանատվության կիրառման տեսակետից:

Ներկայացված նախագծով առաջարկվում է նոր կարգավորումների՝ ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2020 թ. հունվարի 1-ը, այս ընթացքում կշարունակեն գործել 2011 թ. օրենքի դրույթները, առաջարկվում է նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկ սահմանել, նաև՝ որ նրանք հայտարարագրերը ներկայացնեն մինչև 2019 թ. մայիսի վերջ: Զեյնալյանը հայտնեց, որ առաջարկվում է նախագիծը համարել անհետաձգելի և քննարկել ԱԺ առաջիկա նիստի ընթացքում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ անհրաժեշտություն կա՞ մարտի 8-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառել նաև այս հարցը, ինչին Զեյնալյանն արձագանքեց, որ շատ ավելի գերադասելի կլինի: Փաշինյանը շեշտեց, որ այս գործընթացը պետք է աներ 6-րդ գումարման ԱԺ-ն՝ մինչև 2018 թ. ավարտը, առաջարկեց այս նախագիծը ներառել ԱԺ արտահերթի օրակարգում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ

23:59 14.08.2025

Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...

«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

23:55 14.08.2025

«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Արգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար

23:49 14.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...

Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը

23:46 14.08.2025

Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00,  0800 00 900 հեռախոսահամարին:  Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...

Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

23:40 14.08.2025

Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներին

23:34 14.08.2025

Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներին

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...

BACK_TO_TOP