14:33 28.02.2019
Դեռ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին երթ են անելու Ազատության հրապարակից Մյասնիկյանի հուշարձան՝ 11 տարի առաջ այդ օրը եղած ողբերգության զոհերի հիշատակը հարգելու: Լրագրողները ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե իրենց խմբակցությունը մասնակցելո՞ւ է այդ երթին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս իր հարգանքի […]
14:17 28.02.2019
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է նաև Նաիրա Զոհրաբյանի նախագիծը Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, որը վերաբերում էր կալանքի ժամկետի 1 օրը 1.5 օրվա հաշվարկելուն: Սա, ըստ էության, Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագծի շարունակությունն էր, որին, հիշեցնենք, հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց: Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ անմարդկային պայմաններում են պահվում կալանավորները՝ […]
13:43 28.02.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է իրանական ներդրումների մասին: «Հիշում եք, որ Վանաձորում իրանական մեկ ներդրող հետաքրքիր արտադրություն է նախաձեռնել, դա իրենից ներկայացնում է գազաբալոնների պլաստիկ արտադրություն: Կողմնորոշված է արտահանմանը: Հիմնական արտահանման շուկաները Ռուսաստանը և Եվրոպան են: Ասում են, որ գարնանը վերջին սարքավորումները կներկրվեն, արտադրությունը […]
13:36 28.02.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը փետրվարի 28-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ դիալեզի հետ կապված ամբողջ շուկան դիտարկվելու է: Արձագանքելով քննադատությանը, թե ընդամենը երկու ընկերության հետ են աշխատում դիալիզի բուժման համար, Սանասարյանը կոչ արեց տեսնել՝ «Արմենիա» ԲԿ-ն, «Էրեբունի» ԲԿ-ն ինչ ֆիրմաների հետ են աշխատում: «Հանրապետական հիվանդանոցը դիալեզի ամենամեծ պացիենտներն ունի: Մենք […]
13:18 28.02.2019
ԵՊՀ հոգաբարձուների նիստի ավարտից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսել է լրագրողների հետ: Ռեկտորը նշեց, որ այս հարցը պետք է հանգուցալուծվի. «Ես ինքնակամ հրաժարական չեմ տա, եթե հոգաբարձուների խորհուրդը որոշի, ես կենթարկվեմ այդ որոշմանը: Ես անթույլատրելի եմ համարում բռնի կերպով այս ամենը անելը: Ես միջազգային կազմակերպությունների անդամ եմ և նրանցից ստանում եմ ազդանշաններ, բայց չեմ […]
13:10 28.02.2019
«Ոմանք հասցրին ինձ մահախոսական կարդալ, բայց ես կասեմ հետևյալը՝ գերեզմանում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու Հայաստանի ազատության, անկախության ու զարգացման համար, որևէ մեկը թող երազում անգամ չպատկերացնի նման բան»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Խոսելով ՊՎԾ աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորությունների խախտման մասին՝ Սանասարյանն ասաց. «Հույս […]
13:00 28.02.2019
ԵՊՀ հոգաբարձուների նիստի ավարտից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսել է լրագրողների հետ. «Երևանի պետական համալսարանը կուսակցական խաղերի, քարոզչության տեղ չի և չի եղել: Ես հավատացած եմ, որ այս հաստատությունը ապակուսակցական է, չի կարելի, դա անթույլատրելի է»: Արամ Սիմոնյանն անդրադարձել է իր և Սերժ Սարգսյանի հարաբերություններին և նշել, որ իրենք ունեցել են խոսակցություն որպես ռեկտոր […]
12:40 28.02.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կառավարության այսօրվա նիստի ավարտին դիմեց ՀՀ փոխվարչապետ, նիստը վարող Տիգրան Ավինյանին: «Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր պարոն Ավինյանի ծննդյան 30-ամյակն է, և օգտվելով առիթից՝ շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը»,- ասաց նա: Աղաջանյանին միացավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Ուզում եմ շնորհավորել, մաղթել առողջություն: Ձեզ հետ […]
12:23 28.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Իրանի հայ համայնքի հետ և անդրադարձել Արցախյան հիմնահարցի կարգավորման խնդրին. «Մենք չենք պատասխանի հարցին այնքան ժամանակ, մինչև այս հարցին չի պատասխանել Ադրբեջանը: Մենք կարող ենք շատ հստակ հիմնավորել, թե ինչու այս հարցին պետք է պատասխանի Ադրբեջանը, քանի որ Ադրբեջանն է, որ ամեն օր սպառնալիքներով է խոսում մեր […]
12:05 28.02.2019
Այսօր առավոտից մեկնարկած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանը ելույթ ունեցավ և նշեց, որ իր ելույթը պետք է լինի իրավական վերլուծություն. «Բևեռացվածությունը հասավ մեր համալսարանին, ակնհայտ ճշմարտությունն այն է, որ այս իրավիճակում մենք համալսարանին՝ որպես ազգային արժեքի, պետք է վնաս չտանք: Գոյություն ունի հարցի լուծման քաղաքական, բարոյական հարթություն: Մենք պետք է […]
