TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Փյունիկ»-ը պարտվեց ՖԱԼ գավաթի վերջին տուրում

18:17 14.02.2019

Կիպրոսում ընթացող Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Փյունիկ»-ը 1:0 հաշվով պարտվեց Վոլգոգրադի «Ռոտոր»-ին: Անդրեյ Տալալաևի սաները A խմբում վաստակեցին 2 միավոր և զբաղեցրին 3-րդ տեղը: Նշենք, որ «Փյունիկ»-«Ռոտոր» հանդիպմանը ներկա է եղել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

̰
ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները շարունակում են մնալ կարևոր

17:30 14.02.2019

Խորհրդարանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին լրագրողները հարցրել են, թե ինչպե՞ս է վերաբերում այն քննադատություններին, որոնք առնչվում են ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին: Խոսքը կառավարության ծրագրում տեղ գտած ձևակերպումների մասին է։ «Ես ուզում եմ շեշտել, որ ձևակերպումը քննադատության չարժանացավ, որովհետև ձևակերպման մասին խոսք անգամ չկա: Քննադատության է արժանացվել ընդհանրապես հարաբերությունների մակարդակը: Ճիշտ ասած՝ տարակուսած […]

̰
Դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ ԲԴԽ-ն կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը

17:00 14.02.2019

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 14-ին, կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը՝ նրա լիազորությունները դադարեցվեցին: Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Գործը քննվել է բոլոր կողմերի ներկայությամբ, դռնբաց նիստում: Դատավորին կարգապահական տույժի ենթարկելու միջնորդություն ներկայացրել էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, 2018թ.-ի դեկտեմբերի 25-ին: Ելնելով քննության արդյունքներից և ղեկավարվելով […]

̰
Ոնց որ Պապ թագավորի ժամանակ՝ ում ասում ես հարկ վճարի, ասում է՝ ե՞ս պիտի վճարեմ․ Փաշինյան

16:02 14.02.2019

Ազգային ժողովում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ անսխալական չէ։ Վարչապետը բացատրեց, որ իր կաբինետում նստած կարող է և ամբողջ ինֆորմացիան չստանալ, և նորմալ է, որ մարդիկ խոսեն իրենց խնդիրների մասին։ Վարչապետի խոսքերով՝ իր թիմի նպատակն է թույլ չտալ, որ որևէ մեկի վրա հարկային բեռն այնքան լինի, որ նա աշխատելու, զարգանալու հեռանկարից զրկվի, որովհետև […]

̰
Որոտանի կարմրախայտը ե՞ս եմ կերել. որ ուզում ենք սիգան սեզոնին նորմալ ձվադրի, ի՞նձ համար եմ անում. Փաշինյան

15:59 14.02.2019

Կառավարությունը, այո՛, իր ծրագրում չի գրել Որոտանի կարմրախայտի մասին, բայց եթե կարմրախայտի մասին գրեր, չէր գրելու սազանի մասին։ Սազանի մասին որ գրվեր, չէր գրվելու «տալստալոբի» մասին, դրա մասին էլ գրվեր, չէր գրվի բեղլուի մասին։ Այս օրինակներով Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով, որ բոլոր կոնկրետ ու […]

̰
Այստեղ երկու մտածողության բախում էր. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ծրագրի քննարկման մասին

15:55 14.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումից հետո իր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց՝ վերջին երեք օրվա քննարկումները համարում է խիստ հաջողված, քանի որ իրականում տեղի ունեցավ լուրջ գաղափարական բանավեճ, բախում: «Եթե պատկերավոր ասեմ՝ այստեղ երկու մտածողության բախում էր, երկու խումբ մարդկանց բախում կամ երկու մտածելակերպի բախում, պատկերավոր ասած՝ մի մասն այստեղ ներկայացնում էին այն […]

̰
Հեղափոխությունից հետո ամենաքննադատված քաղաքականությունը պարոն Փաշինյանի կադրային քաղաքականությունն է. Մարուքյան

15:39 14.02.2019

Խորհրդարանի ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը: «Հեղափոխությունից հետո ամենաքննադատված քաղաքականությունը պարոն Փաշինյանի կադրային քաղաքականությունն է: Այստեղ երկրորդ կարծիք չկա: Այս կադրերն ամենօրյա ռեժիմով ազդում են վարչապետի ռեյտինգի վրա: Այդ կադրերով հնարավոր չէ անել տնտեսական հեղափոխություն»,- ասաց Մարուքյանը: Նա ընդգծեց, որ կառավարության կառուցվածքը և կադրային քաղաքականությունը բավարար է, […]

