TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+17.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սկզբից ես էլ եմ ինձ ակտիվիստի պես պահել. Դավիթ Սանասարյան

15:00 15.02.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, որ որոշ պաշտոնյաներ շարունակում են իրենց ակտիվիստի պես պահել: «Սկզբից ես էլ եմ այդպես ինձ պահել, մի քիչ դժվար էր դուրս գալ ակտիվիստի հագուստից ու լինել պետական պաշտոնյա: Դժվար էր սկզբից, ես էլ եմ նկատել, որ քննադատություններ են հնչել, իներցիայով գնացել […]

̰
Կալիֆոռնիայի հյուսիսային շրջաններում տեղատարափ անձրևները շարունակվում են

14:56 15.02.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Խաղաղօվկիանոսյան հզոր փոթորիկը իր հետ բերել է հեղեղումներ և սողանքներ: Արմատախիլ են եղել հարյուրավոր ծառեր: Այս մասին հայտնել է BBC-ն: Tree crews are out again today in San Francisco for fallen trees. This one is near Davis St. A parked truck is in there. @nbcbayarea #AtmosphericRiver pic.twitter.com/gWuaqRjEkw — Christie Smith (@christies_nbc) February […]

̰
Մարդիկ կան` ցանկանում են հացադուլ սկսել. Արշալույսում շարունակում են պահանջել գյուղապետի հրաժարականը

14:40 15.02.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արմավիրի մարզի Արշալույս  գյուղի բնակիչները  բողոքում են համայնքի ղեկավար Զարզանդ  Գրիգորյանի դեմ և պահանջում նրա հրաժարականը: Այսօր առավոտից բողոքի ակցիան կրկին վերսկսվել է. այս պահին ակցիային մոտ 200 մարդ է մասնակցում: Ակցիայի մասնակիցներից Արմեն Շահբազյանը նշեց, որ արդեն 16-17 օր է, ինչ Զարզանդ Գրիգորյանը չի գալիս աշխատանքի. «Խնդրում, պահանջում ենք, թե […]

̰
Իսպանիայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

14:32 15.02.2019

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկրում ապրիլի 28-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վարչապետ Սանչեսի այդ հայտարարությունը կապված է օրեր առաջ երկրի խորհրդարանում 2019-ի բյուջեի նախագծի չընդունման և Կատալոնիայի տարածքային խնդիրների հետ: Այս մասին հայտնել է El Pais-ը: Նշենք, որ ավելի վաղ վարչապետը կառավարության արտահերթ նիստ էր հրավիրել:

̰
Առևտրի վարչության պետն արձագանքել է քաղաքապետարանի դիմաց բողոքող փողոցային առևտրականներին

14:28 15.02.2019

Այսօր մի խումբ առևտրականներ դարձյալ բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց՝ պահանջելով, որ մինչև իրենց հարցի լուծումը թույլ տան շարունակել փողոցային առևտուրը: Քաղաքային իշխանություններն առաջարկում են տարբեր վարչական շրջաններում գործող շուկաներում արտոնյալ պայմաններով առևտուր իրականացնել, սա նրանք ընդունելի տարբերակ չեն համարում, այլ պահանջում են, որ արագ լուծվի տաղավարների տեղադրման հարցը։ «Թողեն աշխատենք, մինչև […]

̰
«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ բոլոր հանդիպումների տեսությունները

14:27 15.02.2019

ՈւԵՖԱ «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում կայացան առաջին հանդիպումները: Երեքշաբթի առաջին խաղում թուրքական «Ֆեներբախչե»-ն սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ին: Խաղային օրվա սենսացիան եղավ Բելառուսում, որտեղ տեղի ԲԱՏԷ-ն նվազագույն հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալ»-ին: «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ բոլոր հանդիպումների տեսությունները. ԲԱՏԷ-«Արսենալ» 1:0 Գոլ՝ Դրագուն 45 «Գալաթասարայ»-«Բենֆիկա» 1:2 Գոլեր՝ Լուինդամա 54- Սալվիո 27, Սեֆերովիչ […]

̰
Ուսանողներն իրենց ուսման վարձերը կկարողանան վճարել ամիս-ամիս․ կառավարությունը կողմ է նախագծի ընդունմանը

13:55 15.02.2019

Կառավարության այսօրվա նիստում դրական եզրակացություն ստացավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած այն նախագիծը, որով սահմանվում է, որ բուհերի ուսանողները կկարողանան անհրաժեշտության դեպքում իրենց ուսման վարձերը վճարել ոչ թե միանգամից, այլ ամիս առ ամիս։ Հարցը զեկուցող կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ կառավարությունն այս նույն նախագիծը քննարկել էր նաև նախորդ տարի, տվել […]

