Քարոզչական պաստառների տեղերը քիչ էին, քանի որ տարածքային թեկնածուները ևս ներգրավվում էին քարոզարշավում. ԿԸՀ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+24.09 oC

Քարոզչական պաստառների տեղերը քիչ էին, քանի որ տարածքային թեկնածուները ևս ներգրավվում էին քարոզարշավում. ԿԸՀ նախագահ

16:24 05.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին դիմելով, խոսեց ընտրական գործընթացի երկու խնդրի մասին: Նա նշեց, որ ընտրության հետ կապված գործընթացները հրապարակային են հասարակության և քաղաքական գործիչների առջև, սակայն խնդիր կա լռության օրվա հետ կապված, ապա հարց ուղղեց՝ ԿԸՀ նախագահն ինչո՞ւ գործուն մասնակցություն չի ունենում, երբ օրվա գործառույթները խախտվում են, համարժեք գործիքակազմով վերահսկողական մոտեցումներ չեն ձեռնարկվում, որպեսզի որևէ քաղաքական ուժի կամ անհատի շահերը չոտնահարվեն:

Երկրորդ հանգամանքը, ըստ Էնֆիաջյանի, համահավասարության սկզբունքն է, որն առանցքային է:

«11 ուժ է մասնակցում, 13 ընտրատարածք է, յուրաքանչյուրում 100-ից ավելի թեկնածու կա, պաստառների տեղ է հատկացված, եթե A4 ֆորմատի քարոզչական թուղթ փակցնես, 5-6 հատից ավելի չես կարող կպցնել»,- ասաց նա:

Տիգրան Մուկուչյանը, խոսելով լռության օրվա մասին, նշեց, որ կա օրենսդրական կարևոր խնդիր՝ փաստելու համար, թե ինչ է նախընտրական քարոզչությունը: ԿԸՀ նախագահը նշեց, որ այս խնդիրը կարևոր նշանակություն է ունենում, օրինակ՝ քվեարկության օրվա հետ կապված: Նկատված խախտման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, որտեղ պետք է հնչի որևէ թեկնածուի անունը, կարո՞ղ է հնչել որպես հակաքարոզ, թե՞ ոչ:

Օպերատիվ միջամտությանն անդրադառնալով՝ Մուկուչյանը համաձայնեց, որ պիտի լինեն ավելի արդյունավետ ներգործության միջոցներ, քանի որ դասական վարույթի շրջանակներում մինչև  կողմերը ծանուցվեն, քվեարկությունն ավարտված կլինի: Նրա խոսքերով՝ կանոնակարգումները պետք է լինեն այնպիսին, որ հետագայում որևէ հանձնաժողով չունենա ի չարս օգտագործելու հնարավորություն: ԿԸՀ նախագահն ասաց, որ պրակտիկան իրոք ցույց տվեց՝ պաստառներին հատկացված տեղերը քիչ էին, քանի որ տարածքային թեկնածուները ևս ակտիվորեն ներգրավվում էին քարոզարշավում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սթարմերը մտահոգիչ է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները

10:47 13.06.2025

Սթարմերը մտահոգիչ է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները մտահոգիչ են և կոչ է արել կողմերին նվազեցնել լարվածությունը: Նրա խոսքերը մեջբերել է The Daily Telegraph-ը: «Հարվածների մասին հաղորդագրությունները մտահոգիչ են, և մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել գործողությունները և նվազեցնել լարվածությունը։ Լարվածության սրումը տարածաշրջանում ոչ մեկին օգուտ չի բերի։ […] ...

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում

10:40 13.06.2025

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում

Հունիսի 12-ին, ժամը 23:44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է գրասենյակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գրասենյակի բակում՝ փայտե շինությունում (15 քմ) գտնվող  էլեկտրական վահանակում, այնուհետև […] ...

Կոշտ պատասխան կտանք այս ահաբեկչական ռեժիմին․ Իրանի կառավարություն

10:32 13.06.2025

Կոշտ պատասխան կտանք այս ահաբեկչական ռեժիմին․ Իրանի կառավարություն

Իրանի իշխանությունները կոշտ պատասխան կտան Իսրայելի կողմից հարվածներին, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գիտնականներ և զինվորներ: Այս մասին ասվում է Իրանի կառավարության հայտարարության մեջ, հաղորդում է Tasnim գործակալությունը: «Այսօր մենք բոլորս՝ Իրանի ժողովուրդը, կառավարությունը և ղեկավարությունը, կարող ենք բարձրաձայն և վճռականորեն հայտարարել, որ սիոնիստները ահաբեկիչներ և ագրեսորներ են։ Մենք ունենք բոլոր իրավունքները […] ...

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի իմացության և համակարգման

10:26 13.06.2025

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի իմացության և համակարգման

Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների իմացության և համակարգման, որը կկրի տեղի ունեցածի պատասխանատվությունը: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ: «Իրանի դեմ սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողությունները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության: Համապատասխանաբար, ԱՄՆ կառավարությունը, լինելով այս ռեժիմի հիմնական աջակիցը, նույնպես […] ...

Իրաքը փակել է օդային տարածքը

10:21 13.06.2025

Իրաքը փակել է օդային տարածքը

Իրաքի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը և դադարեցրել թռիչքները՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների պատճառով, ուրբաթ առավոտյան Իրաքի «Շաֆաք Նյուզ» լրատվական գործակալությանը հայտնել է անվտանգության աղբյուրը։ Ավելի վաղ Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ «Իրաքի օդային տարածքը փակ է, և թռիչքներն ամբողջությամբ […] ...

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ

10:17 13.06.2025

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ

Թեհրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։ «Իսրայելի ռեժիմի հարձակման հետևանքով մոտ 50 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են», -ուղիղ եթերում ասել է պետական ​​լրատվական հաղորդավարը։ ...

BACK_TO_TOP