̰
Անվերապահ աջակցում ենք կառավարության ներկայացրած ծրագրի նախագծին. Մակունց

15:32 14.02.2019

Խորհրդարանում SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, թե ինչ որոշում են կայացրել փակ նիստից հետո՝ պատգամավորներն ազա՞տ են լինելու կառավարության ծրագրին դեմ կամ կողմ քվեարկելու հարցում: «Նախ ճշտեմ նորից՝ նիստ չէ, այլ խորհրդակցություն, որովհետև 15 րոպեում, կամ 10 րոպեում իրականում նիստ չեն անում: Խորհրդակցություն, մտքերի փոխանակություն այն մասին, որ անվերապահ աջակցում ենք […]

̰
ԲԱՏԷ-«Արսենալ». բուքմեյքերների գործակիցները

15:18 14.02.2019

Այսօր` Երևանի ժամանակով 21:55-ին, «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի Բորիսովոյի ԲԱՏԷ-ին: «Զինագործներ»-ը խաղից առաջ հրապարակել են թիմի հայտացուցակը: Անգլիացիները բելառուսական ակումբի հետ խաղին մեկնել են մարտական կազմով: Մինսկ մեկնած ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Բուքմեյքերական ընկերությունները ԲԱՏԷ-«Արսենալ» զույգի ֆավորիտ են համարում «զինագործներին», որոնց երկու […]

̰
Հայ-ամերիկյան հարաբերություններում խնդիրներ չեն առաջանա. Ռուբեն Ռուբինյան

15:12 14.02.2019

Խորհրդարանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին լրագրողները հիշեցրել են ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն այն մասին, թե չեն  պաշտպանում Հայաստանի և ՌԴ միջև համագործակցությունը Սիրիայում: Ինչպե՞ս են արձագանքում Հայաստանում այդ հայտարարությանը: «Ես չեմ կարծում, որ այդ հայտարարությունը չափազանց սուր էր: Ես կարծում եմ, որ մեր ամերիկացի գործընկերները հասկանում են մեր քաղաքականության և մեր դրդապատճառների տրամաբանությունը: […]

̰
Առաջին բանը, որ պետք է անի վարչապետը, պետք է ազատվի երկրորդ պլանի խաղացողներից, նրանք չեն հավատում հեղափոխությանը. Մարուքյան

15:03 14.02.2019

Կառավարության ծրագրում թվեր են պետք, որպեսզի հետո հնարավոր լինի մշտադիտարկում իրականացնել: Այս մասին խորհրդարանում խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Եթե չկան այդ հնարավորությունները, ուրեմն մշտադիտարկումը չի լինելու: Հիմա ծրագրի մասին. այստեղ շատ է խոսվում նախկին իշխանությունների մասին: Ինձ մոտ մոտեցում կար, որ հեղափոխությունից հետո այդ թեման փակվելու է, էլ չենք շարունակելու խոսել նախկինների […]

̰
Մենք թիվ չենք ուզում, ուզում ենք հասկանալ՝ ինչպես են իրականանալու բարի նպատակների բոլոր լավ դրույթները. Աբովյան

14:50 14.02.2019

Խորհրդարանում՝ իր ելույթի ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը խոսել է կառավարության ծրագրի, խոստումների և դրանց իրականացման մեխանիզմների մասին: «Մենք թիվ չենք ուզում, ուզում ենք հասկանալ՝ ինչպես են իրականանալու բարի նպատակների բոլոր լավ դրույթները, որոնք ներկայացված են: Ցավոք, պատասխան չկա»,- ասաց Աբովյանը: Նա անդրադարձավ նաև կառավարության կառուցվածքի և օպտիմալացման գործընթացին: «Այո´, պետական ապարատը պետք […]

̰
Ինչո՞ւ էին վարորդներն առավոտյան հրաժարվում դուրս գալ աշխատանքի և ինչպե՞ս է լուծվելու քաղաքային տրանսպորտի խնդիրը. պարզաբանում քաղաքապետարանից