̰
Կառավարությունը, դեմ չլինելով, մերժեց ԼՀԿ ներկայացրած նախագիծը

13:53 15.02.2019

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում բացասական եզրակացություն ստացավ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած այն նախագիծը, որով առաջարկվում է խստացնել փաստաբանների նկատմամբ վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված պատիժը։ Նախագծով առաջարկվում է այդպիսի դեպքերում սահմանել նաև ազատազրկում՝ մինչև 3 տարի ժամկետով։ Գործադիրի նիստին այս հարցը զեկուցելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ դեռևս 2017 թվականից նմանատիպ մի […]

̰
Հանցավորության մակարդակի որոշակի խնդիրներ ունենք․ համաներմամբ ազատվածները նորից ձերբակալվում են․ Փաշինյան

13:37 15.02.2019

«Մենք այսօր, ցավոք սրտի, հանցավորության մակարդակի առումով որոշակի խնդիրներ ունենք, և մենք խնդիր ունենք հանցավորության մակարդակն իջեցնելու։ Եվ հիմա նաև ունենք էդպիսի տրամաբանություն, երբ համաներմամբ ազատ արձակված անձինք նորից ձերբակալվում են, բռնվում են նույնատիպ հանցանք կատարելու համար»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդհանուր կարծիք հայտնեց, որ այս ոլորտում համահարթեցնող գործողություններ չպետք […]

̰
Իտալիայում արթնացել է Էտնա հրաբուխը

13:36 15.02.2019

Իտալիայի արևելյան հատվածում գտնվող Սիցիլիա կղզում ակտիվացել է Էտնա հրաբուխը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Եվրոպայի ամենաբարձր և ամենաակտիվ հրաբխից սկսել է ծուխ ու վիթխարի քանակությամբ մոխիր արտանետվել։ Ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը սահմանափակել է իր աշխատանքները: Էտնան Իտալիայի 3 գործող հրաբուխներից ամենամեծն է, այն նաև Եվրոպայի ամենաբարձր գագաթն է (3340 մ):

̰
Գրողները գրքեր են նվիրելու անցորդներին. Միլիտոնյանը ներկայացրել է Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը

13:33 15.02.2019

Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Գրողների միությունը մի շարք միջոցառումներ է իրականացնելու: «Տարբեր երկրների գրական կազմակերպությունների հետ աշխատելու ենք և ո՛չ միայն այս օրերին՝ 18-ին, 19-ին, այլև առաջիկա շաբաթում ու ամբողջ տարվա մեջ պետք է լինեն միջոցառումներ՝ նվիրված Թումանյանին: Լիբանանի դպրոցներում, մանկապարտեզներում կլինեն միջոցառումներ, մեր գրական համայնքն է այդ գործերը կազմակերպելու՝ տեղական […]

̰
Նպաստից զրկվելու հեռանկարը շատ մարդկանց հետ է պահում սեզոնային աշխատանքի ընդունվել․ Փաշինյան

13:30 15.02.2019

Հայաստանում բացվում է գյուղատնտեսական սեզոնը, նաև մոտենում է պտուղ-բանջարեղենի մթերման, արտահանման աշխատանքը, և ժամանակավոր աշխատատեղեր են բացվում, բայց նախկին փորձը ցույց է տալիս, որ մարդկանց մի մասը չի ընդունվում այսպիսի աշխատանքի՝ նպաստից չզրկվելու համար։ Այս մասին այսօր կառավարության նիստում իր տված հանձնարարականների վերաբերյալ մանրամասն խոսելիս ասաց վարչապետը։ «Նախորդ շրջանում մեր ունեցած շփումները հստակ բացահայտել են […]

̰
Մենք արդեն 70-80 տոկոսով պատրաստ ենք. Էդգար Մանուչարյան

13:11 15.02.2019

Երևանի «Ալաշկերտ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է թիմի նախապատրաստության, ստուգողական հանդիպումների կարևորության և իր մարզավիճակի մասին:

̰
Շտկման ենթակա ի՞նչ խնդիրներ կան ընտրական գործընթացում. ԿԸՀ նախագահի պարզաբանումը

12:53 15.02.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին»  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Հիմնական զեկուցողը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էր, իսկ նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերրին, ԿԸՀ […]

̰
Բուհերը հայտեր են ներկայացրել պետպատվերի համար, բայց չկա վերլուծություն՝ ինչ մասնագետների կարիք կունենանք 4 տարի անց․ Փաշինյան

12:50 15.02.2019

Հայաստանում կան թափուր աշխատատեղեր և կան գործազուրկներ, բայց առայժմ չկա այս կետերի համընկնումը։ Կառավարության այսօրվա նիստում հռչակված տնտեսական հեղափոխության միջոցառումներից մեկը՝ աշխատատեղերի գույքագրումը քննարկելիս այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետն արձագանքեց, որ այժմ բուհերը դիմում են կառավարությանը՝ պետպատվերով ընդունվող ուսանողների տեղերը հստակեցնելու համար, սակայն պարզ չէ, թե ինչ հիմնավորմամբ են ուսումնական հաստատությունները հայտ ներկայացնում […]