12:00 28.02.2019
Այսօր ընթացող ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ մի քաղաքացի մոտեցավ ամբիոնին և ցանկացավ ելույթ ունենալ, սակայն նրան թույլ չտվեցին՝ նշելով, որ նա խորհրդի անդամ չէ: Քաղաքացին համառորեն ցանկանում էր ելույթ ունենալ` նշելով, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ կապված կարևոր հայտարարություն ունի անելու, սակայն անվտանգության աշխատակիցները նրան հեռացրին: Նա լրագրողներին փոխանցեց իր հեռախոսահամարը և նշեց, […]
11:57 28.02.2019
Կառավարության հերթական նիստի օրն է: Մինչ օրակարգային հարցերին անցնելը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը։ «31 տարի առաջ Սումգայիթում բռնությունների ալիք սկսվեց հայերի դեմ, որին հաջորդեցին Բաքվի, Կիրովաբադի և բազմաթիվ այլ հայաշատ բնակավայրերում ջարդերը: Սումգայիթում ջարդերն այն օրինակներից են, երբ էթնիկ և ռասսայական հողի վրա թիրախավորվել են […]
11:42 28.02.2019
Մեկնարկել է կառավարության նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նիստի մեկնարկին մինչ չզեկուցվող հարցերի փաթեթը քվերակության դնելը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հարց բարձրացրեց: Այն վերաբերում է երկու մարզադպրոցների միավորման արդյունքում Տիգրան Պետրսյանի անվան պահպանմանը: Մասնավորապես հետաքրքրվեց. «Չզեկուցվող հարցերի հետ կապված` ի՞նչ է լինելու Տիգրան Պետրոսյանի անունը, որովհետև շախմատի տուն, շաշկու տուն միավորման արդյունքում […]
11:36 28.02.2019
Առավոտից մեկնարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը: Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ իրավականությունը, բարոյականությունը և բուհի ինքնավարությունը այն հիմնարար 3 սկզբունքներն են, որոնցով իրենք առաջնորդվում են. «Մեկ տարվա ընթացքում մենք տեսել են բուհի վրա կենտրոնացում: Այս ամեն ինչի մեջ տեսնում են հստակ միտումներ: Կան խնդիրներ, որ ես դրանք չեմ ներում. […]
10:31 28.02.2019
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում մրցել է «Բարսելոնա»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է կատալոնական ակումբի հաղթանակով 0-3 հաշվով: «Կապտանռնագույններ»-ի կազմում դուբլի հեղինակ են դարձել Լուիս Սուարեսը, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավել է Ռաֆայել Վարանը: «Բարսելոնա»-ն Իսպանիայի Գավաթի եզրափակչում կհանդիպի «Բետիս»-«Վալենսիա» զույգի հաղթողի հետ:
01:00 28.02.2019
«Մենք դեմ ենք եղել փաստաբաններին՝ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ-ի) սկզբունքով հարկելուն, քանի որ այդ ամենը փոքր ընկերությունների հարկային բեռը ավելացնելու էր 4-6 անգամ»,- ասել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նրա խոսքերով՝ Փաստաբանների պալատի խորհուրդը հաճախ պատժվել է, որ դատարանի հանդեպ վատ վերաբերմունք է ցուցաբերված եղել, սակայն այսօր շատ պետական մարմիններ […]
00:30 28.02.2019
«Սնանկության դատարանը պետք է արդյունավետ աշխատի և բեռնաթափի դատարանները: Հաշտարարի ինստիտուտը ֆիզիկական անձանց ապահովագրության և բանկային գործերով բավականին օգնում է հարցը լուծելուն: Մենք փոխվելու, վերափոխվելու խնդիր ունենք»,- ասել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նրա խոսքով՝ չի կարող լինել որևէ պահ, երբ դատարաններում գումար չլինի, քանի որ անընդհատ հայցեր կան և […]
00:26 28.02.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Բորնմութ»-ին: «Զինագործներ»-ը հաղթում են մրցակցին 2-1 հաշվով: Լոնդոնցիների կազմում երկրորդ գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով աչքի է ընկել Մեսութ Օզիլի փոխանցումից հետո:
22:39 27.02.2019
Իրան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա վերջին հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ ունեցել է տեղի հայ համայնքի հետ: Հանդիպումը կայացել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա են եղել հազարավոր իրանահայեր, ովքեր ՀՀ կառավարության ղեկավարին ողջունել են մեծ ոգևորությամբ, ջերմությամբ և ծափողջյուններով: Նիկոլ Փաշինյանը […]
19:44 27.02.2019
Իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված հանդիսությունների ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոսել է Իրանի պատմական, կորցրած տարածքների մասին. արդյո՞ք խոսքն Ադրբեջանի մասին է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցն է ուղղել Արամ Աբրահամյանը իրանագետ Գոհար Իսկանդարյանին: «Միայն Ադրբեջանի հատվածը չէ: Մենք գիտենք, որ Իրանը 2500 տարվա պատմություն ունի, և նրանք երբեմն ներքին լսարանի համար նման […]