14:24 14.02.2019

Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի ոլորտում կատարվող փոփոխությունները, մասնավորապես տնօրենի փոփոխությունը, հարուցել է վարորդների դժգոհությունը, ինչի հետևանքով էլ նրանք որոշ ժամանակով դադարեցրել էին իրենց աշխատանքը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետը բավական երկար զրույց է ունեցել անձնակազմի հետ, ներկայացրել է ապագայի պրոյեկտները, հավաստիացրել է, որ գործող աշխատակիցների համար ոչ […]

̰
Պարո´ն նախարար, ձեր նշանակած ռեկտորն օպտիմալացում է սկսել և իրեն 855 հազար դրամ աշխատավարձ է սահմանել. Մարուքյան

14:20 14.02.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ելույթ ունենալիս հիշատակել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցը և մեջբերել իրեն վերաբերող հատվածը: «Նախարարն ասում է՝ մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում: Պարո´ն նախարար, ձեր մտերմին նշանակել եք Ագրարային համալսարանի ռեկտոր, որն օպտիմալացում է սկսել այդ համալսարանում և իրեն 855 հազար դրամ […]

̰
Կխնդրեմ չփորձել շահարկել վարչապետի բարձր վարկանիշը. Սերգեյ Բագրատյանի հորդորը

13:48 14.02.2019

«Բոլորս էլ հաշվել գիտենք ու պատկերացնում ենք, որ 88 պատգամավոր  ունեցող «Իմ քայլը» քվեարկելու է կողմ ու անցնելու է կառավարության ծրագիրը, ցնցող նորություն չկա»,- ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ իր վրդովմունքը հայտնեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: ԲՀԿ անդամի համար անընդունելի է եղել այն, որ իշխող ուժը, ի դեմս վարչապետի, անհանդուրժողականություն է ցուցաբերել իրենց քննադատությունների նկատմամբ: Հետևաբար, պատգամավորն […]

̰
Փաշինյանն այդքան չի խոսում հեղափոխությունից և չի տալիս մարդկանց երեսով, որքան հեղափոխության հետ կապ չունեցող մարդիկ. Մարուքյան

13:32 14.02.2019

Չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է հեղափոխությունն անընդհատ մարդկանց երեսով տալ: Այս մասին խորհրդարանում խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: «Փաշինյանը, որը հեղափոխությունը նախաձեռնել, առաջնորդել և ավարտին է հասցրել, այդքան չի խոսում հեղափոխությունից և չի տալիս մարդկանց երեսով, որքան տալիս են այն մարդիկ, որոնք կապ չունեն հեղափոխության հետ: Ուղղակի բախտի քմահաճույքով տեղավորված և դասավորված […]

̰
«Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին». Արարատ Միրզոյանի ելույթը

13:26 14.02.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին ԱԺ նիստի ժամանակ օգտվեց արտահերթ ելույթի իր իրավունքից: Նա հայտնեց, որ իր ելույթի տեքստը խմբագրել է և այն արդեն վերնագիր ունի՝ «Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին»: «Կառավարության ծրագրում գրված է, որ կառավարությունը նախատեսում է կառուցել ջրամբարներ: «Ո՞ւր են ձեր թվերը»,- իրավացիորեն հարցնում են մեր գործընկերները, «Որտե՞ղ, ե՞րբ […]

̰
Եթե աղքատությունը մարդկանց գլուխներում է, այդ դեպքում ինչո՞ւ էին այն 3 կառավարիչները մեղավոր, որ մենք աղքատ էինք. Մարուքյան

13:21 14.02.2019

Կառավարության ծրագրի քննարկումն ընթանում է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտում: Այս մասին խորհրդարանում՝ ելույթի իր հատվածում, խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Շատ քիչ առաջ ընդդիմությունն իշխանություն դառնալով` ո՞նց է այդքան արագ դառնում ընդդիմության նկատմամբ անհանդուրժողական: Զարմանում եմ՝ այդ կարճ ժամանակահատվածում ո՞նց են մարդիկ սկսում ձեռ առնելով, տարբեր նեյրոլինգվիստիկ բաներով փորձել շեղել քննարկումը կամ ձեռ առնել […]

̰
Եթե մեր մոտեցումներն ընդունելի չլինեն, ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Էնֆիաջյան