̰
Տիգրան Մուկուչյանը՝ նախորդ իշխանության ժամանակ ստացած իր պարգևների մասին

12:45 15.02.2019

Այն տարիներին, երբ վիճարկվում էին ընտրությունների արդյունքները, դուք նախագահից մրցանակներ էիք ստանում. այս մասին այսօր լրագրողները հիշեցրել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով մասնակցել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստին: «Հասկանում եմ հարցի համատեքստը, բայց, գիտեք, ես կփորձեի մի քիչ այլ տեսանկյունից նայել այդ խնդրին: Նախ պետք է նայել, թե ինչ պարգևի եմ ես արժանացել, […]

̰
Հայաստանից պատրաստ են ամսական 50 հազար գլուխ գառ արտահանել Իրան, եթե նման քանակ լինի

12:30 15.02.2019

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց այն խնդիրը, որ Իրանը պատրաստ է Հայաստանից ամսական 50 հազար գլուխ գառ գնել, բայց Հայաստանի գյուղատնտեսությունն ունակ չէ նման ծավալի արտադրություն կազմակերպել, ինչի արդյունքում այլ երկրներից գառը ներկրում և վերարտահանում են Իրան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին հարցրեց՝ ի՞նչ են կարողացել ճշտել այս հարցերում։ Ղարիբյանն ասաց, որ իրանցիները […]

̰
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը հուշագիր է ստորագրել ՓՄՁ ոլորտի շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ

12:25 15.02.2019

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը համագործակցության հուշագիր է ստորագրել ՓՄՁ ոլորտի շահերը ներկայացնող 7 կազմակերպությունների հետ՝ ստեղծելու Ազգային ժողով-փոքր ու միջին բիզնես համագործակցության հարթակ: Այս մասին նիստի ժամանակ հայտնեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Ունենալու ենք մի հարթակ, որտեղ փոքր ու միջին բիզնեսին վերաբերող հարցերը հրատապ ռեժիմով կքննարկվեն: Այսինքն՝ խնդիրները, որոնք սովորաբար հետո են ի […]

̰
Նախորդ ընտրություններում կարևորագույն մշակույթ ձևավորվեց. Տիգրան Մուկուչյան

12:15 15.02.2019

Խորհրդարանում այսօր լրագրողները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հիշեցրել են նրա այն խոսքերի մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին նրանով, որ արդյունքների հրապարակումից հետո որևէ քաղաքական ուժի կողմից չեն վիճարկվել: Ի՞նչ արդյունք էր դա, հարցրել է լրագրողներից մեկը: «Ես չէի փորձի նախորդ տարիների հետ կապված նորից գնահատականներ հնչեցնել, որովհետև այդ գնահատականներն առավել քան […]

̰
Համացանցում հայտնվել է հութի ապստամբների կողմից ամերիկյան զրահատեխնիկայի ոչնչացման տեսանյութը

12:11 15.02.2019

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են հութիները ոչնչացնում ամերիկյան զրահատեխնիկան: Այս զրահամեքենաները հութիները բռնագրավել էին սաուդական Նաջրանի շրջան ներխուժման ժամանակ: Ըստ հրապարակված կադրերի` հութիները ոչնչացրել են ամերիկյան LAV տեսակի երեք զրահամեքենա, որոնք պատկանել են սաուդյան թագավորության գվարդիային: Եմենում ռազմաքաղաքական կոնֆլիկտը կառավարության և շիայական «Անսար Ալլա» շարժման հութի-ապստամբների միջև շարունակվում է 2014 թվականից: Եմենի կառավարական […]

̰
Կաթիլային ոռոգում, մսի արտահանում … վարչապետը հանձնարարություններ տվեց կառավարությանը

11:49 15.02.2019

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց վարչապետի հանձնարարականներով, որոնք, ըստ էության, վերաբերում էին հայտարարված տնտեսական հեղափոխության միջոցառումների ցանկին։ Դրանց թվում առանձնացան գյուղատնտեսական, տարածքային զարգացման ոլորտների մի քանի միջոցառումներ, որոնց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հանձնարարություններ տվեց կառավարությանը: Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ իրականանան, նախադրյալներ ստեղծել […]

̰
Սեզոնային աշխատանքի ընդունվողները չպետք է զրկվեն նպաստից․ Փաշինյանը հանձնարարեց մեխանիզմ ստեղծել