19:22 27.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:00-ից մինչև 22:50-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի Կիևյան փողոցում կայանված «Ինֆինիտի FX35» մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ կողային ապակին […]
19:15 27.02.2019
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում մեկնաբանել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը: «Չենք ասի` սպասելի էր, բայց ամեն ինչ տանում էր դրան: Բավական մեծ էին ճնշումները գործող կառավարության վրա, Ռոհանիի և Զարիֆի նկատմամբ: Երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ հայտնի պայմանագրից, պետք է փաստել, որ Իրանի ներսում պահպանողականների թևը սկսեց ավելի […]
17:54 27.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում այցելել է Թեհրանի «Արաքս» դպրոց: Այս մասին հայտնում է Alikonline.ir-ը: Աննա Հակոբյանին այստեղ դիմավորել են Իրանի կրթության նախարարության շրջանի ներկայացուցիչը, դպրոցի տնօրենը, ծնողական խորհրդի ներկայացուցիչներն ու աշակերտները: Կրթական հաստատությունում կատարած շրջայցի ընթացքում Աննա Հակոբյանը ծանոթացել է դպրոցի կրթական մեթոդներին, ինչպես նաև հայապահպանմանն […]
17:05 27.02.2019
Անձնական խնդիր ես որևէ մեկի հետ չունեմ: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանը՝ անդրադառնալով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի պաշտոնակատար Արման Նավասարդյանի հնչեցրած այն մտքին, թե Ղարիբյանը Համազգային թատրոնը լուծարում է, քանի որ իր հետ անձնական խնդիրներ ունի: «Անձնական խնդիր ես որևէ մեկի հետ չունեմ, երբևէ չէի էլ […]
16:30 27.02.2019
Մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է մեծ աղմուկ բարձրացրած՝ նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների լուծարման թեմային: Բարձրացված աղմուկը Ղարիբյանին հիշեցրել է մի կաթիլ մեղրի պատմությունը: Նա պարզաբանել է՝ ՊՈԱԿ-ների լուծարման վերաբերյալ իրենք վերլուծություն են արել, որը դեռ նախնական վիճակում է և դեռ երկար մշակման կարիք ունի: «Խոսքն ընդամենը մեր աշխատանքային […]
16:05 27.02.2019
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դռնփակ դատական նիստը: Միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության մասով որոշում կայացնելու, իսկ դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է: […]
15:03 27.02.2019
Բարդ է, բայց վստահաբար առաջ կգնանք: Այս պատասխանը տվեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների այն հարցին, թե արդյոք նախարարությունների միավորման դեպքում ինքը կկարողանա կառավարել, ամբողջ «բեռը» վերցնել: «Հիմա կրթության և գիտության նախարարությունում կարողացել ենք ստեղծել այնպիսի մի համակարգ, երբ պարտականություններն ու լիազորությունները բավականին լավ պատվիրակված են, վարչությունները սկսել են լավ աշխատել»,- ասաց […]
14:50 27.02.2019
Որպես ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է, որ ինֆորմացիա չունի, թե ՊՎԾ-ն կամ մյուս մարմիններն ինչ ստուգումներ են իրականացնում բուհերում: «Զրո ինֆորմացիա, քանի դեռ ուսումնասիրության փաստաթուղթը ստորագրությամբ ու կնիքով չի դրվել իմ սեղանին: Սա իմ անխախտելի սկզբունքն է: Սա ամենաառաջին սկզբունքն է, որը չեմ խախտելու»,- ասաց Հարությունյանը: Այնուհետև […]
14:22 27.02.2019
ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է ռեկտորի պաշտոնանկության հարցը: Այս թեմայի վերաբերյալ լրագրողները խորհրդարանում հարց ուղղեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Լրագրողները նշեցին, որ շատերն ասում են, թե սա քաղաքական հետապնդում է, հոգաբարձուների խորհրդի անդամները հրավիրվում են ԱԱԾ: «Այն օրը, երբ կապացուցվի, որ որևէ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում եղել է հոգաբարձուների խորհրդի անդամի վրա, […]
14:17 27.02.2019
Ազգային ժողովում շարունակվում են «Իմ քայլը» խմբակցության հանդիպումները գործադիրի ներկայացուցիչների հետ: Այս անգամ պատգամավորների հարցերին պատասխանում է ՀՀ կրթության և գիտության նախարարը: Հանդիպումը փակ էր: Նիստի ավարտից հետո Արայիկ Հարությունյանը խոսել է լրագրողների հետ: «Խոսել ենք շատ հարցերի վերաբերյալ, պատասխանել եմ մոտ 15-16 պատգամավորների հարցերին: Եվս 15-16 պատգամավորներ գրանցված են, օր նշանակեցինք, որ շարունակելու ենք […]