13:16 14.02.2019

«Մեր դիրքորոշումը եղել է հստակ և այս պահին էլ փոփոխություն չկա: Եթե մեր մոտեցումներն ընդունելի չեն լինի, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին»,- փետրվարի 14-ին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: ԲՀԿ խմբակցության անդամը կրկին բարձրաձայնեց խմբակցության մտահոգությունները՝ կապված ԱԺ ներկայացված կառավարության ծրագրի հետ: Խմբակցությունը անհրաժեշտ է համարում կոնկրետ մատնանշել […]

̰
Հովհաննես Գալստյանը ներկայացրել է Լիլիթ Մակունցի հետ ունեցած հանդիպման ձայնագրությունը

13:11 14.02.2019

«Տատիկիս վարսերը» ֆիլմի կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն այսօր ասուլիսի ժամանակ լրագրողների համար հրապարակել է հատվածներ  ՀՀ մշակույթի նախարարությունում Լիլիթ Մակունցի հետ հանդիպման ձայնագրությունից: Ամբողջ ձայնագրության տևողությունը 52 րոպե է: Ձայնագրության մի հատվածում ասվում է երկօրյա ժամկետում իրավաբանների կողմից փաստաթղթերի հավաքման ու համապատասխան եզրակացություն տալու մասին: Նշվում է հաջորդող գործողությունների ու գումարի չափի մասին: «Ես իմ համակրանքն […]

̰
Լարված իրավիճակ թիվ 12 պոլիկլինիկայում. աշխատակիցները պահանջում են չհեռացնել տնօրենին

12:49 14.02.2019

Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով խոսել է  թիվ 12 պոլիկլինիկայում ստեղծված վիճակի մասին. «Ես եկել եմ պոլիկլինիկա աշխատակիցների հրավերով: Աշխատակիցների կասկածով տնօրենին ստիպել են, որ դիմում գրի և հեռանա: Նա տնօրինում է արդեն 22 տարի, և, իմ տպավորությամբ, բոլոր աշխատակիցները սիրում են տնօրենին, լսում և պաշտպանում: Այս պահին ահռելի քանակությամբ […]

̰
Ե՞րբ կդադարեցնի հացադուլը Հովհաննես Գալստյանը

12:44 14.02.2019

«Տատիկիս վարսերը» ֆիլմի կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, ով արդեն 12 օր է` ինչ հացադուլի մեջ է, այսօր լրագրողների համար ընթերցել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի միջազգային արտադրողների կոչը Հայաստանի հանրությանը, իշխանություններին և բիզնես շրջանակներին։ Գալստյանն ընթերցել է կոչը, որտեղ իրեն կոչ են անուն դադարեցնել հացադուլը: Կոչում նաև նշված է՝ Հայաստանի հանրությանը՝ սատարել մեր գործընկերոջը և աջակցել ֆիլմին, […]

̰
Կփորձենք իրագործել հայ երկրպագուների երազանքը. Դենիս Թումասյան

12:22 14.02.2019

«Ալաշկերտ»-ի պաշտպան Դենիս Թումասյանը, ով վերջերս է ՌՊԼ-ի ներկայացուցիչ «Ուֆա»-ից տեղափոխվել երևանյան ակումբ, հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը: Հայազգի ֆուտբոլիստը պատմել է թիմի մասին իր տպավորությունների և Հայաստանի գործող չեմպիոնների նպատակների մասին: «Թիմն ինձ շատ է դուր եկել, կոլեկտիվը լավն է, ֆուտբոլիստները փորձառու են: Մարզչական կազմը շատ լավն է, շատ հետաքրքիր մարզումներ են: Անկեղծ […]

̰
Մենք հրաժարվեցինք «պադավատապետությունից». Հովհաննես Հովհաննիսյան

12:16 14.02.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, փետրվարի 14-ին խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց, որ տնտեսական հեղափոխությունը կարևոր կոնցեպտ է, բայց էլ ավելի անհրաժեշտ է մշակութային հեղափոխություն, որովհետև այն, ինչի մասին խոսում են, ժողովրդի ու կառավարության միջև փոխադարձ վստահության առկայությունն իրականում մշակութային հեղափոխություն է: Պատգամավորն ասաց, որ ՀԴՄ կտրոնի ու տատիկի մասին ԱԺ ամբիոնից ասված խոսքերն […]