11:32 15.02.2019

Բացվում է սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը, և անհրաժեշտ է մշակել մեխանիզմ, որ սեզոնային, ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացիները չզրկվեն ընտանեկան կամ սոցիալական նպաստից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հանձնարարեց Նիկոլ Փաշինյանը։ Մյուս հանձնարարականով Փաշինյանը հրահանգեց հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձով, հասցեով, ընկերություններով։ Մյուս հանձնարարականը վերաբերում էր այն մարդկանց, ովքեր միաժամանակ և՛ նպաստ են […]

̰
Կառավարությունը տնտեսական հեղափոխության միջոցառումների ցանկ է մշակում

11:28 15.02.2019

Կառավարության ծրագրի՝ Ազգային ժողովում հավանության արժանանալուց հետո կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք մշակելու են այդ ծրագրից բխող միջոցառումների ծրագիր, սակայն դրանից զատ կազմվելու է նաև տնտեսական հեղափոխության միջոցառումների ցանկ։ Նիկոլ Փաշինյանը թվարկեց դրանք․ վերանայել բոլոր ներդրումային ծրագրերը, կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ մշակել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդրի լուծման […]

̰
ՌԴ նախագահը ձյուդոիստների հետ մարզման ժամանակ վնասել է մատը

10:12 15.02.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վնասել է աջ ձեռքի մատը՝ Սոչիում Ձյուդոյի ազգային հավաքականի և ակումբային թիմերի մարզիկների հետ մարզվելու ժամանակ: Այդ մասին հայտնում է Russia Today-ը: Աղբյուրը հաղորդում է, որ ՌԴ առաջնորդը ստացել է համապատասխան բժշկական օգնություն, որից հետո շարունակել է մարզումները: Նշենք, որ երեկ Սոչիում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի և […]

̰
Բանակը 2008 թ․ մարտիմեկյան իրադարձություններում հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել․ Սեյրան Օհանյան

00:24 15.02.2019

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008 թ.-ին ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով անդրադարձել է մարտիմեկյան իրադարձություններին, ինչպես նաև թիվ 0038 գաղտնի հրամանին։ Մանրամասները՝ տեսանյութում։ 

̰
Կրասնոյարսկում գազի պայթյունի հետևանքով շենքի 2-րդ և 3-րդ հարկերը փլուզվել են

22:04 14.02.2019

Կրասնոյարսկում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով փլուզվել են եռահարկ բնակելի շենքի 2-րդ և 3-րդ հարկերը: Փլատակներում հայտնաբերվել է կնոջ մարմին: Փրկարարներին հաջողվել է փլատակներից հանել 12 մարդու, շենքի մնացած բնակիչներին  տարհանել են:

̰
Վարչապետի մամուլի քարտուղարի պարտավորությունները ստանձնել եմ մեծ հաճույքով. Վլադիմիր Կարապետյան

19:30 14.02.2019

Վարչապետի մամուլի քարտուղարի պարտավորությունները ստանձնելու առաջարկությունն անսպասելի էր, բայց այն ընդունել եմ մեծ հաճույքով: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ ինքն իր հետագա գործունեությունը տեսնում էր դիվանագիտական ոլորտում: «Միևնույն ժամանակ, մեծ հաճույքով եմ ընդունել այդ առաջարկությունը, մեծ պատասխանատվությամբ: Կարծում եմ՝ կատարելու եմ նաև այն պահանջվող մակարդակի և չեմ […]

̰
Մագնիտոգորսկում փլատակների տակ 35 ժամ մնացած փոքրիկին դուրս են գրել հիվանդանոցից

18:43 14.02.2019

Երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Մոսկվայի հիվանդանոցներից մեկը:

̰
Ժամանակը չէ՞ արդյոք կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պաշտոնական հանդիպում. Ռուբեն Ռուբինյանի պատասխանը

18:25 14.02.2019

SHANTNEWS.am-ն հայտնել է, որ այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին լրագրողները հարցրել են, թե ի՞նչ արձագանք կտա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը զարգացրել է ռազմական հզորություն և պատրաստ է օրվա իրավիճակին: «Ընդհանրապես այսպիսի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին և ոչ մի կերպ չեն նպաստում արդյունավետ բանակցային պրոցեսի […]

̰
«Փյունիկ»-ը պարտվեց ՖԱԼ գավաթի վերջին տուրում

18:17 14.02.2019

Կիպրոսում ընթացող Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Փյունիկ»-ը 1:0 հաշվով պարտվեց Վոլգոգրադի «Ռոտոր»-ին: Անդրեյ Տալալաևի սաները A խմբում վաստակեցին 2 միավոր և զբաղեցրին 3-րդ տեղը: Նշենք, որ «Փյունիկ»-«Ռոտոր» հանդիպմանը ներկա է եղել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

̰
BACK_TO_TOP