̰
Արթուր Սարկիսովը հեթ-տրիկի հեղինակ է դարձել

12:04 14.02.2019

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող ռուսական «Ենիսեյ»-ն ընկերական խաղում մրցել է ղազախական «Շախտյորի» հետ ու հաղթել 4:0 հաշվով: Կրասնոյարսկցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել երկրորդ կեսում և աչքի է ընկել 71-րդ, 76-րդ, 87-րդ րոպեներին:

̰
Հիշում ենք, թե ինչպես էին մարզպետարանները մահակ դարձել գյուղապետարանների վրա. պատգամավոր

11:47 14.02.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը խորհրդարանում ելույթների ընթացքում անդրադարձել է Կառավարության ծրագրում «Տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը» բլոկին: «Այստեղ, ի զարմանս ինձ, բացակայում են տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի կայացմանը և զարգացմանը միտված գործողությունները: Այդուհանդերձ, առաջին նախադասությունից սկսում է խոսվել մարզպետարանների դերի բարձրացման և նրանց աշխատանքների կատարելագործման մասին, ինչը ցավալի փաստ է: Մենք […]

̰
Եթե ընդդիմադիրների ելույթների չարախնդությունը փոխարինվեր սպորտային չարությամբ, կունենայինք իմ երազած ԱԺ-ն. Աղազարյան

11:33 14.02.2019

Բոլորս ազատ ենք արտահայտելու մեր միտքը կառավարության ծրագրի վերաբերյալ: Այս մասին խորհրդարանում ելույթների ընթացքում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը: «Եթե մենք անընդհատ նշում ենք, թե միևնույն է, մեր ելույթներից, առաջարկություններից կառավարությունը ոչինչ չի փոխելու ծրագրի մեջ, գուցե դա այդպես է, բայց նրանք չեն կարող նշանակություն չունենալ ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Կառավարությունը հաշվի կառնի […]

̰
Ծայրահեղ աղքատ չի լինելու, դառնալու է ի՞նչ, աղքա՞տ․ Թանդիլյանը՝ Փաշինյանին

11:26 14.02.2019

Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը խոսեց այդ ծրագրում ցուցանիշների կարևորության մասին, քանի որ դրանց միջոցով է հնարավոր լինելու գնահատել ծրագրի կատարման ընթացքը։ Նա օրինակով բացատրեց, որ հարևան Վրաստանում հեղափոխությունից հետո աղքատության մակարդակը չի նվազել, և կառավարությունը գոնե մեկ տոկոս աղքատության նվազման ցուցանիշ պետք է ասի, ոչ թե անորոշ ձևակերպումներ տա։ […]

̰
Նպաստառուներն իրենց կենսամակարդակի բարձրացման ակնկալիք ունեն, և պատճառը միայն նրանց ուղեղում չէ․ Թանդիլյանը՝ Փաշինյանին

11:10 14.02.2019

«Թոշակառուները և նպաստառուներն իրենց կենսամակարդակի կտրուկ բարձրացման ակնկալիք ունեն, և այդ վիճակի պատճառը միայն իրենց ուղեղում չէ։ 30 տարիների ընթացքում անօթևան ապրած քաղաքացիները կարող են սպասել և ակնկալել բարեկեցիկ պայմաններ և լուսավոր բնակարաններ Գյումրիում, և այս սպասումներից լարվել պետք չէ։ Այս սպասումների իրավունքը նրանք ստացել են հեղափոխությունից հետո»։ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում այսպիսի […]

̰
Կառավարության հնգամյա ծրագիրը չի պարունակում ռազմավարական որևէ հենք. Բաբաջանյան

10:58 14.02.2019

Խորհրդարանում ելույթի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն անդրադարձել է Կառավարության ծրագրին և նշել դրա խոցելի կետերը: «Երեկ իշխանական պատգամավորներից մեկն իր ելույթներում ընդդիմությանը մեղադրում էր անընդհատ խոսելու մեջ, թե բա՝ արդեն գործելու ժամանակն է: Մեր գործը խոսելն է, ձեր պատկերացրած գործը պետք է գործադիրն անի, մենք էլ վերահսկենք նրանց աշխատանքը: Այս փաստաթուղթն ապառազմավարական, […]

̰
BACK_TO_TOP